Jump to content

Էդ Օ’Նիլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էդ Օ’Նիլ
անգլ.՝ Ed O’Neill
Ծնվել էապրիլի 12, 1946(1946-04-12)[1][1] (80 տարեկան)
ԾննդավայրYoungstown, Mahoning County, Օհայո, ԱՄՆ[2]
ԿրթությունՕհայոյի համալսարան, Ursuline High School? և Youngstown State University?
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունհեռուստատեսային դերասան, կատակերգու, ուսուցիչ, Ամերիկյան ֆուտբոլիստ, կինոդերասան, հնչյունավորող և դերասան
Ամուսին(ներ)Catherine Rusoff?
Պարգևներ և մրցանակներ

Էդ Օ’Նիլ (անգլ.՝ Ed O’Neill, ապրիլի 12, 1946(1946-04-12)[1][1], Youngstown, Mahoning County, Օհայո, ԱՄՆ[2]), ամերիկացի դերասան, ով առավել հայտնի է «Ամուսնացած ․․․ երեխաների հետ» ֆիլմում Ալ Բանդիի և «Ամերիկյան ընտանիք» ֆիլմում Ջեյ Փրիտչեթի դերերով։ Երկու անգամ եղել է «Ոսկե գլոբուսի» հավակնորդ։ «Էմմիի» եռակի թեկնածու։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Էդուարդ Օ’Նիլ կրտսերը ծնվել է 1946 թվականի ապրիլի 12-ին, Օհայո նահանգի Յանգսթաուն քաղաքում՝ իռլանդացի կաթոլիկ ծնողների ընտանիքում։ Էդի մայրը՝ Րուֆ Էն Քվինլանը, տնային տնտեսուհի և սոցիալական աշխատող է, հայրը՝ Էդվարդ Ֆիլիպ Օ’Նիլը, աշխատում է որպես պողպատագործ։ Բացի Էդից, ընտանիքն ունի նաև երկու դուստր և երկու որդի, որոնք Էդից փոքր են[3][3]։

Օ’Նիլը սկզբում փորձել է բազմաթիվ մասնագիտություններ․ սկզբում Էդը դարձել է իր հոր պողպատագործ, ապա աշխատել է որպես բուֆետապան, հետո վաճառել է օգտագործված մեքենաներ[3]։ Յանգսթաունի պետական համալսարանի քոլեջում ուսանելու ժամանակ Էդը հասցրել է ուսումնասիրել արվեստներ (հատկապես թատերական) և սովորել պատմություն Օհայոյի համալսարանի քոլեջում[3]։ Էդը սիրում էր սպորտը և սկզբում նախընտրել է ամերիկյան ֆուտբոլ խաղալ Օհայոյի և Յանգստաունի համալսարանների համալսարանական թիմերի կազմում[3]։ 1969 թվականին Օ 'Նիլը նույնիսկ փորձաշրջան է անցել "Փիթսբուրգ Ստիլերզ" ակումբում, սակայն Էդին թիմ չեն վերցրել[3]։ Նման հիասթափեցնող փորձից հետո Էդը որոշեում է վերադառնալ դերասանական մասնագիտությանը և Յանգսթաունում դերասանական գործակալությունում մասնակցում է լսումների[3]։ Աննշան դեր ստանալուց հետո նա որոշում է վերադառնալ Յանգսթաունի համալսարան։ Այդ ընթացքում Էդը պարբերաբար խաղում էր տեղի թատրոնում, ինչպես նաև դասավանդում էր Ուրսուլայնի ավագ դպրոցում[3]։

