Jump to content

Էլեանոր Ալիս Հիբերթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էլեանոր Ալիս Հիբերթ
անգլ.՝ Eleanor Alice Burford Hibbert
Ծննդյան անունանգլ.՝ Eleanor Alice Burford
Ծնվել էսեպտեմբերի 1, 1906(1906-09-01)[1][2][3][…]
ԾննդավայրԼոնդոն, Միացյալ Թագավորություն
Վախճանվել էհունվարի 18, 1993(1993-01-18)[4][1][3][…] (86 տարեկան)
Վախճանի վայրՄիջերկրական ծով
Գրական անունEleanor Burford, Jean Plaidy, Elbur Ford, Kathleen Kellow, Ellalice Tate, Anna Percival, Victoria Holt և Philippa Carr
Մասնագիտությունվիպասան և գրող
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Ժանրերգոթական վեպ, սիրավեպ և historical fiction?

Էլեանոր Ալիս Հիբերթ (անգլ.՝ Burford, ի ծնե՝ Բուրֆորդ, սեպտեմբերի 1, 1906(1906-09-01)[1][2][3][…], Լոնդոն, Միացյալ Թագավորություն - հունվարի 18, 1993(1993-01-18)[4][1][3][…], Միջերկրական ծով) անգլիացի պատմական սիրավեպերի հեղինակ։ Նա չափազանց բեղմնավոր գրող էր, որը յուրաքանչյուր տարի հրատարակում էր մի քանի գիրք տարբեր գրական ժանրերում՝ յուրաքանչյուր ժանրի համար օգտագործելով տարբեր կեղծանուններ։ Ջին Փլեդի անունով նա գրում էր եվրոպական թագավորական ընտանիքների մասին գեղարվեստականացված պատմական ստեղծագործություններ, ինչպես նաև Իսպանական ինկվիզիցիայի պատմությանը նվիրված երեք հատոր։ Վիկտորիա Հոլթ կեղծանունով նա գրում էր գոթական սիրավեպեր, իսկ Ֆիլիփա Կար անունով՝ բազմասերունդ ընտանեկան սագաներ։ Նա նաև գրել է թեթև սիրավեպեր, քրեական վեպեր, սպանությունների մասին առեղծվածային պատմություններ և թրիլլերներ՝ օգտագործելով այլ գրական կեղծանուններ՝ Էլեանոր Բուրֆորդ, Էլբուր Ֆորդ, Կեթրին Կելոու, Աննա Փերսիվալ և Էլալիս Թեյթ։

1989 թվականին Romance Writers of America կազմակերպությունը նրան շնորհեց Golden Treasure Award մրցանակը՝ սիրավեպերի ժանրում նրա ունեցած նշանակալի ներդրման համար[5]։ Մահվան պահին նա գրել էր ավելի քան 200 գիրք, որոնք վաճառվել էին ավելի քան 100 միլիոն օրինակով և թարգմանվել էին 20 լեզուներով[6]։ Նրա գրքերը շարունակում են հաճախ ընթերցվել Միացյալ Թագավորության գրադարաններում[7]։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ես ինձ չափազանց բախտավոր եմ համարում, որ ծնվել և մեծացել եմ Լոնդոնում, և որ հենց իմ շեմին ունեցել եմ այսքան հրաշալի քաղաք՝ իր փողոցներում դեռ պահպանված 2000 տարվա պատմության բազմաթիվ հետքերով։ Իմ ամենամեծ հաճույքներից մեկը եղել է և մինչ այժմ էլ մնում է Լոնդոնի բացահայտումը»։
—Էլեոնոր Հիբբերթ[8]

«Ես հասկացա, որ ամուսնական կյանքը ինձ տվեց բավարար ազատություն, որպեսզի հետևեմ այն ձգտմանը, որն ինձ հետ էր դեռ մանկությունից, և այդպես ես սկսեցի լրջորեն գրել»։
—Էլեոնոր Հիբբերթ[8]

Լոնդոնի ոսկերչական թաղամասում՝ Հեթըն Գարդենում, որտեղ կենտրոնացած էր Մեծ Բրիտանիայի ադամանդների առևտուրը, գտնվում էր մի խանութ, որտեղ 1920-ականներին Էլեոնոր Հիբբերթը աշխատում էր որպես ոսկերիչի օգնական՝ կշռելով և մեքենագրելով թանկարժեք քարեր։
1970-ականների սկզբին Էլեոնոր Հիբբերթը գնեց պատմական տուն Քենթի Սենդվիչ քաղաքում և այն անվանեց King’s Lodging։
Էլեոնոր Հիբբերթը բնակվում էր երկհարկանի պենթհաուսում՝ Քենսինգթոնի Ալբերտ Քորթ շենքում, որը գտնվում է Լոնդոնի Royal Albert Hall մոտակայքում։

«Մեր մեղրամսի առաջին գիշերն անցկացրինք գյուղական հյուրանոցում՝ թյուդորյան ճարտարապետությամբ, կաղնու փայտե ճառագայթներով և թեքվող հատակներով՝ այնպիսի վայրում, որի մասին ասում են՝ «Թագուհի Էլիզաբեթը այստեղ է գիշերել»։ Այնտեղ կային հին թենիսի դաշտեր՝ թյուդորյան ոճով, որտեղ, ասում էին, խաղացել է Հենրի VIII-ը, ինչպես նաև այգիներ՝ լցված ձմեռային էրիկայով, հասմիկով և դեղին քրիզանտեմներով։ […] Այդպիսով մեր առաջին գիշերը միասին անցավ հինավուրց ննջասենյակում՝ փոքրիկ կապարե շրջանակներով պատուհաններով, որոնց միջով թափանցող լուսնի շողերը սենյակը լցնում էին երազային փայլով […]»
—Էլեոնոր Հիբբերթ (գրելով որպես Victoria Holt), The House of a Thousand Lanterns, 1974[9]

1993 թվականի մարտին Լոնդոնի Քենսինգթոն Պարկ Ռոուդում գտնվող Սուրբ Պետրոս անգլիկան եկեղեցում (St Peter's, Notting Hill) անցկացվեց Էլեոնոր Հիբբերթի հիշատակի արարողությունը։
Էլեոնոր Հիբբերթը մահացել է 1993 թվականին Sea Princess զբոսանավի վրա (նավը պատկերված է այստեղ 1986 թվականին՝ Վենետիկում)։

Հիբբերտը ծնվել է որպես Էլեոնոր Ալիս Բըրֆորդ 1906 թվականի սեպտեմբերի 1-ին՝ Լոնդոնի Քենինգ Թաունի Բըրք փողոցի 20 հասցեում (այժմ՝ Լոնդոնի Նյուհեմ վարչական շրջանում)[10]։ Գրքեր կարդալու հանդեպ սերը նա ժառանգել էր իր հորից՝ Ջոզեֆ Բըրֆորդից, որը նավահանգստում աշխատող բանվոր էր։ Նրա մայրը Ալիս Լուիզ Բըրֆորդն էր (օրիորդական ազգանունը՝ Թեյթ)։

Դեռ փոքր տարիքում վատ առողջական վիճակի պատճառով նա կրթությունը ստանում էր տանը՝ մասնավոր ուսուցմամբ։ Տասնվեց տարեկանում ընդունվեց բիզնես քոլեջ, որտեղ ուսումնասիրում էր սղագրություն, մեքենագրություն և լեզուներ։ Այնուհետև աշխատեց Հաթթոն Գարդենի ոսկերչական խանութում, որտեղ զբաղվում էր թանկարժեք քարերի կշռմամբ և մեքենագրությամբ։ Նա նաև որոշ ժամանակ աշխատել է սրճարանում որպես լեզվի թարգմանիչ՝ օգնելով ֆրանսերեն և գերմաներեն խոսող զբոսաշրջիկներին[8]։

