Էդվին Գեյ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Էդվին Գեյ
անգլ.՝ Edwin Francis Gay
Portrait of Edwin Francis Gay.jpg
Ծնվել էհոկտեմբերի 27, 1867(1867-10-27)
Դետրոյթ, Միչիգան, ԱՄՆ
Մահացել էփետրվարի 8, 1946(1946-02-08) (78 տարեկան)
Փասադենա, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ՔաղաքացիությունFlag of the United States (1912-1959).svg ԱՄՆ
Մասնագիտությունտնտեսագետ, պատմաբան, խմբագիր, համալսարանի դասախոս, ոչ գեղարվեստական գրող և հրատարակիչ
Հաստատություն(ներ)Հարվարդի համալսարան
Պաշտոն(ներ)նախագահ
ԱնդամակցությունԱրվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա
Ալմա մատերUniversity of Michigan College of Literature, Science, and the Arts? և Հումբոլդտի համալսարան
Տիրապետում է լեզուներինանգլերեն[1]
Գիտական ղեկավարԳուստավ ֆոն Շմոլլեր
Եղել է գիտական ղեկավարAbbott Payson Usher?, Edgar Malone Hoover, Jr.?[2], Arthur H. Cole?[3] և Elizabeth Waterman Gilboy?[3]
Պարգևներ
Commons-logo.svg Edwin Francis Gay Վիքիպահեստում

Էդվին Ֆրենսիս Գեյ (անգլ.՝ Edwin Francis Gay, հոկտեմբերի 27, 1867(1867-10-27), Դետրոյթ, Միչիգան, ԱՄՆ - փետրվարի 8, 1946(1946-02-08), Փասադենա, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկյան տնտեսական պատմության մասնագետ, պրոֆեսոր և Հարվարդի բիզնեսի դպրոցի առաջին դեկան, 1929 թվականին Ամերիկյան տնտեսական ասոցիացիայի նախագահ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էդվինը ծնվել է 1867 թվականի հոկտեմբերի 27-ին Միչիգան նահանգի Դետրոյթ քաղաքում, հարուստ գործարար Ահարոն Ֆրենսիս Գեյի (15.10.1841-22.03.1884) և Մերի Լյուսենա Լաուդի (31.10.1846-1874) ընտանիքում։ Կրթությունը ստացել է Միչիգանի միջնակարգ դպրոցում, ապա Շվեյցարիայում[4]։

1890 թվականին Միչիգանի համալսարանում ստացել է արվեստի բակալավրի աստիճան, այնուհետև ուսումը շարունակել է Լայպցիգի համալսարանում, Գյոթինգենի համալսարանում, Ցյուրիխի համալսարանում, Անգլիայում, գրքեր է ձեռք բերել Բրիտանական թանգարանում և Անգլիայի պետական արխիվում, իսկ Բեռլինի համալսարանում 1902 թվականին Գուստավ Շմոլերի ղեկավարությամբ դոկտորի աստիճան է ստացելь[4]։

1902 թվականին վերադառնալով ԱՄՆ՝ դասավանդել է Հարվարդի համալսարանում, 1903-1906 թվականներին՝ որպես պրոֆեսորի ասիստենտ, իսկ 1906 թվականից՝ որպես տնտեսական պատմության պրոֆեսոր։ 1908 թվականին զբաղեցրել է Հարվարդի բիզնեսի դպրոցի դեկանի պաշտոնը, հիմնական պաշտոնը նույն տարում (առաջին անգամ տվել է 59 ուսանող), որտեղ աշխատել է մինչև 1936 թվականին թոշակի անցնելը[5]։

Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում եղել է ԱՄՆ-ի շոգենավերի խորհրդի խորհրդականը։ Միտչելի հետ հիմնադրել է Տնտեսական հետազոտությունների ազգային բյուրոն և դարձել նրա առաջին նախագահը։ Եղել է Միջազգային հարաբերությունների խորհրդի հիմնական անդամ և օգնել Foreign Affairs ամսագրի գործարկմանը։ Եղել է նաև Ամերիկյան պատմական ասոցիացիայի փոխնախագահ, Ամերիկյան վիճակագրական ասոցիացիայի անդամ, 1919 թվականին դարձել Է New York Post թերթի խմբագիր և նախագահ (մինչև նրա սնանկացումը 1924 թվականին)։ 1928 թվականին օգնել է «Journal of Economics and Business History» ամսագրի թողարկմանը։ 1936 թվականին տեղափոխվել է Կալիֆոռնիա, որտեղ մինչև իր մահը աշխատել է Հանթինգթոնի գրադարանում[6]։

Էդվինը մահացել է 1946 թվականի փետրվարի 8-ին Փասադենայի հիվանդանոցում՝ թոքաբորբից[7]։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

1892 թվականի օգոստոսի 24-ին Էդվինն ամուսնացել է Լուիզ Ֆիտց Ռենդոլֆի հետ (05.05.1868-12.12.1945), որը ծնվել է Նյու Յորքի Պանամայում։ Նրանց ունեցել են մեկ որդի՝ Էդվարդ Ֆիտց Ռենդոլֆը (06.09.1898-18.07.1966) և մեկ դուստր՝ Մարգարետ Ֆիտց Ռենդոլֆ Գեյը (17.12.1901-03.08.1989)[7][8]։

Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Gay E.F. Zur Geschichte der Einhegungen in England, Ph.D. Dissertation, Berlin
  • Gay E.F. The Inquisitions of Depopulation in 1517 and the 'Domesday of Inclosures'// Transactions of the Royal Historical Society 14.1, 1900, pp.231—303
  • Burritt A.W., Dennison H.S., Gay E.F., Heilman R.E., Kendall, H. P. Profit Sharing, Its Principles and Practice: A Collaboration. Harper & brothers, 1918
  • Gay E.F. The rhythm of history, 1923
  • Gay E.F. Historical Records//AER, 1930
  • Gay E.F., et al. Facts and factors in economic history: articles by former students of Edwin Francis Gay. Harvard University Press, 1932
  • Gay E.F. The Rise of an English Country Family//Huntington Library Quarterly, 1939, 1940, 1943
  • Hamilton A., Cole A.H., Gay E.F. Industrial and Commercial Correspondence of Alexander Hamilton: Anticipating His Report on Manufactures. Augustus M. Kelley, 1968

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Identifiants et Référentiels (ֆր.)ABES, 2011.
  2. (unspecified title)doi:10.2307/1883688
  3. 3,0 3,1 Mathematics Genealogy Project — 1997.
  4. 4,0 4,1 Hamilton E.J. Memorial: Edwin Francis Gay // The American Economic Review Vol. 37, No. 3. — Jun., 1947. — P. 410-413.
  5. Gras N.S.B. Obituary Notice: Edwin Francis Gay // The Economic History Review Vol. 16, No. 1. — 1946. — P. 60-62.
  6. The History of Economic Thought (HET) Edwin Francis Gay, 1867-1946.
  7. 7,0 7,1 Morgen Witzel Edwin Gay, 1867-1946. — Fifty Key Figures in Management. — NY:Routledge, 2003. — P. 117-121.
  8. John William Myers III Family Genealogy.