Էդ Բեգլի Կրտսեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Էդ Բեգլի Կրտսեր
EdBegleyJrAAFeb09.jpg
Ծնվել էսեպտեմբերի 16, 1949(1949-09-16)[1] (72 տարեկան)
ԾննդավայրԼոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[2]
ԿրթությունLos Angeles Valley College?
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Մասնագիտությունդերասան, հեռուստատեսային դերասան, կինոդերասան, հնչյունավորող, պրոդյուսեր, բնապահպան և օպերատոր-բեմադրիչ
Ծնողներհայր՝ Էդ Բեգլի
edbegley.com

Էդվարդ Ջեյմս «Էդ» Բեգլի Կրտսեր (անգլ.՝ Edward James "Ed" Begley, Jr., սեպտեմբերի 16, 1949(1949-09-16)[1], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[2]), ամերիկացի դերասան և շրջակա միջավայրի պաշտպան։ Առավել հայտնի է «Սուրբ Էլսվեր» հեռուստասերիալում խաղացած բժիշկ Վիկտոր Էրլիհի դերով։ Այս բժշկական դրամայում կատարած աշխատանքի համար նա վեց տարի շարունակ առաջադրվել է «Էմմի» մրցանակի, ինչպես նաև առաջադրվել է «Ոսկե գլոբուս» մրցանակի անվանակարգում։ Նրա վերջին աշխատանքների շարքում կարելի է նշել «Կյանքը Էդի հետ» ռեալիթի շոուում, որն առողջ ապրելակերպի և շրջակա միջավայրի պաշտպանության մասին է։

Պատանեկան տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Էդ Բեգլին ծնվել է Կալիֆոռնիա նահանգի Լոս Անջելես քաղաքում՝ Էլեն Ջին Սանդերսի ընտանիքում։ Նա օսկարակիր դերասան էդ Բեգլիի արտամուսնական որդին է, ով ամուսնացել էր մեկ այլ կնոջ՝ Ամանդե Հաֆի հետ[3][4]։ Բեգլին մեծացել է Նյու Յորքի Բուֆալո քաղաքում։ Նա սովորել է հարևան Լյուիսթաուն գյուղում, «Stella Niagara Education Park» կադետական դպրոցում։ 1962 թվականին ընտանիքը տեղափոխվել է Կալիֆոռնիա, որտեղ ապագա դերասանն ավարտել է Շերման Օուքսի Նոտր Դամի միջնակարգ դպրոցը և Հյուսիսային Հոլիվուդում «Los Angeles Valley College»-ը[5]։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էդ Բեգլի Կրտսերն առաջին անգամ հեռուստաէկրաններին հայտնվել է 1967 թվականին «Իմ երեք որդիները» սերիալի դրվագներից մեկում։ Նա հրավիրված աստղ է եղել «Մոդ», «Յոթերորդ երկինքը», «Դանդաղ զարգացումը» և «Հաճախորդը միշտ մեռած է» հեռուստասերիալներում և գլխավոր դերեր է կատարել «Թագավորական հոսպիտալը» և «Սուրբ Էլսվերը» սերիալներում։ Կատարել է սերժանտ Գրինբինի դերը ««Գալակտիկա» Աստղային հածանավ» բնօրինակ սերիալում, Բոբ Ֆետտի դերը «Աստղային պատերազմներ» ֆիլմի վեցերորդ դրվագի ռադիոկայանում։ Նաև կատարել է Հյուսիսային Դակոտայից դեմոկրատ սենատոր Սեթ Ջիլեթի դերը «Արևմտյան թևում» հեռուստատեսային դրամայում։ «Հավերժ Բեթմենը» (1995, գլխագրերում նշված չէ) ֆիլմում խաղացել է հանելուկային ղեկավարի դերը։ 2000 թվականից մտնել Է կինոարվեստի և գիտության ակադեմիայի կառավարիչների խորհրդի մեջ։

Նաև խաղացել է «Գիշերվա քողի տակ» (1977), «Կապույտ մանյակ» (1978), «Ուղևորվելով դեպի հարավ», «Էլվիս» (Դոմինիկ Ժոզեֆ Ֆոնատան), «Օդանավակայան 79․ «Կոնկորդ»» (բոլորը՝ 1979), «Մասնավոր դասեր» (1981), «Մարդ-կատուներ» (1982, Ջո Կրեյգի դերը), «Սա Spinal Tap է», «Փոզոցները կրակի մեջ» (երկուսն էլ՝ 1984), «Ամազոնցիները լուսնի վրա» (1987), «Ակամա զբոսաշրջիկը» (1988), «Կին սատանա» (1989), «էփլգեյթների ընտանիքը» (1990), «Նույնիսկ կովբոյ աղջիկները երբեմն տխրում են» (1993), «էջերի Տիրակալը», «Ագահություն», «Բրդոտ շուն», «Վերածննդի մարդ» (ամբողջը՝ 1994), «Խելագար դայակ» (1995), «Ավազե ժամացույցներ» (1996), «Սիրո վիրուս», «Արատի անատոմիա» (երկուսն էլ՝ 2001), «Տարօրինակ ազգականներ» (2006), «Արքայախնձորի էքսպրես», «Թռիչք դեպի լուսին» (երկուսն էլ՝ 2008), «Թող լինի այն, ինչ կլինի» (2009), «Շարժվեցին լաստերով» (2010), «Որքա՞ն ունեք» (2011) և մի շարք այլ ֆիլմերում։

