Հեյլի Էթվել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Էթվել Հեյլիից)
Հեյլի Էթվել
անգլ.՝ Hayley Atwell
Ծնվել էապրիլի 5, 1982(1982-04-05)[1] (42 տարեկան)
ԾննդավայրԼոնդոն, Միացյալ Թագավորություն[2]
ԿրթությունԳիլդհոլի երաժշտության և թատրոնի դպրոց, The London Oratory School? և All Saints Catholic College?
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն[3][4] և  ԱՄՆ[4]
Մասնագիտությունհեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի, ձայնային դերասանուհի և թատրոնի դերասանուհի
ԸնտրանիPeggy Carter?

Հեյլի Էթվել (անգլ.՝ Hayley Atwell, ապրիլի 5, 1982(1982-04-05)[1], Լոնդոն, Միացյալ Թագավորություն[2]), անգլիացի դերասանուհի։ Հիմնականում հայտնի է «Առաջին վրիժառուն» և «Կապիտան Ամերիկա։ Ձմռան զինվորը» ֆիլմերի շնորհիվ, որտեղ նա կատարել է Փեգի Քարթերի դերը[5]։ 2015-2016 թվականներին նակատարել է գլխավոր դեր «Գործակալ Քարթերը» հեռուստասերիալում[6]։

2016 թվականին Էթվելը «Դատավճիռ» սերիալում սկսել է կատարել գլխավոր դերը։

Երիտասարդ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Էթվելը ծնվել է Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնում։ Աղջիկների համար նախատեսված Սիոն-Մենինգ հռոմեական կաթոլիկ դպրոցն ավարտելուց հետո սովորել հռետորական արվեստ։ 2002-ից մինչև 2005 թվականները Հեյլին սովորել է «Հիլդհոլ» դրամայի և երաժշտության դպրոցում։ Հետագայում ուսումնասիրել է փիլիսոփայություն և աստվածաբանություն Լոնդոնի թագավորական քոլեջում[7]։ Ունի Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի քաղաքացիություն[8]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2005 թվականին Էթվելն առաջին անգամ հայտնվել է էկրանն՝ նկարահանվելով «Pringles»-ի գովազդում[9] և «Ինչ էլ որ նշանակի սերը» հեռուստաֆիլմում։ Լիամետրաժ ֆիլմերի ոլորտում Հեյլիի առաջին աշխատանքները եղել են «Մենսֆիլդ պարկ» և «Կասանդրայի երազանք» ֆիլմերը։ 2008 թվականին կատարել է գլխավոր դերերից մեկը «Դքսուհի» և «Վերադարձ Բրայդսհեդ» ֆիլմերում[10]։ 2010 թվականին նկարահանվել «Երկրագնդի հիմնասյունները» սերիալում։