Քսան տարեկանում նա ամուսնացավ Ջորջ Պերսիվալ Հիբբերտի (մոտ 1886–1966) հետ[6][11], որը մեծածախ կաշվի վաճառքով զբաղվող առևտրական էր և իրենից մոտ քսան տարով մեծ[10]։ Նրանց միավորում էր գրքերի և ընթերցանության հանդեպ ընդհանուր սերը։ Հիբբերտը նրա երկրորդ կինը էր[12]։ Հիբբերտը նրա երկրորդ կինը էր։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ընտանիքը բնակվում էր Կոռնուոլում գտնվող մի փոքրիկ տան մեջ, որտեղից բացվում էր տեսարան դեպի Պլեյդի Բիչ կոչվող ծոցը։

1974-ից մինչև 1978 թվականները Էլեոնոր Հիբբերտը Քենթի Սենդվիչ քաղաքում գնեց 13-րդ դարի առանձնատուն, որը անվանեց King's Lodging։ Նա կարծում էր, որ այդ տունը ժամանակին ծառայել է որպես անգլիացի միապետներ Հենրի VIII-ի և Եղիսաբեթ I-ի ժամանակավոր բնակավայր[11]։ Տունը ուներ Թյուդորների ժամանակաշրջանի փորագրված բուխարիներ և սանդուղք[13]։ Հիբբերտը վերանորոգեց այն և շքեղ կահավորեց, սակայն շուտով հասկացավ, որ տունը չափազանց մեծ է իր նախասիրությունների համար և չափազանց հեռու է Լոնդոնից[10]։

Այնուհետև նա տեղափոխվեց Լոնդոնի Քենսինգթոն Գորի շրջանում գտնվող Albert Court շենքի երկհարկանի պենթհաուս բնակարան, որից բացվում էր տեսարան դեպի Ալբերտ թագավորական սրահ և Հայդ պարկ[8]։ Նա այդ բնակարանը կիսում էր Մոլլի Պասկոուի հետ, որը նրա ուղեկիցն էր և հաճախ ճանապարհորդում էր նրա հետ[14]։

1985 թվականին Հիբբերտը վաճառեց King's Lodging առանձնատունը։[13][15]

Ամառները նա սովորաբար անցկացնում էրԿոռնուոլ՝ Պլեյդի Բիչի մոտ գտնվող իր ամառանոցում[14]։ Անգլիայի ցուրտ ձմեռներից խուսափելու համար Հիբբերտը ամեն տարի հունվարից ապրիլ ընկած ծամանակահատվածում շրջում էր աշխարհով մեկ՝ նավարկելով զբոսանավերով։ Այդ ճանապարհորդությունների ընթացքում նա այցելում էր տարբեր էկզոտիկ երկրներ, օրինակ՝ Եգիպտոս և Ավստրալիա, որոնց պատկերներն ու միջավայրերը հետագայում օգտագործում էր իր վեպերում[14][16]։ 1970 թվականին նա Oronsay նավով նավարկեց դեպի Սիդնեյ, իսկ 1978 թվականին՝ Canberra զբոսանավով[11]։

Կյանքի վերջին տարիներին նրա տեսողությունը սկսեց վատանալ[12]։

Էլեոնոր Հիբբերտը մահացավ 1993 թվականի հունվարի 18-ին Sea Princess զբոսանավի վրա՝ Հունաստանի Աթենք քաղաքի և Եգիպտոսի Պորտ Սաիդ քաղաքի միջև ընկած ծովային տարածքում, և ըստ ծովային ավանդույթի՝ թաղվեց ծովում։ Ավելի ուշ՝ 1993 թվականի մարտի 6-ին, նրա հիշատակին նվիրված արարողություն անցկացվեց Լոնդոնի Քենսինգթոն Պարկ Ռոուդում գտնվող Սուրբ Պետրոս անգլիկան եկեղեցում[10]։

Գրական գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրական ազդեցություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Երբ 14 տարեկան էի և ապրում էի Լոնդոնում, հաճախ շրջում էի Հեմփթոն Քորթ պալատում՝ իր հրաշալի մթնոլորտով․ անցնում էի այն դարպասով, որով քայլել էր Աննա Բոլեյնը, և այն ուրվականային պատկերասրահով, որով վազել էր Քեթրին Հովարդը։ Այդ ամենը ներշնչեց ինձ, ամեն ինչ հենց այնտեղից սկսվեց»։
— Էլեոնոր Հիբբերթ[17]

Լոնդոնի Հեմփթոն Քորթ պալատը․ Մեծ դարպասատան տեսքը դրսից։

Էլեոնոր Հիբբերտը մեծացել է Լոնդոնում։ Անցյալի նկատմամբ իր հետաքրքրությունը նա առաջին անգամ բացահայտեց դեռ պատանեկության տարիներին, երբ այցելեց Հեմփթոն Քորթ պալատ[18]։ Ամուսնությունից հետո Հիբբերտը ձեռք բերեց այն ֆինանսական անկախությունը, որը հնարավորություն տվեց իրականացնել գրելու իր վաղեմի ցանկությունը։ Լոնդոնի պատմական հուշարձաններն ու թագավորական անձինք հաճախ դառնում էին նրա պատմական վեպերի թեմաները։ Նրա ստեղծագործությունների վրա ազդեցություն էին թողնում նաև Մեծ Բրիտանիայի պատմական առանձնատներ կատարած հաճախակի այցելությունները և դրանց ճարտարապետությունը[19]:

Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Հիբբերտների ընտանիքը բնակվում էր Կոռնուոլում։ Այդ շրջանի խճաքարով ծածկված լողափերը, բարձր ժայռերը և վտանգավոր կապույտ ջրերը հետագայում դարձան Վիկտորիա Հոլթի գոթական վեպերի բազմաթիվ գործողությունների վայրեր[20]։

1978 թվականին Էլեոնոր Հիբբերթը Canberra նավով ուղևորվել է Սիդնեյ։ (Նավը այստեղ պատկերված է 2006 թվականին՝ Սիդնեյում)[11]։

Կյանքի ավելի ուշ շրջանում Հիբբերտը ամեն տարի շրջագայություն էր կատարում աշխարհով մեկ՝ ծովային նավարկություններով[11]։ Նրա նավը կանգ էր առնում տարբեր երկրների նավահանգիստներում, օրինակ՝ Թուրքիայում, Եգիպտոսում, Հնդկաստանում, Հարավային Աֆրիկայում, Հոնկոնգում, Ցեյլոնում և Ավստրալիայում։ Այս էկզոտիկ վայրերը հետագայում հաճախ հայտնվում էին Վիկտորիա Հոլթի ուշ շրջանի վեպերում որպես գործողությունների միջավայր։ 1960-ականների վերջերին Հիբբերտը երկու ամիս անցկացրեց Ավստրալիայում՝ Մելբուռնից մոտ 40 մղոն հյուսիս գտնվող ոսկու հանքավայրերում՝ նյութեր հավաքելով իր 1971 թվականին հրապարակված «The Shadow of the Lynx» վեպի համար[21]։ 1972 թվականին նա ճանապարհորդեց Սիդնեյից դեպի Մելբուռն՝ անցնելով Սնոուի լեռներով և այցելելով Հոբարթ, Լոնսեստոն, Ջելոնգ, Բալլարատ և Բենդիգո քաղաքները[14][16]։

