Էլաֆրոզավր
Էլաֆրոզավր | ||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||||||
|
||||||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||||||
Elaphrosaurus | ||||||||||||||||
|
Էլաֆրոզավրը[1] (լատ.՝ Elaphrosaurus) գիշատիչ դինոզավրերի ցեղից է ցերատոզավրերի ինֆրակարգից, որոնք բնակվում էին յուրայի և կավճային ժամանակաշրջաններում Աֆրիկայի[2] տարածքում (155.7-93.5 մլն տարի առաջ): Ցեղի անունը հունարենից կարելի է թարգմանել որպես «էլեգանտ մողես»:
Հայտնագործությունը[խմբագրել | խմբագրել կոդը]
Էլաֆրոզավրը հայտնաբերվել է Յանենշ Վերների գլխավորած հայտնի գերմանական արշավանքի ժամանակ Տանզանիայում, բրախիոզավրերի, ալլոզավրերի և կենտրոզավրերի մնացորդների հետ միասին:
Համակարգային դասակարգումը[խմբագրել | խմբագրել կոդը]
Պալեոնտոլոգների մոտ չկա միակարծություն այս դասակարգման վերաբերյալ: Էլաֆրոզավրը հավանաբար վերաբերում է ցեռատոզավրերին: Ենթադրությունները այն մասին, որ նա եղել է օռնիտոմիմոզավրերի վաղ ներկայացուցիչը չի հաստատվել, քանի որ կենդանու կմախքի մոտ հայտնաբերվել են ատամների մնացորդներ, որոնք նման են ցելոֆիզիսին: Նմանատիպ մնացորդներ, որոնք կապված այս ցեղի հետ, հայտնաբերվել են 1982 թվականին, ընդգրկվել են Մորրիսոնի ձևի մեջ: Դրանք մի քանի կմախքներ էին, հիմնականում կազմված առանձին բեկորներից: Հավանաբար, այս դինոզավրը ավելի լայն տարածում է ունեցել, քան մտածում էին[3]: Elaphrosaur bambergi հայտնի է գրեթե լիարժեք կմախքով, սակայն մինչ օրս այդ դինոզավրի գանգը չի հայտնաբերված: Նիգերի վերին կավճի նյութերը, որոնք անվանվել են որպես Elaphrosaurus gautieri (1960), Պոլ Սերենոյի և գործընկերների կողմից 2004 թ. ընդգրկվել են Spinostropheus ցեղի մեջ:
Պալեոկենսաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Էլաֆրոզավրը եղել է երկար ու բարեկազմ տերոպոդ, երկար պարանոցով: Նրա երկարությունը կազմում էր 4-ից 6 մ, իսկ բարձրությունը ազդրից `146 սանտիմետր: Կշռել է մոտ 1.2 տոննա: Էլաֆրոզավրի սրունքը զգալիորեն ավելի երկար էր, քան նրա ազդր, ինչը խոսում է նրա բարձր թռչելու ունակությունների մասին: Վազքի ժամանակ այս դինոզավրը զարգացել է 50 կմ / ժ արագություն և նա իհարկե կարող էր հասնել ու բռնել շատ դինոզավրերի, որնց նա որսում էր: Ճարպիկ և նիհար գիշատիչ էլաֆրոզավրը ամենահին դինոզավրն էր, որը նման էր ջայլամին[4]:
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- https://paleobiodb.org/classic/checkTaxonInfo?taxon_no=63790&is_real_user=1 (англ.): информация на сайте https://ru.wikipedia.org/wiki/Paleobiology_Database(Ստուգված է 2017 հոկտեմբերի 2–ին )։
- Динозавры визуальная энциклопедия — «Тероподы юрского периода».
- Самые удивительные динозавры — «Быстроногие в выигрыше».
- ↑ Татаринов Л. П. Очерки по эволюции рептилий. Архозавры и зверообразные. — М. : ГЕОС, 2009. — С. 71. — 377 с. : ил. — (Труды ПИН РАН, Т. 291). — 600 экз. — ISBN 978-5-89118-461-9.
- ↑ Elaphrosaurus (англ.): информация на сайте Paleobiology Database. (Проверено 2 октября 2017).
- ↑ Динозавры визуальная энциклопедия — «Тероподы юрского периода».
- ↑ Самые удивительные динозавры — «Быстроногие в выигрыше».