Էդվին Փիրս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էդվին Փիրս
Ծնվել էմարտի 18, 1835(1835-03-18)[1]
Յորք, Յորք, Նորթ Յորքշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մահացել էնոյեմբերի 27, 1919(1919-11-27)[1] (84 տարեկան)
Մալթա, Մեծ Բրիտանիայի թագավորություն
Քաղաքացիություն Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մասնագիտությունպատմաբան, փաստաբան, լրագրող և բարիսթեր
ԱնդամակցությունԿոստանդնուպոլսի հելլենիստական բանասիրության միություն
Ալմա մատերԼոնդոնի համալսարան
 Edwin Pears Վիքիպահեստում

Էդվին Փիրս (անգլ.՝ Edwin Pears, մարտի 18, 1835(1835-03-18)[1], Յորք, Յորք, Նորթ Յորքշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - նոյեմբերի 27, 1919(1919-11-27)[1], Մալթա, Մեծ Բրիտանիայի թագավորություն), անգլիական հասարակական գործիչ, փաստաբան, գրող և պատմաբան։ Մոտ քառասուն տարի ապրել է Կոստանդնուպոլսում (ներկայում՝ Ստամբուլ) և հայտնի է 1911 թվականին լույս տեսած իր «Թուրքիան և նրա բնակչությունը» (անգլ.՝ «Turkey and its People») գրքով[2][3]։ 1876 թվականից եղել է «Դեյլի նյուս» թերթի թղթակիցը Թուրքիայում։ Կյանքի մեծ մասն ապրել է Կ. Պոլսում (1873-1915), համարվել է թուրքական իրականության լավագույն գիտակներից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էդվին Փիրսը ծնվել է 1835 թվականի մարտի 18-ին Յորքում (Անգլիա)։ Ստացել է մասնավոր կրթություն, սպա սովորել Լոնդոնի համալսարանում, որտեղ գերազանցությամբ սովորել է հռոմեական իրավունք ու իրավագիտություն։

1870 թվականին Փիրսը փաստաբանության իրավունք է ստացել Միդլ Թեմփլում։ Նա նաև եղել է այդ ժամանակ Էքսետերի եպիսկոպոս, ապա Քենթերբերիի արքեպիսկոպոս դարձած Ֆրեդերիկ Թեմփլի անձնական քարտուղարը։ Փիրսը Լոնդոնում եղել է սոցիալական աշխատանքի հետ կապված տարբեր ասոցիացիաների քարտուղար։

1873 թվականին Փիրսը հաստատվել է Կոստանդնուպոլսում։ Այնտեղ նա աշխատել է հյուպատոսական դատարաններում[4] և դարձել է եվրոպական փաստաբանների կոլեգիայի նախագահ։ Նա եղել է Կոստանդնուպոլսի Բրիտանական գաղութի առաջնորդներից մեկը[5]։

Փիրսը շատ է ճամփորդել թուրքական տիրապետության տակ գտնվող տարածքներում և ուսումնասիրել է թուրքական պատմությունը ինչպես թուրքական, այնպես էլ արտասահմանյան տեսանկյուններից[6]։

Այդպիսով Փիրսը ձեռք է բերել խորը գիտելիքներ Թուրքիայի վերաբերյալ։ 1876 թվականին, լինելով «Դեյլի Նյուսի» թղթակից՝ նա հայրենիք է ուղարկել նամակներ, որոնցում նկարագրել է օսմանյան թուրքերի վայրագությունները և ապրիլյան ապստամբությունը Բուլղարիայում[7][8][9]։ Նամակներն Անգլիայում առաջացրել են ժողովրդի բողոքը Ուիլյամ Գլադստոնի ղեկավարությամբ[6][10][11]։ Այդ ժամանակ թուրքերի կատարած վայրագությունների մասին հաղորդագրություններին ընդհանրապես չէին հավատում, և Փիրսի նամակները անգլիացի ժողովրդին են ներկայցրել անհերքելի փաստեր[12][13]։

1909 թվականին Փիրսին շնորհվել է ասպետի պատվավոր տիտղոս, և 1909 թվականի հուլիսի 22-ին նա վերադարձել է Լոնդոն՝ անձամբ ստանալու այն[14]։

1911 թվականին Փիրսը գրել է «Թուրքիան և նրա բնակչությունը» (անգլ.՝ «Turkey and its People») գիրքը, որը համարվում է նրա ամենանշանավոր աշխատությունը։ Այս գրքում նա ներկայացրել է իր փորձագիտական գիտելիքները բյուզանդական Կոստանդնուպոլսի մասին։ Գիրքը յուրահատուկ նյութ է պարունակում Օսմանյան կայսրության ազգությունների մասին։ Գրքում փորձ է արվել ներկայացնել Թուրքիան արևմտյան ժողովուրդներին[6]։

1916 թվականին Փիրսը գրել է «Քառասուն տարի Կոստանդնուպոլսում» (անգլ.՝ «Forty Years in Constantinople») գիրքը[15], որը կարևոր աղբյուր է 1908 թվականի օսմանյան Սահմանադրական հեղափոխությունն ուսումնասիրելու համար[5]։

Էդվին Փիրսը մահացել է 1919 թվականի նոյեմբերի 27-ին Մալթայում՝ Կոստանդնուպոլսից տուն վերադարձի ճանապարհին տեղի ունեցած դժբախտ պատահարի հետևանքով։

Էդվին Փիրսը և հայերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Գործունորեն մասնակցել է օսմանյան Թուրքիայում հայ ազգաբնակչությանն օգնություն կազմակերպելու աշխատանքներին, ինչպես 1890-ական թվականներին, այնպես էլ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ։ Եղել է հայ գաղթականների «Լորդ Մեյորզի ֆոնդի» հիմնադիրներից։

