Էդրիան Քարի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Էդրիան Քարի
Adrianne Curry 2009.jpg
Ծնվել էօգոստոսի 6, 1982(1982-08-06)[1][2] (38 տարեկան)
ԾննդավայրJoliet
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
ԿրթությունJoliet West High School?
Մասնագիտությունկինոպրոդյուսեր, դերասանուհի, մոդել և գլամուրային մոդել
ԱմուսինChristopher Knight?
Adrianne Curry Վիքիպահեստում

Էդրիան Մարի Քարի (անգլ.՝ Adrianne Marie Curry, օգոստոսի 6, 1982(1982-08-06)[1][2], Joliet), ամերիկացի մոդել։ «Թոփ մոդել ամերիկյան ձևով» շոուի առաջին եթերաշրջանի հաղթողն է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Էդրիան Քարին ծնվել և մեծացել է Չիկագոյի արվարձանում գտնվող Ջոլիթ քաղաքում, որն այժմ կոչվում է Փրայսոն Թաուն[3]։

Էդրիանի ծնողները ամուսնալուծվել են, երբ նա 6 տարեկան էր։ Մայրը նրան տարել է նոր տուն, որտեղ նրանք ապրել են կոպեկներով։ 12 տարեկանում նրան գողացել է հարազատ հայրը, բայց 3 տարի անց Էդրիանը փախել է նրանից այն բանից հետո, երբ հայրը բռնաբարել է իրեն[4]։

Դպրոցում Էդրիանն ընդհանրապես չի սովորել, բացակայել է դասերից, կռվել դասարանի տղաների հետ, դրա համար էլ նրան անվանել են «մոլեգին չարաճճի»։ Բացի այդ, նա հիացած էր բարձր նորաձևությամբ և ռոք երաժշտությամբ։

«Թոփ-մոդել ամերիկյան ձևով» շոուին մասնակցելուց առաջ Էդրիանը ռեստորանում մատուցողուհի է աշխատել, քանի դեռ նրան չեն ընտրել 32 հազար հավակնորդներից և հրավիրել քասթինգին մասնակցելու։

Թոփ մոդել ամերիկյան ձևով[խմբագրել | խմբագրել կոդը]

Շոուի ժամանակ Էդրիանը շատ է աշխատել։ Ժյուրին նրա մեջ պոտենցիալ է տեսնել։ Եզրափակիչ փուլում նրանք դրանում էլ ավելի են համոզվել, և այդ պատճառով էլ Էդրիանն ընտրվել է այդ շոուի առաջին հաղթողը։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոդելի գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաղթանակից հետո Էդրիանը Նյու Յորքում պայմանագիր է կնքել «Wilhelmina Models»-ի հետ։ Նա «Us Weekly», «Star», «OK!», «Stuff», «People» և «Maxim» ամսագրերի դեմքն էր։ 2006 թվականի վերջին ցուցադրությունները Քարիի համար թռիչքային էին, այդ թվում՝ «Anne Bowen»-ը (2005 թվականի գարուն), «Jamie Pressly»-ն, «Պամելա Անդերսոն»-ը, «Ed Hardy»-ն, «Von Dutch»-ը և «Christopher Deane»-ը։

2006 թվականի փետրվարին Քարին մերկ վիճակում հայտնվել է «Փլեյբոյ»-ի համար նախատեսված շապիկին։ 2008 թվականի հունվարին նա վերադարձել է երկրորդ շապիկին, որը նույն թվականին թույլ է տվել նրան հայտնվել լավագույն 25 ամենասեքսուալ կանանց շարքում։

2006 թվականի վերջին Քարին դարձել է «Nvidia»-ի մոդելը՝ վիդեոքարտերը ցուցադրելու համար[5]։

Հեռուստատեսություն և կինո[խմբագրել | խմբագրել կոդը]

2006 թվականին Էդրիանը «Ballbreakers» հեռուստախաղի համասեփականատեր էր։ Նույն թվականին նա հայտնվել է «Gameshow Marathon»-ում։

Ակտիվորեն նկարահանվում է կինոյում։ Նա հայտնվել է «The Click Five» ռոք խմբի տեսահոլովակում Քրիստոֆեր Նայթի հետ, որը շուտով ամուսնացել է Քարիի հետ։ Նրանք նկարահանվել են նաև «Celebrity Paranormal Project» գիտաֆանտաստիկ ռեալիթի-շոուում։ Քարին ստեղծել է «Առանց օր ու գիշեր» ֆիլմը և նկարահանվել գլխավոր դերում։

Նա «IMJ»-ի և «Whilemena»-ի մոդելն էր, աշխատել է խոշոր դիզայներ Էլիոն Դովանի հետ և դարձել «Ceruuhe» ապրանքանիշի դեմքը, դարձել է նաև կոսմետիկայի և հագուստի ևս մի քանի ապրանքանիշի դեմքը։ Ներկայումս նա համագործակցում է կոսմետիկ և հագուստի ընկերությունների հետ, ինչպես նաև հանդիսանում է Ամերիկայի խոշորագույն գործակալություններից մեկի մոդելը։

2010 թվականին «Playboy. նկարեք աղջկան» շոուին հրավիրված դատավորն էր։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Էդրիանը բացահայտ բիսեքսուալ է[6]։

2006-2013 թվականներին նա ամուսնացել է դերասան Քրիստոֆեր Նայթի հետ[7]։

2018 թվականի սեպտեմբերի 15-ից Քարին երկրորդ անգամ ամուսնացել է դերասան Մեթյու Ռոուդի հետ[8]։

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Էդրիանի հարսանիքը գոթական ոճով էր։
  • Էդրիանն ունի իտալական ծագում։
  • 2005 թվականին «Maxim» ամսագիրը Էդրիանին ճանաչել է աշխարհի ամենասեքսուալ 100 կանանցից մեկը[9]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]