Էդը ստացել է նաև սև գոտի, բրազիլական Ջիու-Ջիիցուում[4]։

1977 թվականին Էդը որոշում է կյանքը վերջնականապես նվիրել դերասանական մասնագիտությանը։ Նա տեղափոխվում է Նյու Յորք և բավականին երկար ժամանակ ապրում 79-րդ փողոցի Իմպերիալ հյուրանոցում։ Նա ստանում է օգնականի աշխատանք, որը ըստ նրա «աշխարհի ամենավատ աշխատանքն» էր։ Նա սկսում է լսումներ անցկացնել տեղական թատրոններում։ Օ’Նիլի առաջին դերասանական բեկումը տեղի է ունեցել 1979 թվականին, երբ նա ընտրվեց որպես Բրոդվեյի «Նոկաուտ» մյուզիքլի գլխավոր դերի համար։ 1972 թվականին Էդը ստանում է դիպվածային դեր «Ազատում» թրիլլերում, որտեղ նրան հատկացված էր ընդամենը մեկ տող։ 1980 թվականին Էդը նկարահանվեց Ուիլյամ Ֆրիդկինի «Հետախուզվողը» ֆիլմում, որի գլխավոր դերում խաղում էր Ալ Պաչինոն։

Մի անգամ Էդը դեր է խաղացել «Մկները և տղամարդիկ» հեռուստասերիալում, որից հետո նրան առաջարկել են խաղալ «Ամուսնացած ... երեխաների հետ» կատակերգական հեռուստասերիալում։ 1987 թվականից «Ամուսնացած ... երեխաների հետ» հեռուստասերիալի առաջին դրվագից ի վեր Էդը շարունակաբար եղել է կատակերգական սերիալի գլխավոր դերակատարը։ 1987-1997 թվականներին նկարահանվել է 262 սերիա։ Սերիալը 8 անգամ առաջադրվել է Էմմիի և 7 անգամ Ոսկե գլոբուսի։

Օ’Նիլն ամուսնացած է դերասանուհի և պարուհի Քեթրին Ռուսոֆի հետ։ Նրանք ունեն երկու երեխա[5]։

