Էդվին Շարֆ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Էդվին Շարֆ
գերմ.՝ Edwin Scharff
Դիմանկար
Ծնվել էմարտի 21, 1887(1887-03-21)[1][2][3][…]
ԾննդավայրՆոյ Ուլմ, Շվաբիա, Բավարիա, Գերմանական կայսրություն[4]
Մահացել էմայիսի 18, 1955(1955-05-18)[5][1][2][…] (68 տարեկան)
Մահվան վայրՀամբուրգ, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[4]
ԳերեզմանՕլսդորֆի գերեզմանատուն
Քաղաքացիություն Գերմանիա[6]
ԿրթությունKönigliche Kunstgewerbeschule München?
Մասնագիտությունքանդակագործ, նկարիչ, համալսարանի դասախոս, գծանկարիչ և մեդալագործ
ԱշխատավայրԲեռլինի գեղարվեստի համալսարան
ԱնդամությունԲավարիայի գեղարվեստի ակադեմիա
 Edwin Scharff Վիքիպահեստում

Էդվին Պաուլ Շարֆ (գերմ.՝ Edwin Paul Scharff; մարտի 21, 1887(1887-03-21)[1][2][3][…], Նոյ Ուլմ, Շվաբիա, Բավարիա, Գերմանական կայսրություն[4] - մայիսի 18, 1955(1955-05-18)[5][1][2][…], Համբուրգ, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[4]), գերմանացի քանդակագործ, մեդալակիր, նկարիչ և գրաֆիկ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

15 տարեկան հասակում Էդվին Շարֆը լքել է իր հայրենի քաղաքը և եկավ Մյունխեն, որտեղ 1903-1907 թվականներին սովորել է կիրառական արվեստի դպրոցում՝ Լյուդվիգ ֆոն Գերտերիխի դասարանում, այնուհետև՝ Մյունխենի գեղարվեստի ակադեմիայում։ 1906 թվականին նա կատարել է իր առաջին քանդակագործական աշխատանքները, իսկ մինչև 1908 թվականը`առաջին գրաֆիկական ալբոմներն ու թղթապանակները էսքիզներով։ 1912-1913 թվականներին երիտասարդ քանդակագործն ապրել է Փարիզում, որտեղ նա հանդիպել է Ժյուլ Պասկինի հետ։ 1913 թվականներին Մյունխեն վերադառնալուն պես՝ Շարֆը դարձավ Մյունխենի սեցեսիոն արվեստի շարժման հիմնադիրներից մեկը։ Դրանից հետո Էդվին Շարֆին դիմում էին հիմնականում քանդակագործության համար, այս ժամանակահատվածը վարպետի աշխատանքում ամենաարդյունավետներից մեկն է եղել։ 1923 թվականին Շարֆը դարձել է Բեռլինի արվեստի համալսարանի պրոֆեսոր, որից հետո նա ստացել և ավարտել է բազմաթիվ հուշարձանների, կիսանդրիների և մեդալների պատվերներ։

Այն բանից հետո, երբ Գերմանիայում ազգային սոցիալիստները իշխանության եկան, Է.Շարֆը Բեռլինից տեղափոխվեց Դյուսելդորֆի գեղարվեստի ակադեմիա։ «Մարդիկ-ստեղծագործող» (Reichsausstellung Schaffendes Volk) ցուցահանդեսի համար, որն այնտեղ անցկացվեց 1937 թվականին, նա ստանում է պաշտոնական պատվեր, որն արժե ավելի քան 100 հազար ռեյխսմարկ, մուտքը զարդարելու համար։ Այնուամենայնիվ, կարճ ժամանակ անց Էդվին Շարֆի գործը կոչվեց որպես այլասեռական արվեստի հետ կապված, նույն 1937 թվականին նրան «ուղարկվել են անորոշ արձակուրդի»՝ հետագայում ուսուցողական գործունեություն ծավալելու արգելքով։ Նրա գործերից երեքը ցուցադրվել են 1937 թվականի հուլիսին «դեգեներատիվ արվեստի» քարոզչական ցուցահանդեսում, քանդակի 46 գործեր ոչնչացվել են։

1946 թվականից մինչև նրա մահը` 1955 թվականին, քանդակագործը դասավանդում էր Համբուրգի գեղարվեստի դպրոցում։ Ժամանակակից արվեստի վավերագրերի I (1955) և վավերագիր II (1959) միջազգային ցուցահանդեսների անդամ է եղել։ Էդվին Շարֆի թանգարանը բացվել է Նեյ-Ուլմում 1999 թվականին։ Նրա պատվին ստեղծվել է նաև «Էդվին Շարֆի մրցանակ»։

Էդվին Շարֆ քանդակները պատկերում են ինչպես մարդկանց, այնպես էլ կենդանիներ, որոնցից հատկապես հաջող էին ձիերի քանդակները։ Իր աշխատանքում կարելի է զգալ ժամանակակից արվեստի այնպիսի հոսանքների ազդեցությունը, ինչպիսիք են էքսպրեսիոնիզմը և կուբիզմը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Edwin Scharff, Einführung von Gottfried Sello, Hamburg 1956
  • Ausstellungskatalog: Edwin Scharff. Retrospektive: Skulpturen — Gemälde — Aquarelle — Zeichnungen — Graphik. Zum 100 Geburtstag des Künstlers, herausgegeben von Helga Jörgens und Siegfried Salzmann, Edwin Scharff Museum, Neu-Ulm; Skulpturenmuseum Glaskasten, Marl; Städtische Museen Heilbronn; Kunsthalle Bremen; Schleswig-Holsteinisches Landesmuseum, Schleswig; Bremen 1987
  • Helga Jörgens-Lendrum: Der Bildhauer Edwin Scharff (1887—1955). Untersuchungen zu Leben und Werk, mit einem Katalog der figürlichen Plastik, Georg August-Universität, Göttingen 1994
  • Helga Gutbrod, Edwin Scharff Museum Neu-Ulm (Hg.): Edwin Scharff 1887—1955. «Form muss alles werden», Wienand, Köln 2013, ISBN 978-3-86832-137-1

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էդվին Շարֆ» հոդվածին։