«Ես այնքան եմ սիրում իմ աշխատանքը, որ ոչինչ չի կարող ինձ կանգնեցնել գրելուց։ Երբեք չեմ մտածում այն գումարի մասին, որ վաստակում եմ։ Մի գիրքն ավարտելուն պես անմիջապես սկսում եմ հաջորդը։ Եթե թեկուզ մեկ շաբաթ ընդմիջում անեմ, պարզապես ինձ դժբախտ կզգամ։ Դա կարծես թմրամիջոց լինի»։
—Էլեոնոր Հիբբերթ[14]

«Եթե որևէ մեկը ինձ ասում է՝ «դու հոգնած տեսք ունես», դա նշանակում է, որ չեմ կարողացել հասնել իմ գրամեքենային։ Գրելը ինձ ոգևորում է։ Ես ապրում եմ իմ բոլոր կերպարներով և երբեք դժվարություն չեմ ունենում սյուժե մտածելու կամ պատկերացնելու, թե մարդիկ ինչպես կասեին ինչ-որ բան, որովհետև գրելիս ես հենց նրանք եմ»։
—Էլեոնոր Հիբբերթ[13]

Հիբբերտի Philippa Carr կեղծանունով գրված վեպերի գործողությունները մասամբ տեղի են ունենում Կոռնուոլ, մասամբ՝ Ավստրալիայում։

Իր ստեղծագործություններում Հիբբերտի վրա ազդեցություն են ունեցել Բրոնտե քույրերը (հատկապես «Ջեյն Էյր» վեպը), Ջորջ Էլիոթը, Չարլզ Դիքենսը, Վիկտոր Հյուգոն և Լև Տոլստոյը[8]։

Վաղ շրջանի ստեղծագործություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1930-ականներին Հիբբերտը գրել է ինը ծավալուն վեպ (յուրաքանչյուրը մոտ 150 000 բառ), որոնք ժամանակակից կյանքի լուրջ հոգեբանական ուսումնասիրություններ էին[22]:Սակայն այդ վեպերից ոչ մեկը չի ընդունվել հրատարակության համար։ Միաժամանակ նա կարճ պատմվածքներ էր գրում տարբեր թերթերի համար, այդ թվում՝ Daily Mail և Evening News։ Նրա պատմվածքներից մի քանիսը տպագրվել են նաև The Star, Woman's Realm և Ladies' Home Journal հանդեսներում։

Բեկումնային պահը եկավ այն ժամանակ, երբ Daily Mail թերթի գեղարվեստական խմբագիրը նրան ասաց. «Դուք սխալ ուղղությամբ եք գնում․ պետք է գրեք մի բան, որը կվաճառվի, իսկ դրա ամենահեշտ ճանապարհը սիրավեպեր գրելն է»։

Հիբբերտը ուսումնասիրության նպատակով կարդաց մոտ հիսուն սիրավեպ և 1941 թվականին հրատարակեց իր առաջին գեղարվեստական գիրքը՝ Daughter of Anna[23]: Դա պատմական վեպ էր, որի գործողությունները տեղի էին ունենում Ավստրալիայում՝ 18-19-րդ դարերում։ Գիրքը չափավոր հաջողություն ունեցավ, և դրա համար Հիբբերտը ստացավ 30 ֆունտ ստեռլինգ կանխավճար։ Այն հրատարակվեց նրա օրիորդական անունով՝ Eleanor Burford, որը նա օգտագործում էր նաև իր ժամանակակից թեմաներով վեպերի համար։ Գրքի հաջողությունից հետո Herbert Jenkins հրատարակչությունը Հիբբերտի հետ պայմանագիր կնքեց՝ տարեկան մեկ գիրք գրելու համար։ 1961 թվականին արդեն նրա այս անունով հրատարակված վեպերի թիվը հասել էր 31-ի, որոնցից տասը սիրավեպեր էին Mills & Boon հրատարակչության համար։

Կեղծանուններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Փլեյդի լողափ՝ Կոռնուոլի Լու քաղաքին մոտ։

1945 թվականին իր գործակալի առաջարկով նա ընտրեց Jean Plaidy կեղծանունը՝ իր նոր վեպը՝ Together They Ride, հրապարակելու համար[18]։ Անունը ներշնչված էր Քորնուոլի Լու քաղաքին մոտ գտնվող Plaidy Beach լողափից, որի հարևանությամբ Հիբբերտների ընտանիքը բնակվում էր Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին[20]։«Jean» անունը առաջարկել էր նրա գործակալը՝ նշելով, որ այն կարճ է և գրքի շապիկին քիչ տեղ է զբաղեցնում[18]։ Գիրքը հրատարակվեց լոնդոնյան հրատարակիչ Gerald G. Swan-ի կողմից[8]։Jean Plaidy կեղծանունով նրա հաջորդ գիրքը՝ Beyond the Blue Mountains, լույս տեսավ 1948 թվականին։ Հինգհարյուր էջանոց ձեռագիրը մի քանի հրատարակիչների կողմից մերժվելուց հետո ընդունվեց Robert Hale հրատարակչության կողմից։ Վերջինս նույնիսկ նամակ ուղարկեց նրա գրական գործակալությանը՝ նշելով, որ այսպիսի գրելու ունակություն ունեցող հեղինակին մեծ հաջողություններ են սպասվում[12]։ 1949 թվականին Հիբբերտը մեծ հաջողության հասավ Jean Plaidy կեղծանունով հրապարակված The King's Pleasure վեպով, որը ներկայացնում էր անգլիական թագավորական ընտանիքի պատմական կերպարներ՝ Հենրի VIII-ին և Աննա Բոլեյնին[24]։ Ընդհանուր առմամբ այս կեղծանունով լույս տեսավ 91 վեպ։ Նրա վերջին Jean Plaidy կեղծանունով գիրքը՝ The Rose Without a Thorn, հրատարակվեց հեղինակի մահից հետո[8]։

Հիբբերտը Jean Plaidy անունով գրել է նաև չորս ոչ գեղարվեստական գիրք։ Դրանցից առաջինը՝ A Triptych of Poisoners (1958), թունավորողների մասին կարճ կենսագրությունների ժողովածու էր, որտեղ ներկայացված էին Չեզարե Բորջիան, Մարի դ'Օբրեն և Էդվարդ Ուիլյամ Պրիչարդը։ Մյուս երեք գրքերը նվիրված էին իսպանական ինկվիզիցիային և կազմել են եռագրություն՝ The Rise (1959), The Growth (1960) և The End (1961)։

1950-ից մինչև 1953 թվականները Հիբբերտը գրել է չորս վեպ Elbur Ford կեղծանունով, որը կազմված էր նրա օրիորդական անվան՝ Eleanor Burford-ի տառերից։ Այս վեպերը հիմնված էին 19-րդ դարի իրական մարդասպանների պատմությունների վրա։ Դրանց թվում էին՝ Էդվարդ Ուիլյամ Պրիչարդի մասին Flesh and the Devil (1950), Ադելեյդ Բարտլետի մասին Poison in Pimlico (1950), Եվֆրազի Մերսիեի[25] մասին The Bed Disturbed (1952) և Կոնստանս Քենթի մասին Such Bitter Business (1953)։

1952-ից մինչև 1960 թվականները նա օգտագործում էր Kathleen Kellow կեղծանունը՝ հիմնականում քրեական և առեղծվածային ժանրի ութ վեպ գրելու համար։ 1956-ից մինչև 1961 թվականները նա նաև հինգ վեպ հրապարակեց Ellalice Tate կեղծանունով, որը ներշնչված էր իր մոր՝ Ալիս Թեյթի անունից[26]։

«Ես միշտ ցանկացել եմ գրել բեսթսելեր։ Յուրաքանչյուր գրող ունի այդ ցանկությունը։ Իրականում դրան հասնելու համար պարզապես պետք է պարզել, թե ինչ է ցանկանում հասարակությունը»։
—Էլեոնոր Հիբերթ[22]

1960 թվականին իր գործակալի՝ Պատրիսիա Շարթլ Մայրերի առաջարկով, նա գրեց իր առաջին գոթական սիրավեպը՝ Mistress of Mellyn, Victoria Holt կեղծանունով։ Անունը ընտրվել էր այն պատճառով, որ «Victoria»-ն հնչում էր թագավորական և ռոմանտիկ, իսկ «Holt»-ը վերցվել էր Holt & Company ռազմական բանկի անունից, որտեղ Հիբբերտը հաշիվ ուներ[22][27]։ Վեպը հրատարակվեց Doubleday հրատարակչության կողմից ԱՄՆ-ում և Collins հրատարակչության կողմից Մեծ Բրիտանիայում և անմիջապես դարձավ միջազգային բեսթսելեր՝ նորից մեծ հետաքրքրություն առաջացնելով գոթական ռոմանտիկ սասպենս ժանրի նկատմամբ[6][12][28][29]։

«Ես լսել եմ, որ նրա անունը կապվում է իմ անվան հետ, և կարծում եմ՝ դա պայմանավորված է նրանով, որ մենք երկուսս էլ ապրել ենք Կոռնուոլում և գրել ենք այդ վայրի մասին։ «Rebecca» նովելը մթնոլորտային սասպենսի այնպիսի տեսակ է, ինչպիսին իմ գրքերն են։ Սակայն չեմ կարծում, որ նրա մյուս գործերի և իմ գործերի միջև մեծ նմանություն կա»։
— Վիկտորիա Հոլթ՝ մեկնաբանելով «Rebecca»-ի և իր վեպերի միջև նմանությունները[13]

Mistress of Mellyn վեպում հմտորեն միավորվել էին ավելի վաղ գոթական վեպերի տարրերը, օրինակ՝ Jane Eyre (1847), The Woman in White (1859) և Rebecca (1938)։Կոռնուոլում տեղի ունեցող սյուժեն այնքան էր հիշեցնում Rebecca վեպը, որ որոշ ժամանակ ենթադրվում էր, թե Victoria Holt-ը իրականում Դաֆնա Դյումորիե կեղծանունն է[19]։ Ութ տարվա ընթացքում Victoria Holt անունով վեց վեպ հրատարակվելուց հետո պարզ դարձավ, որ դրանց հեղինակը Հիբբերտն է[13]։ Հետագայում նա այս կեղծանունով գրեց ևս 31 վեպ, որոնք հիմնականում պատմում էին հորինված կերպարների մասին՝ իրական պատմական ժամանակաշրջանների ֆոնին, սովորաբար 19-րդ դարի վերջում։ Նրա վերջին Victoria Holt վեպը՝ The Black Opal, նույնպես լույս տեսավ հեղինակի մահից հետո[12]։

1960 թվականին Հիբբերտը մեկ վեպ գրեց նաև Anna Percival անունով, որը ներշնչված էր իր ամուսնու անունից՝ Պերսիվալից։ Սակայն այդ կեղծանունը նա այլևս չօգտագործեց։

1972 թվականին Collins հրատարակչության առաջարկով նա ստեղծեց իր վերջին կեղծանունը՝ Philippa Carr։ Այս անունով նախատեսվում էր նոր վեպաշար, որը ներկայացնելու էր անգլիական ազնվական ընտանիքների մի քանի սերունդների պատմությունը՝ սկսած Ռեֆորմացիայից մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմ[12]։

Միևնույն ժամանակ Հիբբերտը շարունակում էր Jean Plaidy կեղծանունով գրել եվրոպական միապետների մասին պատմական վեպեր։ Այս անունով հրապարակված նրա գրքերը մեծ տարածում գտան ընթերցողների շրջանում և արժանացան նաև պատմաբանների ու գրական քննադատների գնահատանքին՝ իրենց պատմական ճշգրտության, գրական որակի և մանրամասների նկատմամբ ուշադրության համար[30]։

Տասնամյակ Էլեոնոր Բուֆորդ Ջին Փլեդի Էլբուր Ֆորդ Քեթլին Քելոու Էլալիս Թեյթ Աննա Փերսիվալ Վիկտորիա Վոլտ Ֆիլիպա Քար Ընդհանուր
1940-ականներ 9 4 13
1950-ականներ 19 19 4 7 4 53
1960-ականներ 3 26 1 1 1 8 40
1970-ականներ 22 10 5 37
1980-ականներ 16 10 9 35
1990-ականներ 4 4 5 13
Ընդհանուր 31 91 4 8 5 1 32 19 191
[Note]Այստեղ ներկայացված թվերը վերաբերում են միայն այն առանձին վեպերին, որոնք սկզբնապես հրատարակվել են տվյալ կեղծանունով։ Հետագայում այլ վերնագրով և/կամ այլ կեղծանունով վերահրատարակված տարբերակները, ինչպես նաև ժողովածուներն ու անթոլոգիաները հաշվառված չեն։

Հետազոտություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիբբերտը իր պատմական վեպերը գրելու ընթացքում հիմնվում էր բրիտանացի պատմաբանների աշխատությունների վրա, այդ թվում՝ Ջոն Սփիդի, Ջեյմս Էնթոնի Ֆրուդի, Ալեքսանդր Ֆրեյզեր Թայթլերի և Ագնես Սթրիքլենդի ուսումնասիրությունների վրա[8]։

Jean Plaidy կեղծանունով գրված նրա յուրաքանչյուր գրքի վերջում ներառված էր գրականության ցանկ, որտեղ նշված էին այն պատմական աղբյուրները, որոնք նա օգտագործել էր տվյալ վեպը գրելիս[31]։

Հետազոտական աշխատանքը հեշտացնելու համար Լոնդոնի Kensington Central Library գրադարանը Հիբբերտին հատուկ արտոնություններ էր տրամադրել։ Նրան թույլատրվում էր իջնել գրադարանի պահոցներ, որտեղ պահվում էին շրջանառությունից դուրս եկած գրքերը, և դրանք վերցնել ամբողջ սայլակներով[14]: Նույնիսկ թույլատրվում էր այդ գրքերը տուն տանել և պահել այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ էր[13]:

Կյանքի վերջում, երբ նրա տեսողությունը սկսեց վատանալ, Հիբբերտը Westminster City Council-ի հանրային գրադարաններից սկսեց վերցնել աուդիոգրքեր[12]:

Գրելու կարգապահություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիբբերտը չափազանց բեղմնավոր հեղինակ էր և տարվա ընթացքում գրում էր բազմաթիվ գրքեր տարբեր կեղծանուններով, հիմնականում՝ Jean Plaidy, Victoria Holt և Philippa Carr անուններով[32][33]:Jean Plaidy անունով հրատարակված գրքերը մեծ տարածում ունեին Միացյալ Թագավորությունում և լայնորեն վաճառվում էին փափուկ կազմով, իսկ Victoria Holt անունով գրքերը մեծ հաջողություն էին ունենում ԱՄՆ-ում։ Նրա բազմաթիվ ընթերցողներ նույնիսկ չէին գիտակցում, որ այս բոլոր կեղծանուններիը նույն հեղինակըին են պատկանում[34][35][36]։

