Էլբոու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էլբոու
Էլբոու գետը Կալգարիում
Բնութագիր
Երկարություն120
Ավազանի մակերես1200 կմ²
Ջրահոսք
ԱկունքԷլբոու լիճ, Էլբոուի լեռնանցք, Կանանաքիս, Ալբերտա
Բարձրություն2100 մ
Կոորդինատներ4°26′ հվ. լ. 73°26′ ամ. ե.HGЯO
Գետաբերանի տեղակայումԲոու գետ
Կոորդինատներ0°35′ հվ. լ. 49°57′ ամ. ե.HGЯO
Տեղակայում
ԵրկիրԿանադա Կանադա
ԵրկրամասԱլբերտա
ՋրահավաքLake Winnipeg basin?

Էլբոու (անգլ.՝ Elbow River), գետ հարավային Ալբերտա երկրամասում, Կանադա։ Սկիզբ է առնում Կանադական ժայռոտ լեռներից։ Թափվում է Բոու գետը՝ Կալգարի քաղաքի մերձակայքում։

Երկարությունը 120[1] կմ, ջրավազանի լայնությունն է 1200[1] կմ².

Էլբոու գետը հանրաճանաչ է մարզիկների շրջանում, որոնք զբաղվում են թիավարությամբ։ Առավել հայտնի վայրեր են՝ Ալեն Բիլի պատնեշը, Չմոռանաս ինձ (անգլ.՝ Forgetmenot) և Էլբոուի ջրվեժը։

Էլբոուում ջրի մակարդակը սաստիկ փոփոխական է։ 2005 թվականի հունիսին գետը ափերից դուրս է եկել և վերջին 200 տարում առաջացրեց ամենամեծ հեղեղը։ Հեղեղը ամբարտակի պատնեշի վրայից դուրս թափվեց և ավելի քան 1500 Կալգարիի բնակիչներ, որոնք բնակվում էին ջրածածկ գոտում, էվակուացվեցին[2]։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլբոուի ջրվեժը վերին հոսանքում

Գետը սկիզբ է առնում Էլբոու լճից, որը գտնվում է Կանադական ժայռոտ լեռներում՝ Elbow-Sheep Wildland Provincial Park, և հոսում է նախալեռներից դեպի Բրըգ Կրիկ գյուղ։ Էլբոուն անցնում է Alberta Highway 22-ից և հասնում է Սփրինգբընկ գյուղական բնակավայրին և արևմուտքից Կալգարիա հնդկական ռեզերվում։ Քաղաքի մոտ գետը թափվում է արհեստական դելտայի և Գլենմուր ջրամբարի մեջ, որոնք Կալգարիի խմելու ջրի երկու հիմնական աղբյուրներից են։ Այնուհետև գետը թեքվում է հյուսիս, անցնելով բնակելի շրջաններից դեպի քաղաքի կենտրոն, անցնում է նաև Մակլաուդ Թրեյլը, հոսում է Կալգարիի Ստամպիդի ստադիոնի մոտով, և թափվում է արևմուտքից Կալգարի կենդանաբանական այգուց Բոու գետը։

Գետն ունի 120 կմ երկարություն և 1200 կմ² ջրավազանի տարածությունը[1]։ Սկսվում է Էլբոուի լեռնաշղթայից մոտավորապես 2100 մ բարձրության վրա, թեքությունը գետաբերանում մոտավոր 1 % է Բոուի թափվող վայրից 1040 մ բարձրության վրա։

Վտակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Այրոնի Վտակ Айрон(անգլ.՝ Iron Creek)
  • Բրըգի վտակ(անգլ.՝ Bragg Creek)
  • Հարիսի վտակ(անգլ.՝ Harris Creek)
  • Փրայմզի վտակ(անգլ.՝ Primez Creek)
  • Միլբյորնի վտակ(անգլ.՝ Millburn Creek)
  • Սփրինգբընկի վտակ(անգլ.՝ Springbank Creek)
  • Կալենի վտակ(անգլ.՝ Cullen Creek)
  • Մըյի վտակ(անգլ.՝ May Creek)
  • Լոտի վտակ(անգլ.՝ Lott Creek)

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Elbow River Watershed Partnership. «Description of the Elbow Watershed». Արխիվացված է օրիգինալից 2003 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 24-ին.
  2. City of Calgary. «2005 Flood Report». Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ հոկտեմբերի 4-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 24-ին.