Էդվին Նուրս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էդվին Նուրս
Ծնվել էմայիսի 20, 1883(1883-05-20)[1][2]
Լոքփորթ, Նյու Յորք[2]
Մահացել էմայիսի 7, 1974(1974-05-07)[2] (90 տարեկան)
Բետեսդա, Մերիլենդ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունտնտեսագետ և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Brookings Institution?
Պաշտոն(ներ)նախագահ և Chair of the Council of Economic Advisers?
ԱնդամակցությունԱրվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա
Ալմա մատերՉիկագոյի համալսարան և Կոռնելի համալսարան
Տիրապետում է լեզուներինանգլերեն[3]
Գիտական ղեկավարJ. Laurence Laughlin?[4]
Պարգևներ
ԿուսակցությունԴեմոկրատական կուսակցություն
 Edwin Griswold Nourse Վիքիպահեստում

Էդվին Գրիսվոլդ Նուրս (անգլ.՝ Edwin Griswold Nourse, մայիսի 20, 1883(1883-05-20)[1][2], Լոքփորթ, Նյու Յորք[2] - մայիսի 7, 1974(1974-05-07)[2], Բետեսդա, Մերիլենդ), ամերիկացի տնտեսագետ, Այովա նահանգի համալսարանի տնտեսագիտության պրոֆեսոր, 1942 թվականին Ամերիկյան տնտեսական ասոցիացիայի նախագահ, 1946-1949 թվականներին ԱՄՆ տնտեսական խորհրդատուների խորհրդի առաջին նախագահ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էդվինը ծնվել է 1883 թվականի մայիսի 20-ին Նյու Յորք նահանգի Լոքպորտ քաղաքում, Էդվին Հենրիի և Հարիեթ Օգաստա (Բիմեն) Նուրսի ընտանիքում։ Նրա ավագ քույրը՝ Էլիս Թիսդեյլ Հոբարտը հայտնի գրող է դարձել։ Ընտանիքը չորս ամիս անց տեղափոխվել է Չիկագո[5]։ Չիկագոյում Էդվինը հաճախել է պետական միջնակարգ դպրոց[6]։

1903-1904 թվականներին սովորել է Լյուիսի ինստիտուտում և ստացել արվեստի ասոցիացիայի աստիճան, 1906 թվականին՝ Քոռնելի համալսարանում արվեստի բակալավրի աստիճան։ 1915 թվականին տնտեսագիտության դոկտորի աստիճան է ստացել Չիկագոյի համալսարանում[7]։

1909-1910 թվականներին Ուորտոնի բիզնեսի դպրոցում սկսել է դասախոսական գործունեությունը որպես դասախոս, ապա 1910-1912 թվականներին՝ պրոֆեսոր, Հարավային Դակոտայի համալսարանի տնտեսագիտության և սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ, 1915-1918 թվականներին՝ Արկանզասի համալսարանի տնտեսագիտության և սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ։ Եղել է Գյուղատնտեսության տնտեսագիտության պրոֆեսոր, 1918-1923 թվականներին՝ Այովա նահանգի համալսարանի փորձարարական կայանի գյուղատնտեսական բաժանմունքի ղեկավար։ 1923-1929 թվականներին՝ ամբիոնի վարիչ, 1929-1942 թվականներին՝ Բրուքինգի ինստիտուտի տնօրեն։ 1942-1946 թվականներին եղել է Բրուքինգի ինստիտուտի փոխնախագահ։ 1942-1945 թվականներին ծառայել է որպես սոցիոլոգիական հետազոտությունների խորհրդի նախագահ (ԱՄՆ)։ 1959 թվականին եղել է Փենսիլվանիայի նահանգի համալսարանի հրավիրյալ պրոֆեսոր։

1946-1949 թվականներին էդվին Նուրսը ԱՄՆ նախագահ Հարրի Թրումենի կողմից նշանակվել է ԱՄՆ տնտեսական խորհրդատուների խորհրդի առաջին նախագահ[8]։

1924 թվականին եղել է Հռոմում գյուղատնտեսության միջազգային ինստիտուտի ԱՄՆ-ի պատվիրակ։ 1935-1937 տվականներին եղել է Ազգերի լիգայի սնունդի կոմիտեի աշխատակից, 1950-1952 թվականներին՝ Գուգենհայմի հիշատակի հիմնադրամի ավագ գիտաշխատող։ Էդվին Նուրսը նաև 1934 թվականից եղել է Ամերիկայի արվեստի և գիտությունների ակադեմիայի անդամ, 1924 թվականին՝ Ամերիկյան գյուղատնտեսության էկոնոմիկայի ասոցիացիայի նախագահ, 1942 թվականին՝ Ամերիկյան տնտեսական ասոցիացիայի անդամ և նախագահ, Ամերիկյան փիլիսոփայական ընկերության անդամ, Տնտեսական կրթության միացյալ խորհրդի փոխնախագահ, Ալֆա Զետա, Պֆի Կապա Պֆի և Պֆի Գամա My ընկերությունների անդամ[5]։

Էդվին Նուրսը մահացել է 1974 թվականի ապրիլի 7-ին Մերիլենդ նահանգի Բետեսդի մոտակայքում գտնվող հիվանդանոցում[9]։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Էդվին Նուրսն ամուսնացել է 1910 թվականի օգոստոսի 17-ին Օգդեն քաղաքից Ռեյ Մարի Թայլերի հետ[10]։

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

1968 թվականին հիմնադրվել է Ամերիկյան կոոպերացիայի ինստիտուտի կողմից Նուրսի մրցանակը՝ ի նշան նրա առաջնորդության ճանաչման[11]։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր ձեռքբերումների համար պարգևատրվել է[5][8]՝

  • 1950 թվական - Գուգենհայմի կրթաթոշակ,
  • 1950 թվական - Ազատության հիմնադրամի մրցանակ,
  • 1950 թվական - Իլինոյսի տեխնոլոգիական ինստիտուտի իրավունքի դոկտորի պատվավոր աստիճան,
  • 1955 թվական - Ամերիկյան մարքեթինգի ասոցիացիայի կողմից մրցանակ,
  • 1958 թվական - Այովայի պետական համալսարանից պատվավոր գիտությունների դոկտորի աստիճան,
  • 1959 թվական - Չիկագոյի համալսարանից Ռոզենբերգերի մեդալ։

Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Munzinger Personen (գերմ.)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 https://www.nytimes.com/1974/04/10/archives/edwin-nourse-90-dies-trumans-economic-aide-sought-anonymity-top.html
  3. Identifiants et Référentiels (ֆր.)ABES, 2011.
  4. Mathematics Genealogy Project — 1997.
  5. 5,0 5,1 5,2 Prabook.com Edwin Griswold Nourse.
  6. Hess J.N. Oral History Interview with Dr.Edwin G. Nourse. —Washington, D. C., March 7, 1972.
  7. Knapp J.G. Edwin G. Nourse—Economist for the People // Interstate Printers & Publishers. —Danville, Illinois, 1979. — P. 267-268. — ISBN {{{isbn}}}.
  8. 8,0 8,1 The History of Economic Thought web Edwin G. Nourse, 1883-1974.
  9. NNDB Edwin G. Nourse. — 2008.
  10. Cooperative Hall of Fame Edwin G. Nourse. — 9.03.1976. Архивировано из первоисточника 20 Սեպտեմբերի 2016.
  11. Edwin Nourse, 90, Dies; Truman's Economic Aide // The New York Time. — April 10, 1974. Архивировано из первоисточника 20 Սեպտեմբերի 2016.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էդվին Նուրս» հոդվածին։