Էդ Ալբերյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էդ Ալբերյան
Էդ Ալբերյանը սըր Քլաքի Վաքիի կերպարում (ձախից), աջից՝ Sunbeam Bakeries բրենդի Little Miss Sunbeam թալիսման կերպարն է
Ծնվել էհունվարի 21, 1920(1920-01-21)
ԾննդավայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Մահացել էմարտի 31, 1997(1997-03-31) (77 տարեկան)
ԳերեզմանFlower Hill Cemetery
ԿրթությունՋուլիարդ դպրոց, Կոլումբիայի համալսարան և Նյու Յորքի համալսարան
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունկրկեսի դերասան և դերասան

Էդվին Հայկ Ալբերյան (անգլ.՝ Edwin Haig Alberian, հունվարի 21, 1920(1920-01-21), Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ - մարտի 31, 1997(1997-03-31)), ամերիկահայ ծաղրածու, բեմական և հեռուստատեսային դերասան և զվարճացնող, որն իր կարիերան սկսել է Օֆֆ-Բրոդվեյի և Բրոդվեյի ներկայացումներում[1][2] և տեղափոխվել է զարգացող հեռուստատեսություն, որտեղ մանկական հաղորդումներում աշխատել է որպես ծաղրածու։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էդվին Հայկ Ալբերյանը ծնվել է Նյու Յորքում, 1920 թվականի հունվարի 21-ին։ Հաճախել է Նյու Յորքի և Կոլումբիայի համալսարաններ, որտեղ ուսումնասիրել է բնական գիտություններ ու քիմիա և ստացել է օծանելիքի ոլորտի մասնագետի որակավորում։ Ավելի ուշ նա ավարտել է Ջուլիարդի դպրոցը և ընտրել դերասանի կարիերա։

Ալբերյանն ամուսնացել է և բնակություն հաստատել Նյու Ջերսի նահանգի Ուիհոքեն քաղաքում՝ կնոջ՝ Մարի Հեքիմյանի հետ։ Նրանք ունեցել են երկու երեխա[3]։

Ալբերիանը ծագումով հայ էր, նրա ընտանիքը Միացյալ Նահանգներ էր ժամանել որպես հայկական սփյուռքի մաս[4]։

Հայաստան կատարած մասնավոր այցի ժամանակ նրան տեսել են տեղի երեխաների հետ ժամանց անցկացնելիս։ 1988 թվականին, մի քանի տարիների մոռացությունից հետո, կենսաթոշակի անցած ծաղրածուին հրավիրվել էին Խորհրդային Հայաստան՝ մշակութային փոխգործակցության նպատակով[5]։

Ալբերյանը մահացել է 1997 թվականի մարտի 31-ին[6]։ Նա թաղված է Նյու Ջերսի նահանգի Նորթ Բերգեն քաղաքի Ֆլաուեր Հիլ գերեզմանատանը[7]։

Դերեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանրային ելույթների ժամանակ Ալբերյանը խաղացել է Քլարաբել ծաղրածուի դերը[8], իսկ հեռուստատեսային Howdy Doody շոուում հանդես է եկել պրոֆեսոր Գուսբագսի կերպարով[9], ինչպես նաև այլ հերոսների՝ մասնավորապես, Doaky ծաղրածուի դերով Let's Have Fun and The Beachcomber Bill Show-ներում[10][11]։

Ալբերյանին հաճախ են խնդրել կատարել անիմացիոն կամ գովազդային կերպարների կենդանի կատարումներ։ Այն ծրագրերում, որոնցում նա աշխատել է, հանդես է եկել նաև Բոզո ծաղրածուի և Banana Splits շոուի կերպարներից մեկի տեսքով։ Նա հանդես է եկել նաև օգնականի և ուղեկցողի դերերում, Sunbeam Bakeries բրենդի գովազդերում՝ Little Miss Sunbeam թալիսման կերպարի հետ համատեղ՝ սըր Քլաքի Վաքիի դերում[12]։ Այս բազմաթիվ կերպարներով նա հաճախ ելույթ է ունեցել որպես հանդիսավար էստրադային շոուներում ու դրամահավաքների ժամանակ և ծանոթացել հայտնի շատ գործիչների հետ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. www.ibdb.com accessdate = december 11, 2009
  2. By Meyer Berger (Dec. 3, 1954). «About New York; Minerva Stands in Eternal Salute to Liberty From Brooklyn Cemetery -- Man Goes Places».
  3. Stancavish, Don (1997 թ․ ապրիլի 2), «Edwin Alberian was TV's Clarabell», The Record
  4. list of famous diaspora Armenians accessdate = December 10, 2009
  5. Parisi, Albert J (1988 թ․ մայիսի 22), «Clown to Visit Soviet», New York Times: 12, Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 10-ին
  6. VIPatients w/ photo accessdate = December 10, 2009
  7. Reporter, Hudson (2013 թ․ հոկտեմբերի 27). «Seven cemeteries». Hudson Reporter Archive (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ հունիսի 6-ին.
  8. www.tvacres.com access date December 11,2009
  9. «www.tv.com accessdate = December 10, 2009». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 6-ին. {{cite web}}: Missing pipe in: |title= (օգնություն)
  10. www.tvparty.com accessdate = December 10, 2009
  11. «www.toonarific.com accessdate = December 10, 2009». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 10-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 6-ին. {{cite web}}: Missing pipe in: |title= (օգնություն)
  12. Little Miss Sunshine accessdate = December 10, 2009