Էլբայ Կասըմզադե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Էլբայ Կասըմզադե
Elbay Qasımzadə 01.03.2019.jpg
Ի ծնեԷլբայ Էնվեր օղլի Կասըմզադե
Ծնվել էդեկտեմբերի 26, 1948(1948-12-26) (70 տարեկան)
ԾննդավայրԲաքու, ԱԽՍՀ, ԽՍՀՄ
Ճյուղ(եր)ճարտարապետություն
Գործունեությունճարտարապետ
ԿրթությունԱդրբեջանի ճարտարապետության և շինարարության համալսարան
Ուշագրավ աշխատանքներAzadlıq prospekti?
Պարգևներ«Փառքի» շքանշան և Պատվո շքանշան
Elbay Qasımzadə Վիքիպահեստում

Էլբայ Էնվեր օղլի Կասըմզադե (ադրբ.՝ Elbay Ənvər oğlu Qasımzadə, դեկտեմբերի 26, 1948(1948-12-26), Բաքու, ԱԽՍՀ, ԽՍՀՄ), ադրբեջանցի ճարտարապետ, Ադրբեջանական ԽՍՀ վաստակավոր ճարտարապետ (1990 թվական), Ադրբեջանի ճարտարապետների միության նախագահ (2012 թվականի նոյեմբերի 6-ից)[1][2][3]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլբայ Կասըմզադեն ծնվել է 1948 թվականի դեկտեմբերի 26-ին Բաքվում: 1971 թվականին ավարտել է Ադրբեջանի Պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետական ֆակուլտետը: 1976 թվականին ավարտել է Ադրբեջանի գիտությունների ակադեմիայի Ճարտարապետության և արվեստի ինստիտուտի ասպիրանտուրան: 1975-1989 թվականներին աշխատել է Շինարարության դիզայնի ինստիտուտում: 1989-2001 թվականներին եղել է Բաքվի գլխավոր ճարտարապետը:

Էլբայ Կասըմզադեն Ադրբեջանի ճարտարապետության և շինարարության համալսարանի ճարտարապետության ֆակուլտետի պրոֆեսորն է: 1998 թվականին հիմնադրել է «El&En» ճարտարապետական ընկերությունը և ներկայումս այս ընկերության տնօրենն է: Նա հեղինակ է ավելի քան 150 նախագծերի, ավելի քան 80 հոդվածների և 8 գրքերի: Էլբայ Կասըմզադեն Արևելյան երկրների Ճարտարապետության միջազգային ակադեմիայի փոխնախագահն է: Հանդիսանում է Ճարտարապետության միջազգային ակադեմիայի (ՅՈՒՆԵՍԿՕ) և Ճարտարապետների միջազգային միության պրոֆեսորը[4]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]