Էթել Բերիմոր
| Էթել Բերիմոր անգլ.՝ Ethel Barrymore | |
|---|---|
| Ծնվել է | օգոստոսի 15, 1879[1][2][3][…] |
| Ծննդավայր | Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ |
| Մահացել է | հունիսի 18, 1959[1][2][4][…] (79 տարեկան) |
| Մահվան վայր | Բևերլի Հիլզ, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
| Գերեզման | Calvary Cemetery |
| Քաղաքացիություն | |
| Մայրենի լեզու | անգլերեն |
| Մասնագիտություն | թատրոնի դերասանուհի, կինոդերասանուհի և դերասանուհի |
| Ամուսին | Russell Griswold Colt?[5][6][7] |
| Ծնողներ | հայր՝ Մորիս Բերիմոր[8], մայր՝ Ջեորջիանա Դրյու[8] |
| Պարգևներ և մրցանակներ | |
| Երեխաներ | Samuel Colt?[9][10], Ethel Barrymore Colt?[11][10] և John Drew Colt?[12][10] |
| Ստորագրություն | |
Էթել Բերիմոր (անգլ.՝ Ethel Barrymore, օգոստոսի 15, 1879[1][2][3][…], Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ - հունիսի 18, 1959[1][2][4][…], Բևերլի Հիլզ, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի, Բերիմորների դերասանական ընտանիքի անդամներից մեկը[13][14]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Էթել Մեյ Բլայթը (անգլ.՝ Ethel Mae Blythe) ծնվել է 1879 թվականի օգոստոսի 15-ին Ֆիլադելֆիայում, Փենսիլվանիա, եղել է դերասաններ Մորիս Բերիմորի և Ջորջիանա Դրյուի ընտանիքի երկրորդ երեխան[15]։ Նա դերասաններ Ջոն Բերիմորի և Լայոնել Բերիմորի քույրն է, ինչպես նաև Դրյու Բերիմորի ոչ հարազատ տատիկն է։ Իր մանկությունը դերասանուհին անցկացրել է Ֆիլադելֆիայում, որտեղ հաճախել է կաթոլիկ դպրոց։
Իր առաջին հայտնությունը Բրոդվեյում կայացել է 1895 թվականին մի պիեսում, որտեղ նաև խաղացել են իր հորեղբայրը՝ Ջոն Դրյու Կրտսերը, և Մոդ Ադամսը։ Նրա հետ միասին նա նաև հայտնվել է «Ռոզմարի» պիեսում 1896 թվականին։ Իր բրոդվեյան դերերի շրջանում նաև հայտնի են Նորան «Տիտիկների տանը» ֆիլմում (1905) և Ջուլիետան «Ռոմեո և Ջուլիետա»-ում (1922)։ 1926 թվականին նա մեծ հաջողություն է ունեցել՝ խաղալով Ուիլյամ Սոմերսեթ Մոեմի «Մշտական կին» կատակերգական ներկայացման մեջ։
Էթել Բերիմորը Դերասանների ֆինանսական ասոցիացիայի կողմնակից է եղել և նույնիսկ մասնակցություն է ունեցել 1919 թվականի նրանց ապստամբության ժամանակ։ Դերասանուհին եղել է բեյսբոլի և բոքսի երկրպագու։ Բայց նրա սերը բոքսի նկատմամբ անցել է այն բանից հետո, երբ 1919 թվականի հուլիսի 4-ին դարձել է Ուիլյամ Դեմփսիի և Ջես Ուիլարդի գազանային մենամարտի ականատես, որտեղ Դեմփսին կոտրել է Ջեսի ծնոտը և մի քանի ատամներ։ Այդ օրվանից Բերիմորը երդվել է, որ այլևս երբեք չի այցելի և ոչ մի մենամարտի։
Առաջին անգամ մեծ էկրանին նա հայտնվել է 1914 թվականին, սակայն ակտիվ կինոկարիերան սկսել է միայն 1940-ական թվականներին՝ իր՝ Հոլիվուդ տեղափոխվելուց հետո։ Միակ երկու ֆիլմերը, որտեղ նա նկարահանվել է իր երկու եղբայրների հետ միասին, դարձել են «Կարմիր խաչի ազգային շքերթը» (1917) և «Ռասպուտինը և կայսրուհի» (1932)։
1945 թվականին «Միայն միայնակ սիրտ» ֆիլմում կատարած դերի համար Էթել Բերիմորը ստացել է «Օսկար» մրցանակը «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» անվանակարգում։ Մյուս հանրահայտ ֆիլմերը, որտեղ նա մասնակցություն է ունեցել, դարձել են «Աստիճան» (1945), «Փարադայնի գործը» (1947), «Ջենիի դիմանկար» (1948) և «Կեսգիշերյա համբույր» (1948)։ 1950-ական թվականներին դերասանուհին մի քանի անգամ հայտնվել է նաև հեռուստատեսությունում՝ կատարելով ոչ մեծ դերեր մի շարք հեռուստասերիալներում։