Էդը նաև խաղացել է «Կլինիկա», «Խուզարկու Մոնկ», «Իմ հոր մարգարիտները», «Բոստոնի փաստաբանները», «Աստղային ճանապարհ․ Ճանապարհորդը» հեռուստասերիալում և «Վերոնիկա Մարսի» երրորդ եթերաշրջանում՝ էպիզոդիկ դերերում։ Իրավաբան Դևիդ Բոյսը խաղացել է HBO «վերահաշվարկ» (2008) հեռուստաֆիլմում, որը պատմում է 2000 թվականին ԱՄՆ նախագահական ընտրություններում ձայների հաշվարկի մասին։

2003 թվականին Բեգլին գրել և բեմադրել է «Կեսար և Ռուբեն» մյուզիքլը։ Նրա պրեմիերան կայացել է Լոս Անջելեսի «El Portal» թատրոնում։ Չորս տարի անց ներկայացումը կրկին ցուցադրվել է։

2008 թվականի նկարահանվել է DirecTV կազմակերպության գովազդում[6]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

«Celebrity Close Calls» վավերագրական ֆիլմաշարում պարզվել է, որ Բեգլին1972 թվականին մահից հազիվ է փրկվել։ Դեռահասների փողոցային ավազակախումբը հարձակվել է դերասանի վրա ու ծեծել նրան։ Ավելի ուշ ոստիկանությունը նրանց բերման է ենթարկվել։

Առաջին անգամ նա ամուսնացել է 1976 թվականի հոկտեմբերի 31-ին Ինգրիդ Թեյլորի հետ։ Նրանց առաջին երեխան՝ Ամանդա Բեգլիի դուստրը, ծնվել է 1977 թվականի հոկտեմբերի 3-ին։ Նրանց երկրորդ երեխան՝ Նիկոլաս Թեյլոր Բեգլիի որդին, ծնվել է 1979 թվականի հունվարի 4-ին։ Նրանք ամուսնալուծվել են 1989 թվականի հոկտեմբերին։ Բեգլիի երկրորդ կինը Ռեյչել Կարսոնն է։ Նրանց հարսանիքը տեղի է ունեցել 2000 թվականի օգոստոսի 23-ին Լաս Վեգասում։ Նրանք ունեն դուստր՝ Հադենը։

Հասարակական ակտիվություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնապահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1970 թվականից Բեգլին զբաղվել է շրջակա միջավայրի խնդիրներով։ Այդ ժամանակ էլ նա գնել է իր առաջին էլեկտրական մեքենան, որը նման էր «Taylor-Dunn» գոլֆի մեքենայի[7], զբաղվել է թափոնների վերամշակմամբ և դարձել վեգան[8]։ Նա խթանում է այնպիսի էկոլոգիապես մաքուր արտադրանքներ, ինչպիսիք են «Toyota Prius» հիբրիդային մեքենան, «Envirolet» բիոզուգարանները և Բեգլիի լավագույն մաքրող միջոցները։

Նրա 147,3 քառ․ մետր մակերեսով տունը սնուցվում է արևային մարտկոցների և հողմային տուրբինի միջոցով։ Բեգլին տարեկան էլեկտրաէներգիայի համար վճարում է ընդամենը 300 դոլար[9]։ Ինչպես պնդում է Բեգլին, Հարավային Կալիֆոռնիայի մերձքաղաքային խոտածածկը էկոլոգիապես անկայուն է, հատկապես երաշտի շրջանում ջրի պակասի պատճառով։ Այդ պատճառով էլ նրա մարգագետնում գտնվում են միայն այդ միջավայրին հարմար բույսեր[10]։ Չնայած էլեկտրոնային հեծանիվ օգտագործելուն և հասարակական տրանսպորտին, Բերգլին ունի Toyota RAV4 EV տիպի մեքենա։