Էդվին Փիրսը «Թուրքիան և նրա բնակչությունը» (1911), «Աբդուլ Համիդի կյանքը» (1917) գրքերում, «Քառասուն տարի Կոստանդնուպոլսում» (1916) հուշագրությունում նշանակալի տեղ է հատկացրել հայ ժողովրդի պատմության, Օսմանյան կայսրությունում նրա դրության, հայերի դեմ բռնությունների, ջարդերի ու կոտորածների փաստերի լուսաբանմանը։ Փիրսն Օսմանյան կայսրությունում հայերի հալածանքների պատճառներ է համարել ավանդական մուսուլմանական մոլագարությունը, Թուրքիայի տնտեսության և առևտրի ասպարեզում հայերի գերիշխող դիրքը, հայերի՝ լուսավորության ու կրթության ձգտումը, Թուրքիայի սահմաններից դուրս հայ հեղափոխական կուսակցությունների ստեղծումը, որոնց գործունեությունը առիթ է ծառայել ցեղասպանության համար։ Նշելով, որ հայ հեղափոխական կուսակցություններն իրենց գործողություններով ձգտում էին հասնել հայկական հարցին եվրոպական տերությունների միջամտությանը, այդ քաղաքականությունը համարել է «հիմար» և «վտանգավոր» ժողովրդի համար։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Թուրքիան և նրա բնակչությունը – Turkey and its People, L, 1911.
  • Քառասուն տարի Կոստանդնուպոլսում – Forty Years in Constantinople. Recollections, 1873-1915, L, 1916.
  • Աբդուլ Համիդի կյանքը – Life of Abdul Hamid, L, 1917.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 SNAC — 2010.
  2. Pears, Edwin (1911). Turkey and Its People (1 ed.). London: Methuen & Co. Ltd. Վերցված է 2016 թ․ մարտի 19-ին – via Internet Archive.
  3. He is also author of the following books: Pears, Edwin (1880). The Fall of Constantinople Being the Story of the Fourth Crusade (1 ed.). New York: Harper & Brothers. Վերցված է 2016 թ․ մարտի 31-ին – via Internet Archive.; Pears, Edwin (1903). The Destruction of the Greek Empire and the Story of the Capture of Constantinople (1 ed.). London: Longmans, Green & Co. Վերցված է 2016 թ․ մարտի 31-ին – via Internet Archive.; Pears, Edwin Sir (1917). The Life of Abdul Hamid (1 ed.). London: Constable and Company Ltd. Վերցված է 2019 թ․ մարտի 17-ին – via Internet Archive.
  4. "No. 25252". The London Gazette. 20 July 1883. p. 3681.
  5. 5,0 5,1 Walker, Christopher J. (2005). Visions of Ararat: Writings on Armenia. I.B. Tauris. էջեր 105. ISBN 1-85043-888-9.
  6. 6,0 6,1 6,2 Doran, George H. (1912 թ․ մարտի 24). «ALL THE TURKS; Sir Edwin Pears Writes Authoritatively on the Turkish Peoples» (PDF). New York Times. Վերցված է 2008 թ․ մայիսի 15-ին.
  7. «Modern History Sourcebook: Sir Edwin Pears: The Massacre of Bulgarians, 1876». Fordham University. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 4-ին. Վերցված է 2008 թ․ մայիսի 15-ին.
  8. Frederick Moy Thomas, ed. (1904). Fifty Years of Fleet Street being the Life and Letters of John Richard Robinson (1 ed.). London: Macmillan. էջ 183. Վերցված է 2016 թ․ հունիսի 5-ին – via Internet Archive.
  9. Pears, Edwin (1916). Forty Years in Constantinople, The Recollections of Sir Edwin Pears 1873-1915 (1 ed.). London: Herbert Jenkins Limited. էջեր 12–24. Վերցված է 2016 թ․ մարտի 19-ին – via Internet Archive.
  10. Gladstone, William Ewart (1876). Bulgarian Horrors and the Question of the East (1 ed.). London: John Murray. էջ 13. Վերցված է 2016 թ․ մարտի 20-ին – via Internet Archive.
  11. J. D. B. (1910). «Bulgaria». The Encyclopaedia Britannica; A Dictionary of Arts, Sciences, Literature and General Information. Vol. IV (BISHARIN to CALGARY) (11th ed.). Cambridge, England: At the University Press. էջ 782. Վերցված է 2018 թ․ հուլիսի 11-ին – via Internet Archive.
  12. Morgenthau, Henry (1919). Ambassador Morgenthau's Story (1 ed.). Garden City, New York: Doubleday, Page & Company. էջեր 256–257. Վերցված է 2016 թ․ հունիսի 23-ին – via Internet Archive.
  13. Страшимиров, Димитър Т. (1907). История на априлското въстание. Vol. III (1 ed.). Пловдив: Издание и собственост на Пловдивската Окръжна Постоянна Комисия. էջ 360. Վերցված է 2016 թ․ հունիսի 23-ին – via Internet Archive.
  14. "No. 28275". The London Gazette. 30 July 1909. p. 5805.
  15. Pears, Edwin (1916). Forty Years in Constantinople, The Recollections of Sir Edwin Pears 1873-1915 (1 ed.). London: Herbert Jenkins Limited. Վերցված է 2016 թ․ մարտի 18-ին – via Internet Archive.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Chisholm, Hugh, ed. (1922). "Pears, Sir Edwin" . Encyclopædia Britannica. 32 (12th ed.). London & New York. p. 47.
  • Kaul, Chandrika (2004). "Pears, Sir Edwin (1835–1919)". Oxford Dictionary of National Biography (online ed.). Oxford University Press. doi:10.1093/ref:odnb/35437. (Subscription or UK public library membership required.)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։