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1980 ֆ Հետախուզվողը CruisingՀետախույզ Շրայբեր
1980 հֆ Այն օրը, երբ կանայք հավասարվեցին The Day the Women Got EvenԷդ
1980 ֆ Պատերազմի շները The Dogs Of WarԹերրի
1981 ս Այլ աշխարհ Another WorldԼեննի
1982 հֆ Ֆարրել, ազգի համար Farrell for the PeopleՀետախույզ Ջեյ Բրենանը
1982 կֆ SupervisorsՍթենլի
1983 հֆ Երբ ձեր սիրեկանը հեռանում է When Your Lover LeavesՄեկ Շեր
1984 ս Մայամիի ոստիկանությունը Miami ViceԱրթուր Լոուսոն / Արտի Լորինս
1985 ս Որսորդ HunterԴեն Կոլսոն
1985 հֆ Բրոյկեր BrakerԴեննի Բակներ
1985 ս Հավասարար The Equalizerբժիշկ
1986 հֆ Հաղթողը երբեք չի հանձնվում A Winner Never QuitsՈւայթ Ուիշեր
1986 հֆ Popeye DoyleՊոպի Դոյլ
1986 ս Սպենսեր Spenser: For HireԲադդի Ալմեյդա
1987 հֆ Մահվան իրավունքը Right to DieՉկա տվյալ
1987-1997 ս Ամուսնացած ... երեխաների հետ Married… with ChildrenԷլ Բանդի
1988 հֆ Police Story: Gladiator Schoolсսերժանտ Սթնլի Բիվենս
1988 ս Կեսգիշերին զանգողը Midnight CallerՀենկ
1989 ֆ Անկազմակերպ հանցագործություն Disorganized CrimeՋորջ Դենվեր
1989 ֆ К-9 K-9Բրեննիգան
1990 հֆ Երկրի օրը, հատուկ թողարկում The Earth Day SpecialԷլ Բանդի
1990 ֆ Ֆորդ Ֆեյլեյնի արկածները The Adventures of Ford FairlaneԼեյտենանտ Էյմոս
1990 ֆ Եղբայներ - քույրեր, մրցակիցներ - մրցակցուհիներ Sibling RivalryՈւիլբեր Մինի
1990 հֆ A Very Retail ChristmasՄաքս Կրենդոլ
1991 հֆ Ջենիի գտնվելու վայրը The Whereabouts of JennyՋիմի Օմիրա
1991 ս Top of the HeapԷլ բանդի
1991 ֆ Դատչ] DutchԴատչ Դուլի
1992 ֆ Ուեյնի աշխարհը Wayne’s WorldԳլեն
1992 ս Saturday Night’s Main EventԷլ բանդի
1993 ֆ Ուեյնի աշխարհը 2 Wayne’s World 2Գլեն
1993 հֆ Նիկի խաղը Nick’s GameՌոն Հոթորն
1994 ֆ Ազարդային խաղ Blue ChipsԷդ
1994 ֆ Փոքրիկ հսկաները Little GiantsՔեվին Օշի
1995 հֆ Տարօրինակ աշխարհ W.E.I.R.D. WorldԲժիշկ Մոնոչիան
1997 ֆ Փրեյֆոնթեյն PrefontaineԲիլ Ջելինջեր
1997 ֆ Իսպանացի բանտարկյալ The Spanish PrisonerՀԴԲ-ի թիմ լիդեր
1999 ֆ Վախի ուժը The Bone Collectorբժիշկ Պոլլի Սելիտո
2000 ս Տասներորդ թագավորությունը The 10th KingdomՇուտնիկ, տրոլների թագավորը
2000 ֆ Հաջողակ համարներ Lucky NumbersԴիկ Սիմոնս
2001 ֆ Ոչ մեկի երեխան Nobody’s BabyՆորման Պինկնի
2001 ս Big Appleհետախույզ Մայքլ Մուննի
2003-2004 ս Ուժեղ ցանց Dragnetհետախոիյզ Ջո Ֆրայդեյ
2004 ֆ Սպարտացի SpartanՌոբերտ Բերչ
2004 հֆ Խաղի մեջ In the GameԲազզ
2004-2005 ս Արևմտյան թև The West Wingնահանգապետ Էրիկ Բեյքեր
2005 ս 8 պարզ կանոն իմ պատանի դստեր ընկերոջ համար 8 Simple Rules for Dating My Teenage DaughterՄեթ
2005 կֆ Steel ValleyԿոնգրեսական Քարդոն
2006 ս Քսան փառավոր տարի Twenty Good YearsԲրոկ Մենլի
2006 ս «Հակաահաբեկչական ջոկատ» The UnitՈՒիլյամ Պարտչ
2006 հֆ InseparableԱլան
2007 ս Ջոնն ու Ցինցինատին John from CincinnatiԲիլլ Ջեքս
2008 ֆ Կարմիր գոտի Redbeltհոլիվուդյան պրոդյուսեր
2009 ս Star-vingինքն իր դերը
2009-2020 ս Ամերիկյան ընտանիք Modern FamilyՋեն Պրիտչետ
2010 կֆ Lost Masterpieces of Pornographyգլխավոր դատավոր
2011 մս Խենթ ինչպես Բուտովսկին Kick Buttowski: Suburban Daredevilպապիկ
2011 մս Հմուտ Մեննին Handy MannyՄեր Ջոնսոն
2012 մս Պինգվիները Մադագասկարում The Penguins of MadagascarՕրսոն
2012 մֆ Ռալֆ (մուլտֆիլմ) Ральф]]Wreck-It Ralph / Պարոն Լիտվակ
2015 ֆ Շրջապատ Entourageինքն իր դերում
2015 մս Գրիֆինների ընտանիքը Family GuyԲադ Սվոնսոն
2016 մֆ Փնտրելով Դորիին Finding DoryՀենկ
2017 ֆ Արևային շնոր Sun DogsԲոբ Գարիտի
2018 մֆ Ռալֆն ընդդեմ ինտերնետի Ralph Breaks the Internetպարոն Լիտվակ
2019 ս Հին քաղաքը Weird CityԲարտ
2019 ս This Giant Beast That is the Global Economyհրավիրված աստղ

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 3 4 Internet Broadway Database — 2000.
  2. 1 2 Deutsche Nationalbibliothek Record #140538453 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  3. 1 2 3 4 5 6 7 8 Biography of Ed O’Neill(անգլ.)
  4. «Al Bundy Gets Black Belt». Youtube. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 4-ին.
  5. «Ed O'Neill». Biography (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունիսի 15-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էդ Օ’Նիլ» հոդվածին։