Հիբբերտը իր մեծ գրական արտադրողականությունը կապում էր իր կայուն աշխատանքային սովորությունների հետ։ Նա իրեն բնութագրում էր որպես գրելու հանդեպ անդադար մղում ունեցող մարդ և աշխատում էր շաբաթվա բոլոր օրերին։ Ամեն առավոտ նա նստում էր իր գրասեղանի մոտ գտնվող գրամեքենայի առջև և սովորաբար մինչև ճաշի ժամը հասցնում էր գրել մոտ հինգ հազար բառ[23]։ Թեև գրելը նրան մեծ ոգևորություն էր տալիս, գրամեքենայով աշխատելը ֆիզիկապես ծանր էր։ Ամեն օր նա շուրջ հինգ ժամ հատկացնում էր գրելու գործընթացին՝ չհաշված ձեռագրի խմբագրման և հետազոտական աշխատանքի համար ծախսվող ժամանակը։ Ցերեկվա ընթացքում նա անձամբ պատասխանում էր երկրպագուներից ստացված նամակներին, ինչպես նաև հաճախ ժամանակ էր անցկացնում Kensington Central Library գրադարանում։ Երեկոյան, եթե կարողանում էր մրցակից գտնել, շախմատ էր խաղում կամ մասնակցում սոցիալական հանդիպումների[18]։

Նույնիսկ աշխարհի շուրջ իր տարեկան նավարկությունների ընթացքում Հիբբերտը պահպանում էր նույն կարգապահությունը․ առավոտյան գրում էր, կեսօրին շախմատ խաղում, իսկ երեկոյան մասնակցում նավի ժամանցային ծրագրերին։ Նավարկության ընթացքում նա նախընտրում էր աշխատել իր Victoria Holt վեպերի վրա, քանի որ դրանք պահանջում էին ավելի քիչ հետազոտություն և գրադարանային աղբյուրների ստուգում[16]:

Գրական գործակալներ և հրատարակիչներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլեոնոր Հիբբերտը իր ողջ կյանքի ընթացքում պահպանել է կայուն և հաջող համագործակցություն իր գրական գործակալների և հրատարակիչների հետ, ինչը հրատարակչական աշխարհում համեմատաբար հազվադեպ երևույթ է[12]:Միացյալ Թագավորությունում նրան ներկայացնում էր A. M. Heath Literary Agency գործակալությունը, իսկ Միացյալ Նահանգներում՝ McIntosh & Otis-ը։ Նրա երկարամյա ամերիկացի գործակալը Պատրիսիա Շարթլ Մայրերն էր, որին հետագայում փոխարինեց Ջուլի Ֆալոուֆիլդը։

Լոնդոնյան Herbert Jenkins հրատարակչությունը 1941-1955 թվականներին հրատարակել է 20 թեթև սիրավեպ, որոնք Հիբբերտը գրել էր Eleanor Burford կեղծանունով։ Սկզբնական պայմանագրով նախատեսվում էր տարեկան մեկ գիրք՝ յուրաքանչյուրի համար 30 ֆունտ կանխավճարով, սակայն գրքերի հաջողությունից հետո պայմանագիրը փոխվեց, և նա սկսեց տարեկան երկու գիրք գրել[8]:

Լոնդոնում գործող և մատչելի գներով փափուկ կազմով սիրավեպերի հրատարակությամբ մասնագիտացած Mills & Boon հրատարակչությունը 1956-ից մինչև 1962 թվականը հրատարակեց տասը սիրավեպ, որոնք նույնպես գրվել էին Eleanor Burford կեղծանունով։

Gerald G. Swan հրատարակչությունը 1945 թվականին լույս ընծայեց Jean Plaidy կեղծանունով գրված առաջին գիրքը, սակայն դրանից հետո բոլոր հաջորդ գրքերը հրատարակվեցին Robert Hale հրատարակչության կողմից։ Սկսած Beyond the Blue Mountains (1948) վեպից՝ Ռոբերտ Հեյլը Հիբբերտը կյանքի ընթացքում հրատարակեց ընդհանուր առմամբ Jean Plaidy կեղծանունով գրված 90 գիրք՝ կոշտ կազմով և պաշտպանիչ շապիկով, որոնց նկարազարդումները պատրաստում էր նկարիչ Ֆիլիպ Գոֆը[8]։

Ֆիլադելֆիայում գործող MacRae Smith Co. հրատարակչությունը ԱՄՆ-ում հրապարակում էր Jean Plaidy գրքերը։ Այս գրքերի օտարալեզու հրատարակությունները սկսեցին լույս տեսնել 1956 թվականից՝ ֆրանսերեն՝ Éditions Robert Laffont (Փարիզ), իսպաներեն՝ Guillermo Kraft Limitada (Բուենոս Այրես) և հոլանդերեն՝ Uitgeverij A. J. Luitingh (Ամստերդամ) հրատարակչությունների կողմից։

1951 թվականին կանադական Harlequin հրատարակչությունը փափուկ կազմով վերահրատարակեց Beyond the Blue Mountains վեպը։ Այն դարձավ ընկերության մինչ այդ ամենամեծ առևտրային հաջողությունը․ վաճառված 30,000 օրինակներից միայն 48-ն էին վերադարձվել[37]։

1952-ից մինչև 1960 թվականը Robert Hale հրատարակչությունը կոշտ կազմով և Ֆիլիպ Գոֆի ձևավորած շապիկներով հրատարակեց Kathleen Kellow կեղծանունով գրված ութ քրեական և առեղծվածային վեպ։ Նույն հրատարակչությունը լույս ընծայեց նաև Anna Percival կեղծանունով գրված միակ գիրքը՝ The Brides of Lanlory[8]։

1950-ից մինչև 1953 թվականները Elbur Ford կեղծանունով գրված չորս քրեական վեպ հրատարակվեցին Լոնդոնում գործող William Morrow հրատարակչության կողմից Մեծ Բրիտանիայում և Նյու Յորքի Werner Laurie հրատարակչության կողմից ԱՄՆ-ում։

1956-ից մինչև 1961 թվականը Hodder & Stoughton հրատարակչությունը հրատարակեց Ellalice Tate կեղծանունով գրված բոլոր հինգ պատմական վեպերը[8]։

1960-ից մինչև 1993 թվականը Հիբբերտը գրեց Victoria Holt կեղծանունով 32 վեպ, որոնք հրատարակվում էին Collins հրատարակչության կողմից Մեծ Բրիտանիայում և Doubleday-ի կողմից Միացյալ Նահանգներում։ Դրանցից շատերը դարձան բեսթսելերներ և թարգմանվեցին շուրջ 20 լեզուներով՝ հասնելով միջազգային ընթերցողների լայն շրջանակի։

1972-ից մինչև 1993 թվականը նա գրեց Philippa Carr կեղծանունով 19 վեպ, որոնք հրատարակվեցին Collins հրատարակչության կողմից Միացյալ Թագավորությունում և Putnam հրատարակչության կողմից ԱՄՆ-ում։ Դրանց մի մասը հետագայում թարգմանվեց նաև այլ լեզուներով՝ իսպաներեն, ֆիններեն, ռուսերեն և լեհերեն։

1993 թվականին Հիբբերտի մահվան պահին Victoria Holt անունով վաճառվել էր շուրջ 75 միլիոն գիրք, Jean Plaidy անունով՝ 14 միլիոն, իսկ Philippa Carr անունով՝ մոտ 3 միլիոն օրինակ[6]։

Հեղինակի մահից հետո A. M. Heath Literary Agency գործակալությունից Մարկ Համիլթոնը ստանձնեց նրա գրական ժառանգության տնօրինումը։ Ըստ ժառանգության գնահատման՝ այն արժեցել է մոտ 8,790,807 ֆունտ ստեռլինգ[10][38]։