Նրա հիբրիդային էլեկտրական հեծանիվը հաճախ է հայտնվում Բեգլիի «Կյանքը Էդի հետ» շոուի ժամանակ։ Սիմփսոնների «Homer to the Max» դրվագում կատակում են բնության հանդեպ Բեգլիի վերաբերմունքի վրա։ Նա շրջում է էկոլոգիապես մաքուր մեքենայով (Կարտ - առանց թափքի ավտոմոբիլ), որին շարժում հաղորդողը «իր ինքնագոհունակությունն» է։ Ավելի ուշ նա հայտնվում է անիմացիոն շարքի մեկ այլ մասում, «Gone Maggie Gone»-ում, որտեղ դերասանը արևային մարտկոցներով աշխատող մեքենա է վարում։ Արեգակի խավարման ժամանակ այն կանգ է առնում երկաթուղային գծերի վրա, որոնց երկայնքով գնում է գնացքը, սակայն այն էլ է կանգ է առնում, քանի որ նույնպես աշխատում է էլեկտրական մարտկոցներով։

Բեգլին հայտնվել է Երկրի օրը միջոցառման «Հաջողության գինը» հաղորդման մեջ։ Նա ներկայացրել է ցուցադրվող ապրանքները՝ էլեկտրոնային հեծանիվ, արևի էներգիայով աշխատող գոլֆի սայլ և Toyota Prius:

Բեգլին մի շարք բնապահպանական գրքերի հեղինակն է․ «Living Like Ed: A Guide to the Eco-Friendly Life» (2008) և «Ed Begley, Jr.'s Guide to Sustainable Living: Learning to Conserve Resources and Manage an Eco-Conscious Life» (2009)[11][12]։

Նա մի շարք բնապահպանական կազմակերպությունների անդամ է․ Environmental Media Association[13], Santa Monica Mountains Conservancy, The American Oceans Campaign[14], League of Conservation Voters, Environmental Research Foundation, Walden Woods Project, Thoreau Institute, Earth Communications Office, Solar Living Institute, Tree People, Friends of the Earth, Green Wish Inc,Orang Utan Republik[15]։

2007 թվականին Բեգլին և նրա կինը՝ Ռեյչել Կարսոնը դարձել են «Կյանքը Էդի հետ» ռեալիթի շոուի գլխավոր հերոսները[16]։ Շրջակա միջավայրի պաշտպանության համար նա ստացել է ամերիկյան հրեական կոնգրեսի կողմից սահմանված Թոմաս Ալվա Էդիսոնի անվան էներգետիկ անկախության մրցանակը։ Մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել 2007 թվականի նոյեմբերին։

Քաղաքականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բիգլին եղել է դերասան և հասարակական գործիչ Էդվարդ Ասների կողմից հիմնադրված «Ռասիզմի դիտորդ» խմբի 2004 թվականի Խորհրդատվական հանձնաժողովի անդամ։ Այս կազմակերպությունը ստեղծվել է ի պատասխան Ջորջ Բուշ կրտսերի նախագահական քարոզարշավի, որը նրանց պնդմամբ խթանում է ռասիզմը[17][18]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 filmportal.de — 2005.
  2. 2,0 2,1 2,2 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #138410410 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  3. Ed Begley, Jr. Biography (1949-)
  4. Koenenn Connie (April 14, 1996)։ «Rooted to the Cause; Ed Begley Jr. shines in a world in which some stars are environmentalists only when the cameras are on. He lives what he preaches» 
  5. Hollywood.com, Ed Begley, Jr. (չաշխատող հղում — պատմությունկրկնօրինակ)
  6. Actor and environmental activist Ed Begley Jr. talks the talk and drives the drive Archived 2008-10-15 at the Wayback Machine., New York Daily News, 13 October 2008.
  7. The Free Library: Ed Begley, Jr.
  8. «Ed Begley Jr.: Actor and Environmentalist»։ VegFamily։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-15-ին։ Վերցված է 2008-08-19 
  9. The Tonight Show with Jay Leno, 25 April 2008.
  10. Begley, Ed Jr. «Twelve Things the World Should Toss Out: Lawns», Slate, 8 May 2010.
  11. Living Like Ed: A Guide to the Eco-Friendly Life at RandomHouse.com
  12. Ed Begley, Jr. Author Bookshelf — Random House — Books — Audiobooks — Ebooks
  13. EMA — Environmental Media Association
  14. Oceana — Protecting the World’s Oceans: International Protection and Restoration Archived 2007-03-05 at the Wayback Machine.
  15. Green Wish | Seeding the Future | Getting Green Going Non-profit Charity
  16. «Living With Ed»։ HGTV.com։ Արխիվացված է օրիգինալից 2006-12-21-ին։ Վերցված է 2006-12-27 
  17. «2004 Racism Watch Calls On Bush-Cheney Campaign to Change or Pull Offensive Ad»։ Common Dreams։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-15-ին։ Վերցված է 2008-10-04 
  18. 2004 Racism Watch Archived 2009-02-11 at the Wayback Machine.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]