Էթիեն Ժոֆրուա Սենտ-Իլեր
Էթիեն Ժոֆրուա Սենտ-Իլեր | |
---|---|
![]() | |
Ծնվել է | ապրիլի 15, 1772[1][2][3][…] |
Ծննդավայր | Étampes |
Մահացել է | հունիսի 19, 1844[1][2][4][…] (72 տարեկան) |
Մահվան վայր | Փարիզ |
Գերեզման | Պեր Լաշեզ և Grave of Geoffroy Saint-Hilaire |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Փարիզի համալսարան |
Ազդվել է | Մատյուրեն Ժակ Բրիսոն |
Մասնագիտություն | կենսաբան, քաղաքական գործիչ, կենդանաբան, բնագետ և թռչնաբան |
Աշխատավայր | Բնական պատմության ազգային թանգարան |
Ամուսին | Angélique-Jeanne-Louise-Pauline Brière de Mondétour? |
Զբաղեցրած պաշտոններ | député de Seine-et-Oise? և նախագահ |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Փարիզի գիտափիլիսոփայական միություն, Ֆրանսիական գիտությունների ակադեմիա, Ազգային բժշկական ակադեմիա և Բավարիական գիտությունների ակադեմիա |
Երեխաներ | Isidore Geoffroy Saint-Hilaire? |
![]() |
Էթիեն Ժոֆրուա Սենտ-Իլեր (ֆր.՝ Étienne Geoffroy Saint-Hilaire, ապրիլի 15, 1772[1][2][3][…], Étampes - հունիսի 19, 1844[1][2][4][…], Փարիզ), ֆրանսիացի կենդանաբան, էվոլյուցիոնիստ։ Չարլզ Դարվինի նախորդներից, Ֆրանսիայի ինստիտուտի անդամ (1807)։
1798–1801 թվականներին մասնակցել է Եգիպտոս կազմակերպվող գիտարշավին, որտեղ հավաքել է գիտական մեծ արժեք ունեցող հավաքածու (կաթնասունների 17, երկկենցաղների ու սողունների 25, ձկների 57 նոր սեռ ու տեսակ)։
Կիրառել է սաղմերի ուսումնասիրության համեմատական մեթոդը, որը հետագայում կազմեց էվոլյուցիայի սաղմնաբանական ապացույցների և բիոգենետիկական օրենքի հիմքը։ 1830 թվականին Փարիզի ԳԱ–ում ծավալվեց մեծ բանավեճ Ժոֆրուա Սենտ-Իլերի և Ժորժ Կյուվիեի միջև, որտեղ տեսականորեն հաղթեց Կյուվեն, սակայն կենդանական աշխարհի միասնության մասին Ժոֆրուա Սենտ-Իլերի գաղափարները օրգանական բնության էվոլյուցիոն ուսմունքի հիմքը հանդիսացան և պաշտպանվեցին գիտնականների ու մտածողների կողմից։
Ժոֆրուա Սենտ-Իլերի ուսմունքը կենդանական աշխարհառաջացման միասնական պլանի մասին մետաֆիզիկական էր, սակայն նպաստեց գիտության մեջ ծագման միասնական գաղափար հաստատելուն, որի համար ենթարկվեց դաժան հալածանքների։ Ժոֆրուա Սենտ-Իլերը հիմնադրեց նաև կենդանիների կլիմայավարժեցման մասին գիտությունը։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Sycomore (ֆր.) / Assemblée nationale
- ↑ 3,0 3,1 Base Léonore (ֆր.) — ministère de la Culture.
- ↑ 4,0 4,1 4,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 301)։ ![]() |
|
- Ապրիլի 15 ծնունդներ
- 1772 ծնունդներ
- Հունիսի 19 մահեր
- 1844 մահեր
- Փարիզ քաղաքում մահացածներ
- Պեր Լաշեզ գերեզմանատանը թաղվածներ
- Փարիզ քաղաքում թաղվածներ
- Փարիզի համալսարանի շրջանավարտներ
- Պատվո լեգեոնի շքանշանի սպաներ
- Ֆրանսիայի գիտությունների ակադեմիայի անդամներ
- Բավարիայի գիտությունների ակադեմիայի անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆրանսիացի կենդանաբաններ
- Ֆրանսիացի կենսաբաններ
- Ֆրանսիացի քաղաքական գործիչներ
- Ֆրանսիացի գիտնականներ
- Ֆրանսիացի փիլիսոփաներ
- Պատվո լեգեոնի շքանշանի ասպետներ