Էդվին Հաբլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Էդվին Պաուլի Հաբլից)
Picto Info sciences exactes.png
Էդվին Հաբլ
Edwin Hubble
Edwin-hubble.jpg
Ծնվել է նոյեմբերի 20, 1889({{padleft:1889|4|0}}-{{padleft:11|2|0}}-{{padleft:20|2|0}})
Մարշֆիլդ
Մահացել է սեպտեմբերի 28, 1953({{padleft:1953|4|0}}-{{padleft:9|2|0}}-{{padleft:28|2|0}}) (63 տարեկանում)
Սան Մարինո
Քաղաքացիություն US flag 48 stars.svg ԱՄՆ
Մասնագիտություն աստղագետ[1]
Ալմա մատեր Չիկագոյի համալսարան
Պարգևներ Q17231624?
Ստորագրություն
Edwin Hubble signature.svg
Edwin Hubble Վիքիպահեստում

Էդվին Պաուլի Հաբլ (անգլ.՝ Edwin Powell Hubble, 1889 նոյեմբերի 20, Մարշֆիլ, Միսուրի նահանգ, ԱՄՆ - 1953 սեպտեմբերի 28, Սան Մարինո, Կալիֆորնիայի նահանգ), ամերիկացի աստղագետ։

Էդվին Հաբլը 1914–17-ին աշխատել է Յերքի (Չիկագոյի համալսարան), 1919-ից՝ Մաունթ Վիլսոնի (Կալիֆորնիա) աստղադիտարաններում։ 1927-ին ընտրվել է Վաշինգտոնի գիտությունների ակադեմիայի անդամ։ 1922-ին նա ապացուցել է, որ դիտվող արտագալակտիկական միգամածություններն ունեն աստղային բնույթ, այսինքն՝ գալակտիկաներ են, իսկ գալակտիկական միգամածությունները գազափոշուց առաջացած գոյացություններ են։ 1924–28-ին Հաբլին հաջողվել է աստղային երկնքի լուսանկարների վրա հայտնաբերել աստղեր, որոնցից կազմված են մեզ ամենամոտ գտնվող որոշ գալակտիկաներ։ Նա ապացուցել է, որ դրանք մեր Գալակտիկայի նման աստղային համակարգեր են։ Հիմք ընդունելով ֆիզիկայում հայտնի Դոպլերի էֆեկտը, որի համաձայն՝ դիտորդի նկատմամբ շարժվող աղբյուրի ալիքի երկարությունը կամ հաճախությունը փոխվում է՝ շարժման արագությունից կախված, 1929-ին Հաբլը ցույց է տվել, որ գալակտիկաների կարմիր շեղումները (լուսարձակման սպեկտրի գծերի շեղումները՝ ալիքի հաճախության փոփոխությունները դեպի սպեկտրի կարմիր մասը) աճում են մինչև այդ գալակտիկաները եղած հեռավորություններին համեմատ (Հաբլի օրենք)։ Այս երևույթը վկայում է, որ այդ գալակտիկաները շարժվում են վիթխարի արագություններով. փաստորեն, Հաբլն ապացուցել է, որ դրանք իրարից հեռանում են։

Աղբյուրներ[խմբագրել]

  • Դպրոցական մեծ հանրագիտարան, գիրք 1, հատոր 2, էջ 5։
  1. Record #119183684 // Gemeinsame Normdatei Ստուգված է հունիսի 25-ին 2015: