Jump to content

Էլեա (Էոլիդա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էլեա
Տեսակհնագիտական հուշարձան, բնակավայր և պոլիս
Երկիր Թուրքիա
ՎարչատարածքԲերգամա
Կազմված էAgora of Elaia, near Kaikos plain?
Աշխարհագրական տեղադրությունԵգեյան տարածաշրջան
Քարտեզ
Քարտեզ

Էլեա (հին հունարեն՝ Ἐλαία, լատին․՝ Elaea), հնագույն ափամերձ քաղաք Էոլիդայում, Փոքր Ասիայի արևմուտքում, Պերգամոնի նավահանգստում[1]։

Ըստ Ստրաբոնի՝ եղել է աթենական գաղութ, որը հիմնել է Մենեսթեոսը՝ Տրոյական պատերազմից վերադառնալուց հետո։ Էլեան գտնվել է Կայիկ գետի ակունքից (այժմ՝ Բագիր) 12 ասպարեզ դեպի հարավ՝ Էլեական ծոցի ափին (այժմ՝ Չանդարլի)[2]։ Կոչվել է նաև Կիդենիս (հին հունարեն՝ Κιδαινίς)[3]։ Եղել է առաջին Աթենական ծովային միության կազմում։

Էլեան գրավվել է Ալեքսանդր Մակեդոնացու կողմից, հետագայում պատկանել է Պերգամոնի թագավորությանը։ Հելլենիստական ժամանակաշրջանում հայտնի է եղել որպես Պերգամոնի նավահանգիստ։ Մ.թ.ա․190 թվականին գրավվել է Անտիոքոս III Մեծի կողմից, ապա, մ.թ.ա. 156 թվականին՝ Պրուսիոս I-ի, իսկ մ․ թ․ 90 թվականին ավերվել է երկրաշարժից։

Ըստ Պավսանիասի՝ Էլեայում է գտնվել Տերսանդրի արձանը[4]։

Հռոմեական ժամանակաշրջանում Էլեայում մետաղադրամներ են հատվել Մենեսթեոսի գլխով և անունով։ Արձանագրությունից հայտնի է դառնում, որ 2-րդ դարում Էլեայում է գտնվել Ասկլեպիոսի սրբավայրը, պրիտանեումը և թագավորական նստավայրը։ Քաղաքը գոյատևել է մինչև XII դարը։ Էլեայում գործել է Եփեսոսի թեմի նստավայրրը։

Հայտնի են էլեացի երեք եպիսկոպոսներ՝ Եսայի (451), Օլվիան (787) և Թեոդուլոս (XII դ.)։ IX դարում Էլեայում է ծնվել Սուրբ Պողոս Լատրացին (մահ. 955 կամ 956)։ Ժամանակակից քաղաքից երեք կիլոմետր հարավ պահպանվել են Զեյթինդաղ քաղաքի պարիսպների և նավահանգստի ավերակները։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Обнорский, Николай Петрович (1890–1907). «Элея». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  • Pétridès, Sophron
en:s:Catholic Encyclopedia (1913)/Elæa // Catholic Encyclopedia / Charles George Herbermann. — New York: Robert Appleton Company, 1909. — Vol. 5.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Тит Ливий. История Рима от основания города. XXXV, 13
  2. Страбон. География. XIII, 3, 5 (с. 622)
  3. Стефан Византийский. Этника. Ἐλαία
  4. «Pausanias, Description of Greece, Boeotia, chapter 5, section 14». www.perseus.tufts.edu. Վերցված է 2022 թ․ մարտի 1-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]