Ընդունում և ժառանգություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Jean Plaidy-ի պատմական վեպերը ընթերցողների կողմից ընդունվեցին մեծ հետաքրքրությամբ, քանի որ դրանք մատչելի ձևով ներկայացնում էին եվրոպական պատմության լայն պատկերը։

Անգլիայի դպրոցներում հաճախ պատահում էր, որ աշակերտուհիները պատմության դասերի ժամանակ կարդում էին այս վեպերը՝ դրանք թաքցնելով իրենց դասագրքերի հետևում։

20-րդ դարի վերջին տասնամյակում պատմական գեղարվեստական գրականության նկատմամբ հետաքրքրությունը նվազեց, և Jean Plaidy անունով հրատարակված գրքերը աստիճանաբար դադարեցին վերահրատարակվել։

2001 թվականի հոկտեմբերին Crown Publishing Group հրատարակչության խմբագիր Ռեյչել Կահանը, որը մանկուց եղել էր Jean Plaidy-ի երկրպագու, նկատեց, որ նրա գրքերը այլևս չեն վերահրատարակվում ԱՄՆ-ում։

«Շատ ծանր տարա դա՝ ասես իմանաս, որ հին ընկերդ, որին տարիներով չես տեսել, հանկարծ մահացել է։ Բայց այս դեպքում ես պարզապես երկրպագու չէի, որ սգում է այդքան հրաշալի վեպերի կորուստը․ ես նաև այնպիսի իրավիճակում էի, որ կարող էի ինչ-որ բան փոխել»։
—Rachel Kahan՝ 2003 թվականին պարզելով, որ Jean Plaidy-ի գրքերը ԱՄՆ-ում այլևս չեն հրատարակվում[24]

Կահանը ձեռք բերեց Jean Plaidy-ի տասը վեպի վերահրատարակման իրավունք։ 2003 թվականի ապրիլին Crown հրատարակչությունը որոշեց դրանցից երկուսը հրապարակել իր Three Rivers Press ենթահրատարակչության միջոցով։ Երկու գրքերն էլ վերաբերում էին Անգլիայի թագավոր Հենրի VIII-ին։The Lady in the Tower և The Rose Without a Thorn վեպերը պատմում են նրա վեց կանանցից երկուսի՝ Աննա Բոլեյնի և Եկատերինա Հովարդի մասին, որոնք երկուսն էլ գլխատվել էին։ Գրքերը հրատարակվեցին փափուկ կազմով, նոր վերնագրերով, ժամանակակից շապիկներով և ընթերցողների համար նախատեսված ուղեցույցով։ Յուրաքանչյուր գրքից առաջին՝ 30,000 օրինակ տպաքանակը վաճառվեց երեք ամսվա ընթացքում։ Այս հաջողությունից հետո Crown հրատարակչության բրիտանական մասնաճյուղը՝ Arrow Books-ը, ձեռք բերեց Jean Plaidy-ի ամբողջ գրացանկի վերահրատարակման իրավունքները[39]։

Ընդունելություն և ժառանգություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Victoria Holt կեղծանվամբ հրատարակված գրքերը մեծ ժողովրդականություն էին վայելում ընթերցողների շրջանում, և դրանցից շատերը հայտնվում էին բեսթսելլերների ցանկերում։Հիբբերթը հավատարիմ ընթերցողների մեծ բանակ ուներ՝ հատկապես կանանց շրջանում, որոնք հաճախ իրենց գրքերի օրինակները փոխանցում էին իրենց ընտանիքի հաջորդ սերնդի կանանց։ Հիբբերթը իր հերոսուհիներին նկարագրում էր որպես «բարոյականության և ուժեղ բնավորության տեր կանայք», որոնք «պայքարում են ազատագրման և սեփական գոյատևման համար»։

Նրա 1960 թվականի Mistress of Mellyn վեպը փաստացի վերածնեց գոթական սիրավեպի ժանրը[19]։ Դրանից հետո բազմաթիվ կանայք սկսեցին գրել իրենց սեփական գոթական սիրավեպերը։ Նույնիսկ տղամարդ հեղինակներ, օրինակ՝ Tom E. Huff-ը և Julian Fellowes-ը, հետևեցին այդ միտմանը և սիրավեպեր գրեցին կանացի կեղծանուններով[40][41][42][43]։

Victoria Holt-ի վեպերը դարձան բեսթսելլերներ։1970 թվականին, երբ գոթական վեպերի նկատմամբ հետաքրքրությունը իր գագաթնակետին էր հասել, The Secret Woman գիրքը դարձավ Միացյալ Նահանգներում ամենավաճառվող տասը գրքերից մեկը[44]:1975 թվականին Victoria Holt-ի վեպերի փափուկ կազմով հրատարակությունները տպագրվում էին մոտ 800,000 օրինակով՝ որպես առաջին տպաքանակ[45]։

1970-ականների սկզբին գոթական վեպերը փափուկ կազմով գրականության մեջ վաճառքով գերազանցում էին այլ ժանրերին՝ ներառյալ դետեկտիվը, գիտաֆանտաստիկան և վեսթերնը։ Այդ ժամանակահատվածը համընկավ նաև հրատարակչական ոլորտում միավորման գործընթացների հետ, երբ փափուկ և կոշտ կազմով գրքեր հրատարակող ընկերությունները առաջին անգամ միավորվեցին նույն կորպորատիվ կառույցների տակ։ Ավելի զարգացած մարքեթինգային ռազմավարությունների շնորհիվ այդ գրքերը տեղադրվում էին նաև սուպերմարկետների և դեղատների վճարման կետերի մոտ, որտեղ դրանք հեշտությամբ հասանելի էին իրենց հիմնական լսարանին՝ կրթված միջին դասի կանանց[46]։

Հիբբերթի սիրավեպերը համեմատաբար «մաքուր» էին․ առավելագույնը գլխավոր հերոսները փոխանակում էին կրքոտ հայացքներ։ Սակայն 1960-ականների վերջում սեռական հեղափոխությունը գրականության մեջ ավելի բաց նկարագրություններն ընդունելի դարձրեց։ 972 թվականի ապրիլին հրապարակված The Flame and the Flower վեպը օգտվեց այս փոփոխությունից և նոր ուղղություն տվեց պատմական սիրավեպի ժանրին՝ ներկայացնելով գլխավոր հերոսների ֆիզիկական մտերմությունը։ 1974 թվականին հրատարակված Sweet Savage Love վեպը ավելի ամրապնդեց այդ միտումը։ Այսպես ձևավորվեց նոր ժանր, որը հայտնի դարձավ որպես «sweet savage romance» կամ «bodice ripper»[47][48]:

Դրա արդյունքում հետաքրքրությունը Հիբբերթի ավելի զուսպ սիրավեպերի նկատմամբ սկսեց նվազել։ 1976 թվականին մի քննադատ նշել էր, որ Victoria Holt-ի հերոսուհիները «պետք է մի քիչ միամիտ լինեն, որպեսզի առաջին հերթին հայտնվեն նման անհավանական իրավիճակներում»[49]:Նրա հաջորդ վեպը՝ The Devil on Horseback (1977), նույնպես նկարագրվել էր որպես «այլ ժամանակաշրջանից եկած, ներկայիս ոճից որոշ չափով դուրս գտնվող» ստեղծագործություն[50]:Քննադատները նաև նշում էին, որ այդ գրքերը «զիջում էին նրա նախորդ ստեղծագործությունների մակարդակին»[51]:

1980-ականների սկզբին գոթական սիրավեպերն արդեն այնքան տարածված չէին, որքան մեկ տասնամյակ առաջ։ Ընթերցողները սիրավեպերում ավելի շատ արկած և էրոտիկ տարրեր էին պահանջում։ Հրատարակիչները նույնիսկ ստեղծեցին հատուկ գրական շարքեր, օրինակ՝ Silhouette և Candlelight Ecstasy, որպեսզի բավարարեն «bodice ripper» և «hot historical» վեպերի մեծ պահանջարկը[52][53]:

Ժամանակի փոփոխություններին արձագանքելով՝ Հիբբերթը 1982 թվականին գրեց The Demon Lover վեպը, որը ներշնչված էր Sweet Savage Love վեպի որոշ սյուժետային տարրերից։ Այն պատմում էր մի հզոր տղամարդու և միամիտ աղջկա միջև ստիպողական սիրային հարաբերության մասին, որն ավարտվում էր ամուսնությամբ՝ պատերազմի ժամանակաշրջանի անկայուն իրադարձությունների ֆոնին։ Քննադատները ողջունեցին այս փոփոխությունը՝ նշելով, որ այն համապատասխանում է ժամանակի պահանջներին[54]։

Victoria Holt-ի հերոսուհիները լքեցին Վիկտորիանական Անգլիայի զուսպ հյուրասենյակները և արկածների որոնմամբ տեղափոխվեցին շատ ավելի էկզոտիկ վայրեր՝ եգիպտական բուրգի ներս (The Curse of the Kings, 1973), Հոնկոնգում՝[55] չինական հնաոճ իրերի միջավայր (The House of a Thousand Lanterns, 1974), Ավստրալիայի օպալի հանքեր (The Pride of the Peacock, 1976), Ցեյլոնի թեյի տնկարաններ (The Spring of the Tiger, 1979)[56], Ավստրալիայի ափերի մոտ գտնվող փարթամ արևադարձային կղզիներ (The Road to Paradise Island, 1985)[57], Ղրիմ՝ Ֆլորենս Նայթինգեյլի հետ (Secret for a Nightingale, 1986), ապստամբություններով լի բրիտանական Հնդկաստան (The India Fan, 1988), Կոստանդնուպոլսում թուրք ազնվականի հարեմ (The Captive, 1989)[58], Հարավային Աֆրիկայի բրիտանական գաղութներ (Snare of Serpents, 1990) և Հարավային ծովերի կղզիներում տեղի ունեցած նավաբեկության միջավայր (The Black Opal, 1993)։

1993 թվականին Հիբբերթը մահացավ։ 20-րդ դարի վերջին Victoria Holt-ի գրքերը հասանելի դարձան մեծատառ տպագրությամբ, աուդիոգրքերի և Բրայլի տարբերակներով։ Դրանք նաև թարգմանվեցին բազմաթիվ լեզուներով՝ եվրոպական լեզուներից մինչև ռուսերեն, եբրայերեն, պարսկերեն, չինարեն, կորեերեն, թայերեն, վիետնամերեն և ճապոներեն։