Էթվելը մեծ ճանաչման է արժանացել 2011 թվականին Փեգի Քարթերի դերի շնորհիվ, որ կատարել է «Առաջին վրիժառուն» ֆիլմում։ Հետագայում նա հետ վերադարձել է այդ դերին «Կապիտան Ամերիկա։ Ձմռան զինվորը», «Վրիժառուները։ Ալտրոնի դարաշրջանը», «Մրջյուն-մարդ», «Վրիժառուները։ Վերջնախաղ» ֆիլմերում, «Վ.Ա.Հ.Ա.Ն-ի գործակալները» և «Գործակալ Քարթեր» սերիալներում։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
2005 հֆ Ինչ էլ որ նշանակի սերը Whatever Love Means Սաբրինա Գինես
2006 ս Գեղեցկության գիծ The Line of Beauty Քեթրին Ֆեդեն
2006 հֆ Ֆենիի վախը Fear of Fanny Ջեյն
2006 ս Էքսկլյուզիվ թատրոն Masterpiece Theatre Ռոզա Գառլենդ
2006 հֆ Սուտակը մշուշում The Ruby in the Smoke Ռոզա Գառլենդ
2007 հֆ Մենսֆիլդ պարկ Mansfield Park Մերի Կրոուֆորդ
2007 ֆ Այժմ՝ քո մասին How About You... Էլլի Հարիս
2007 ֆ Կասանդրայի երազանքը Cassandra's Dream Անջելա Ստարկ
2007 հֆ Հյուսիսային աստղի ստվերը The Shadow in the North Ռոզա Գառլանդ
2008 ֆ Վերադարձ Բրայդսհեդ Brideshead Revisited Ջուլիա Ֆլայտ
2008 ֆ Դքսուհին The Duchess Էլիզաբեթ Ֆոսթեռ
2009 կֆ Սիրային ատելություն Love Hate Խիթ
2009 ս Բանտարկված The Prisoner Լուսի
2010 կֆ Լոլիկի ապուր Tomato Soup կինոաստղ
2010 ս Երկրագնդի հիմնասյունները The Pillars of the Earth Ալինա
2010 ս Ցանկացած մարդու սիրտը Any Human Heart Ֆրեյա Դեվերել
2011 ֆ Առաջին վրիժառուն Captain America: The First Avenger Պեգի Կարթալ
2011 ֆ Կապիտան Ամերիկա։ Ձմռան զինվորը Բնօրինակ անունը հայտնի չէ Captain America: Winter soilder / Պեգի Կարթալ, ձայնակցում
2012 ֆ Ես՝ Աննան I, Anna Էմմի
2012 ս Խաղատունը ներկայացնում է Playhouse Presents բանկիռ
2012 ֆ Սքոթլանդ Յարդի թռչող ջոկատը The Sweeney Նենսի Լյուիս
2012 ս Ֆալկոն Falcón Կոնսուելա Հիմենես
2012 հֆ Անհանգիստը Restless Եվա Դելեկտռոսկայա
2013 ֆ Ջիմի Հենդրիքս All Is by My Side Կետի Էտչինգեմ
2013 ս Սև հայելի Black Mirror Մարտա
2013 կֆ Ագենտ Քարթեր Marvel One-Shot: Agent Carter Պեգի Կալթալ
2013 ս Հանցագործ կյանք Life of Crime Դենիս Վուդս
2014 ֆ Ապագայի հուշեր Testament of Youth հոուպ
2014 ս Վ.Ա.Հ.Ա.Ն․-ի գործակալները Marvel's Agents of S.H.I.E.L.D. Պեգի Կալթալ
2015-2016 ս Գործակալ Քարթեր Marvel's Agent Carter Պեգի Կալթալ
2015 ֆ Մոխրոտիկը Cinderella Մոխրոտիկի մայրը
2015 ֆ Վրիժառուները։ Ալտրոնի դարաշրջանը Avengers: Age of Ultron Պեգի Կալթալ
2015 ֆ Մրջյուն-մադը Ant-Man Պեգի Կալթալ
2016-2017 ս Դատավճիռ Conviction Հեյս Մարիսոն
2018 ս Հովարդս Էնդ Howards End Մարգարետ Շլեգել
2018 ֆ Քրիստոֆեր Ռոբին Christopher Robin Էվելին Րոբին
2019 ֆ Վրիժառուները․ Վերջնախաղ Avengers: Endgame Պեգի Կալթալ

Մրցանակներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Մրցանակ Կատեգորիա Աշխատանք Արդյունք
2007 Մոնտե Կառլոյի հեռուստատեսային փառատոն Լավագույն դերասանուհի Ֆենիի վախը Առաջադրված
2008 Բրիտանական անկախ կինոյի մրցանակ Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի Դքսուհի Առաջադրված
2009 Կայսրություն Լավագույն դեբյուտ Առաջադրված
Լոնդոնի կինոքննադատների խմբակի մրցանակ Երկրորդ պլանի ամենալավ դերասանուհի Առաջադրված
2011 Ոսկե Գլոբուս Մինի-սերիալի լավագույն դերասանուհին Երկիր մոլորակի հիմնասյուները Առաջադրված
Առցանց ֆիլմերի և հեռուստատեսության միության մրցանակ Մինի-սերիալի լավագույն դերասանուհի Առաջադրված
Ճիչ Ֆանտաստիկ ֆիլմերի լավագույն դերասանուհի Առաջին վրիժառու Առաջադրված
Առաընթաց ունեցած դերասանուհի Առաջադրված
2015 Սատուրն Լավագույն հեռուստադերասանուհի Գործակալ Քարթեր Առաջադրված

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 filmportal.de — 2005.
  2. 2,0 2,1 2,2 Deutsche Nationalbibliothek Record #1061998665 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  3. https://www.female.com.au/hayley-atwell-brideshead-revisited-the-duchess-interview.htm
  4. 4,0 4,1 Hayley Atwell to star in US seriesBelfast Telegraph, 2014.
  5. Action girl: Hayley Atwell interview
  6. Nellie Andreeva (8 мая 2014). «ABC Picks Up 'Selfie', 'Forever', Jeff Lowell, 'Galavant', 'The Whispers', 'How To Get Away With Murder', 'American Crime', 'Black-ish' To Series». Deadline.com. Վերցված է 2014 թ․ մայիսի 9-ին.
  7. Hayley Atwell: From Captain America to Jimi Hendrix
  8. «Hayley Atwell Brideshead Revisited & The Duchess Interview». femail.com.au. Վերցված է 2009 թ․ ապրիլի 20-ին.
  9. She’s so Hayley rated
  10. Hayley confidential: the actress takes Flyte
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հեյլի Էթվել» հոդվածին։