Հետաքրքիր փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2007 թվականի մարտի 22-ին «Օսկար» մրցանակը, որը պատկանում էր Էթել Բերիմորին, eBay համացանցային աճուրդում դրվել է վաճառքի։
- ԱՄՆ-ի ֆիլմագրության մեջ ունեցած մեծ ներդրման համար Էթել Բերիմորն արժանացել է աստղի Հոլիվուդի փառքի ծառուղում։
Մրցանականեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1945 — «Օսկար» երկրորդ պլանի լավագույն դերասանուհու համար, «Միայն միայնակ սիրտը» ֆիլմի համար։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 Encyclopædia Britannica
- 1 2 3 4 Internet Broadway Database — 2000.
- 1 2 Brockhaus Enzyklopädie (գերմ.) — F.A. Brockhaus, 1796.
- 1 2 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
- ↑ https://www.nytimes.com/1909/03/16/archives/ethel-barrymore-weds-russell-colt-catholic-priest-unites-actress.html
- ↑ https://americanaristocracy.com/people/russell-griswold-colt-1882-1959
- ↑ https://www.silentera.com/people/actresses/Barrymore-Ethel.html
- 1 2 https://en.geneastar.org/genealogy/barrymoree/ethel-barrymore
- ↑ Pas L. v. Genealogics — 2003.
- 1 2 3 https://americanaristocracy.com/people/ethel-barrymore-1879-1959
- ↑ https://en.geneastar.org/genealogy/colte/ethel-barrymore-colt
- ↑ https://ancestors.familysearch.org/en/KJW1-Y45/john-drew-colt-1913-1975
- ↑ Obituary Variety, June 24, 1959.
- ↑ Ethel Barrymore - North American Theatre Online
- ↑ Famous Actors and Actresses On The American Stage Vol.1 A-J by William C. Young c. 1975 (Ethel Barrymore entry pages56-60)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Էթել Բերիմոր Internet Movie Database կայքում
- allmovie.com
- Queen Ethel Comes This Way Again Արխիվացված 2016-04-29 Wayback Machine
- Ethel Barrymore photos and literature NYP Library
- Ethel Barrymore photo gallery - Fanpix
- with brother Lionel on his last film, Main Street to Broadway 1953
- Ethel Barrymore guest appearance on Whats My Line October 12, 1952 begins at 16:27
- Hattie Williams, Ethel and John Barrymore bow to the audience after a performance of A Slice of Life (1912)
- Ethel Barrymore: Broadway Photographs (Univ. of South Carolina)
- Ethel Barrymore - Aveleyman Արխիվացված 2016-05-01 Wayback Machine
- Ethel Barrymore at Findagrave.com
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էթել Բերիմոր» հոդվածին։ |
| ||||||||||||||||
- Օգոստոսի 15 ծնունդներ
- 1879 ծնունդներ
- Ֆիլադելֆիա քաղաքում ծնվածներ
- Հունիսի 18 մահեր
- 1959 մահեր
- Կալիֆոռնիայում մահացածներ
- ԱՄՆ-ում թաղվածներ
- Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի Օսկարի մրցանակակիրներ
- Անձինք այբբենական կարգով
- 20-րդ դարի ամերիկացի դերասանուհիներ
- «Ոսկե գլոբուս» մրցանակի դափնեկիրներ
- Ամերիկացի կինոդերասանուհիներ
- Ամերիկացի հեռուստատեսային դերասանուհիներ
- Հոլիվուդյան փառքի ծառուղի
- Թատրոնի ամերիկացի դերասանուհիներ