Էլբասանի գիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Էլբասանի գիր
Elbasan.png
Տեսակայբուբեն, unicase alphabet?, գիր և constructed script?
Լեզուներալբաներեն
Ստեղծման վայրԷլբասան, կենտրոնական Ալբանիա
ՏարածքԱլբանիա
Կազմված է53 տառ
Գրելաձևըձախից աջ
ԺամանակաշրջանXVIIIXIX դարեր
Ստեղծվել էXVIII դարի կես
Հեղինականհայտ
Կարգավիճակապակոդավորված
Անվանվել էԷլբասան
ISO 15924Elba
ՅունիկոդU+10500 – U+1052F

Էլբասանի գիր, ալբանական այբուբենի տեսակ, որը ստեղծվել է XVIII դարի կեսերին (այլ աղբյուրների համաձայն՝ երկրորդ կեսին[1]) ալբաներեն լեզվի համար։ Իր անվանումը ստացել է Էլբասան քաղաքի անվանումից, որտեղ ստեղծել են այդ գիրը։ Հիմնականում օգտագործվել է Էլբասանի և Բերատի շրջակայքում։ Այս գիրը, ամենայն հավանականությամբ, հիմնված է հունական այբուբենի վրա։ Էլբասանի գրագրության հեղինակն է ալբաներենի ուսուցիչ Թեոդոր Հաջի Ֆիլիպը (Theodhor Haxhifilipi, 1730-1806)[1]: Այս գրատեսակը օգտագործվել է բավականին հազվագյուտ՝ սովորաբար մեկ այլ գրատեսակի հետ, որը կոչվում էր Բյուտակուկյեի այբուբեն[1]։ Դեվիդ Դիրինգերը նշում է, որ, հավանաբար, Ալբանիայում տեղական գրատեսակների ստեղծումը հետապնդում էր մի պարզ նպատակ՝ թաքցնել տեքստերի բովանդակությունը թուրքական իշխանություններից։ Այսպիսով այդ գրատեսակները կատարում էր գաղտնագրի դերը։

Բնօրինակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին անգամ Էլբասանի գիրը օգտագործվել է Էլբասանի Ավետարանի ձեռագրում, որը հայտնի է ալբաներենում որպես Anonimi i Elbasanit (Էլբասանի անանունը)[2]: Փաստաթուղթը ստեղծվել է Սբ. Ջովան Վլադիմիրի եկեղեցում կենտրոնական Ալբանիայում և այժմ պահպանվում է Ալբանիայի ազգային արխիվում, Տիրանայում։ Այն կազմված է Աստվածաշնչի բովանդակություն պարունակող 59 էջ, գրված 40-տառանոց այբուբենով[2]:

Unicode[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլբասանի այբուբենը (U+10500–U+1052F) ավելացվել է Unicode ստանդարտին 2014 թ. հունիսին։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 «SEI: Unicode Scripts Research»։ Արխիվացված է օրիգինալից 2010-05-27-ին։ Վերցված է 2015-03-22 
  2. 2,0 2,1 Elsie Robert (1995)։ «The Elbasan Gospel Manuscript ("Anonimi i Elbasanit"), 1761, and the Struggle for an Original Albanian Alphabet» (PDF)։ Südost-Forschungen (Regensburg: Südost-Institut) 54: 105–159։ ISSN 0081-9077