2006 թվականին լոնդոնյան Harper հրատարակչությունը նոր շապիկներով վերահրատարակեց Victoria Holt-ի ամենահայտնի չորս վեպերը՝ Mistress of Mellyn (1961),The Shivering Sands (1969),The Shadow of the Lynx (1971) ևThe Time of the Hunter's Moon (1983):Նույն թվականին հրատարակվեցին նաև դրանց թարգմանությունները եվրոպական լեզուներով, ինչպես նաև ճապոներեն, սինհալերեն և թայերեն։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 3 4 Internet Speculative Fiction Database — 1995.
  2. 1 2 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  3. 1 2 3 4 Store norske leksikon(նորվ.) — 1978. — ISSN 2464-1480
  4. 1 2 Encyclopædia Britannica
  5. «RWA Awards». Romance Writers of America (RWA). Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 18-ին.
  6. 1 2 3 4 «Eleanor Hibbert, Novelist Known As Victoria Holt and Jean Plaidy». The New York Times. 1993 թ․ հունվարի 21. Վերցված է 2014 թ․ ապրիլի 18-ին.
  7. Sedghi, Ami (2013 թ․ փետրվարի 8). «Library lending figures: which books are most popular?». The Guardian UK. Վերցված է 2014 թ․ ապրիլի 18-ին.
  8. 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 Dalby, Richard (1993 թ․ ապրիլ). «All About Jean Plaidy». Book and Magazine Collector #109. Արխիվացված է օրիգինալից 2018-04-24-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 18-ին.
  9. Holt, Victoria (1974). The House of a Thousand Lanterns. London: Collins. էջ 74. ISBN 9780006143499. Արխիվացված է օրիգինալից 2019-09-17-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 2-ին.
  10. 1 2 3 4 5 Burgess, Moira (September 2004). «The Oxford Dictionary of National Biography». Reference Entry for Hibbert Eleanor Alice. Oxford Dictionary of National Biography (online ed.). Oxford University Press. էջեր ref:odnb/53144. doi:10.1093/ref:odnb/53144. Վերցված է 18 April 2014-ին. (Subscription or UK public library membership required.)
  11. 1 2 3 4 5 O'Sullivan, Margaret (1978 թ․ մարտի 2). «Just Like A Character From the Past». The Sydney Morning Herald. Վերցված է 2014 թ․ ապրիլի 18-ին.
  12. 1 2 3 4 5 6 7 8 Walter, Elizabeth (1993 թ․ հունվարի 20). «Obituary: Jean Plaidy». The Independent. Վերցված է 2014 թ․ ապրիլի 18-ին.
  13. 1 2 3 4 5 6 Harris, Marion (1981). «Hail Victoria! Long May She Reign». Romantic Times. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 6-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 26-ին.
  14. 1 2 3 4 5 6 Knuckey, Marie (1972 թ․ փետրվարի 4). «Would The Real Mrs Hibbert Please Stand?». The Sydney Morning Herald. Վերցված է 2014 թ․ ապրիլի 18-ին.
  15. «History of Harfleet House in the Medieval town of Sandwich Kent». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 8-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 6-ին.
  16. 1 2 3 «It Feels Like 'Coming Home': Mrs Eleanor Hibbert. English Author Would Like To Live Amongst Us». The Sydney Morning Herald. 1970 թ․ մարտի 1. Վերցված է 2014 թ․ ապրիլի 18-ին.
  17. Smith, Margaret (1980 թ․ փետրվարի 26). «Passion for history». The Sydney Morning Herald. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 28-ին.
  18. 1 2 3 4 «Desert Island Discs – Castaway : Jean Plaidy». BBC Online. BBC. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 14-ին.
  19. 1 2 3 Fosburgh, Lacey (1977 թ․ օգոստոսի 14). «Talk With Eleanor Hibbert and Helpers» (PDF). The New York Times. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 6-ին.
  20. 1 2 «Jean Plaidy, Romance writer». The Baltimore Sun. 1993 թ․ հունվարի 21. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 18-ին.
  21. Sterel, Elisabeth (1972 թ․ փետրվարի 15). «Shadow Lifted Off Gold Fever». The Age. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 6-ին.
  22. 1 2 3 Kepert, L. V. (1974 թ․ փետրվարի 24). «'Little old lady' whose books sell millions». The Sydney Morning Herald. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 28-ին.
  23. 1 2 Janga (2012 թ․ նոյեմբերի 30). «The Many Facets of Victoria Holt». Heroes and Heartbreakers, Macmillan. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 1-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 26-ին.
  24. 1 2 Higginbotham, Susan (2007 թ․ նոյեմբեր). «The Queen of Historical Fiction». Solander, the magazine of the Historical Novel Society. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 25-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 28-ին.
  25. «The story of Euphrasie Mercier's career: Murdering her mistress, assuming her character, and concealing the crime for nearly four years» (PDF). The New York Times. 1886 թ․ ապրիլի 11. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 26-ին.
  26. «Eleanor Hibbert; Wrote As Victoria Holt, Jean Plaidy». The Seattle Times. 1993 թ․ հունվարի 21. Վերցված է 2014 թ․ ապրիլի 18-ին.
  27. Room, Adrian (2010 թ․ հուլիսի 1). Dictionary of Pseudonyms: 13,000 Assumed Names and Their Origins, 5th ed. McFarland. ISBN 9780786457632. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 26-ին.
  28. Cash, Carolyn (2007). «Eleanor Hibbert 1906–1993». Writers Voice June–July 2007 [Official Bulletin of the Fellowship of Australian Writers NSW Inc]. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 18-ին.
  29. McDowell, Edwin (1990 թ․ հունիսի 5). «Booksellers Mixed on Fall Outlook». The New York Times. Վերցված է 2014 թ․ ապրիլի 18-ին.
  30. «Eleanor Alice Hibbert». Encyclopædia Britannica. Վերցված է 2014 թ․ ապրիլի 18-ին.
  31. Janet Husband, Jonathan F. Husband (2009). Sequels: An Annotated Guide to Novels in Series. American Library Association. ISBN 9780838909676. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 31-ին.
  32. Appelbaum, Judith (1983 թ․ հունվարի 30). «The Price Perplex». The New York Times. Վերցված է 2014 թ․ ապրիլի 18-ին.
  33. «Eleanor Hibbert; Prolific Romance Novelist». LA Times. 1993 թ․ հունվարի 22. Վերցված է 2014 թ․ ապրիլի 18-ին.
  34. «I'm a Gothic novel freak and would like to know something about my two favorite authors, Victoria Holt and Jean Plaidy. – H.V.». The Spokesman-Review. 1973 թ․ դեկտեմբերի 16. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 28-ին.
  35. «I want to know why authors write under so many different names. For example, Victoria Holt writes under E. Hibbert and Philippa Carr. – C.T.». The Milwaukee Sentinel. 1980 թ․ մայիսի 6. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 28-ին.(չաշխատող հղում)
  36. Eilers, Marlene A. (1987 թ․ դեկտեմբերի 27). «Two Novels, One Author (Book Review: The Silk Vendetta by Victoria Holt; The Pool of St. Branok by Philippa Carr)». The Victoria Advocate. Associated Press. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 28-ին.
  37. Hemmungs Wirten (1998), p. 63.
  38. Plaidy, Jean (2010 թ․ փետրվարի 17). Front Matter of the novel 'The Rose Without a Thorn'. Three Rivers Press. ISBN 9780307497611. Վերցված է 2014 թ․ ապրիլի 18-ին.
  39. Kahan, Rachel (2005 թ․ նոյեմբերի 30). «Historical Fiction». Irene Goodman Literary Agency website. Internet Archive's Wayback Machine. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ մայիսի 20-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 6-ին.
  40. Wallis, Michael (1978 թ․ մայիսի 1). «Behind Jennifer Wilde's Racy Paperbacks Lurks a Texas Mystery Man, Tom E. Huff». People Magazine. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 6-ին.
  41. Heilpern, John (2012 թ․ փետրվարի 8). «'Downton Abbey': Escapist Kitsch Posing as 'Masterpiece Theatre'». The Nation. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 6-ին.
  42. Greville, Rebecca (1975). Poison presented. London: Robert Hale. ISBN 9780709143451.
  43. Greville, Rebecca (1976). Court in the Terror. London: Robert Hale. ISBN 9780709152606.
  44. lbhick (2009 թ․ հուլիսի 27). «Publishers Weekly Bestselling Novels in the United States». Listology. Արխիվացված է օրիգինալից 2019-08-19-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 6-ին.
  45. Proctor, Pam (1975 թ․ նոյեմբերի 1). «Phyllis Whitney: She writes best-sellers the old-fashioned way». The Spokesman-Review. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 6-ին.
  46. Holland, Isabelle (1974 թ․ օգոստոսի 4). «Jane Eyre Type 'Gothic' Novels Flood Bookshelves». LA Times / Washington Post. Sarasota Herald-Tribune. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 2-ին.
  47. Radway, Janice (1984). Reading the Romance. The University of North Carolina Press. ISBN 9780807898857. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 6-ին.
  48. Montiel, Stephen (1977 թ․ փետրվարի 1). «Rosemary Rogers Rides Success of 'Sweet Savage Love'». Kentucky New Era. Associated Press.
  49. Hanauer, Joan (1976 թ․ օգոստոսի 24). «Victoria Holt's Heroines Must Be A Little Dumb (Book Review: The Pride of the Peacock)». United Press International. Times Daily. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 6-ին. «But then Victoria Holt's heroines always feel themselves set apart, and so they are – more fiery, more adventuresome and sometimes more downright stupid than their contemporaries. The girls must be a little bit dumb or they won't get themselves into such improbable messes in the first place.»
  50. Lehew, Dudley (1977 թ․ նոյեմբերի 6). «Victoria Holt Offers Trip into The Past (Book Review: The Devil on Horseback by Victoria Holt)». Reading Eagle. Associated Press. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 6-ին. «There's a quality about 'The Devil on Horseback' that seems to put the reader back in another time. That is, reading this novel is a lot like reading something that was written 30 or 40 years ago. It's a Gothic novel and it has a rather interesting storyline. But it just seems to be from another era, sort of out of step with today's style. Perhaps it can best be compared to reading your older aunt's favorite childhood novel.»
  51. Miller, Patty (1984 թ․ դեկտեմբերի 23). «Author Victoria Holt's Latest Novel 'Legacy' Lacks Interest, Perspective (Book Review: The Landower Legacy by Victoria Holt)». United Press International. Times Daily. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 6-ին. «Holt has written many fine stories but the Landower Legacy falls short of her previous standards.»
  52. Emerson, Sally (1982 թ․ սեպտեմբերի 10). «The Boom in the Romance Business». New Straits Times. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 6-ին.
  53. West, Dick (1981 թ․ փետրվարի 11). «Romance is Flourishing in Paperbacks». United Press International. Spokane Daily Chronicle. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 6-ին.
  54. «Victoria Holt Deserts Gothic For Genre of Sexual Romance (Book Review: The Demon Lover by Victoria Holt)». Boca Raton News. Associated Press. 1982 թ․ դեկտեմբերի 26. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 6-ին.
  55. Flora, Doris (1974 թ․ օգոստոսի 18). «New Holt Suspense Novel Attracts Women Readers (Book Review: The House of a Thousand Lanterns by Victoria Holt)». The Tuscaloosa News. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 6-ին.
  56. Anderson, Carol (1979 թ․ հոկտեմբերի 6). «Victoria Holt Has A Compelling Tale (Book Review: The Spring of the Tiger by Victoria Holt)». The Free Lance-Star. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 6-ին.
  57. Eilers, Marlene A. (1985 թ․ հոկտեմբերի 25). «Victoria Holt's Latest Book A Study in Mystery, Adventure (Book Review: The Road to Paradise Island)». Gadsden Times. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 6-ին.
  58. Eilers, Marlene A. (1990 թ․ փետրվարի 25). «Holt Fans Will Welcome 'Captive' (Book Review: The Captive by Victoria Holt)». Observer-Reporter. Associated Press.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]