Jump to content

Էդվարդ Վեստերմարկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էդվարդ Վեստերմարկ
Ծնվել էնոյեմբերի 20, 1862(1862-11-20)[1][2][3][…]
Հելսինկի, Ռուսական կայսրություն[4]
Մահացել էսեպտեմբերի 3, 1939(1939-09-03)[1][2][3][…] (76 տարեկան)
Tenala, Ուուսիմաա նահանգ, Ֆինլանդիա
Քաղաքացիություն Ֆինլանդիա և Ֆինլանդիայի մեծ իշխանություն
Մասնագիտությունմարդաբան, փիլիսոփա, բժիշկ, սոցիոլոգ, համալսարանի դասախոս, ակնարկագիր և ազգագրագետ
Հաստատություն(ներ)Լոնդոնի տնտեսության և քաղաքական գիտությունների դպրոց և Աբո ակադեմիա
Գործունեության ոլորտկրոնի սոցիոլոգիա, փիլիսոփայություն, հասարակագիտություն և sexology?
Ալմա մատերՀելսինկիի համալսարան
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանդոկտորի աստիճան[5]
Տիրապետում է լեզուներինանգլերեն և շվեդերեն[1]
Հայտնի աշակերտներRafael Karsten?[6], Gunnar Landtman?[6], Hilma Granqvist?[6], Ragnar Numelin?[6], Gustaf Strengell?[6], Rudolf Holsti?[6], Hans Ruin?[6] և Yrjö Hirn?[6]
Պարգևներ
ՀայրNils Christian Westermarck?[8]
ՄայրConstance Gustava Maria Blomqvist?[8]
 Edvard Westermarck Վիքիպահեստում
Վեստերմարկի դիմանկարը

Էդվարդ Ալեքսանդր Վեստերմարկ (անգլ.՝ Edvard Alexander Westermarck, նոյեմբերի 20, 1862(1862-11-20)[1][2][3][…], Հելսինկի, Ռուսական կայսրություն[4] - սեպտեմբերի 3, 1939(1939-09-03)[1][2][3][…], Tenala, Ուուսիմաա նահանգ, Ֆինլանդիա)[9], ֆինն փիլիսոփա և սոցիոլոգ[10]։ Այլ առարկաների շարքում ուսումնասիրել է արտամուսնություն և արյունապղծության տաբուն։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Էդվարդ Վեստերմարկը ծնվել է 1862 թվականին՝ Ֆինլանդիայի շվեդախոս բնակչությանը պատկանող հարուստ լյութերական[11] ընտանիքում։ Հայրը գանձապահ է Հելսինկիի համալսարանում, իսկ մայրական կողմի պապը՝ նույն համալսարանի պրոֆեսոր։ Էդվարդի համար բնական էր այնտեղ սովորելը և 1886 թվականին ստացել է փիլիսոփայության իր առաջին աստիճանը, ինչպես նաև ձևավորել է հետաքրքրություն մարդաբանության և Չարլզ Դարվինի աշխատությունների նկատմամբ։ Նրա թեզը՝ «Մարդկային ամուսնության պատմությունը», հրատարակվել է որպես գիրք 1891 թվականին, իսկ1921 թվականին կրկին հրատարակվել է էապես վերանայված հրատարակությամբ[12]։

1892 թվականին Վեստերմարկը դարձել է Հելսինկիի համալսարանի սոցիոլոգիայի դասախոս։ Համալսարանում սովորելու ընթացքում դարձել է «Պրոմեթևս» ընկերության նախագահ, որը կրոնական ազատությունը խթանող ուսանողական ընկերություն է[13]։ 1906 թվականին նշանակվել է բարոյական փիլիսոփայության պրոֆեսոր և զբաղեցրել է այդ ամբիոնը մինչև 1918 թվականը[14], երբ տեղափոխվել է Տուրկուի Օբո Ակադեմի համալսարան[15]։ Նրա ուսանողների թվում է եղել Ռագնար Նումելինը[16]։

Տուրկուում փիլիսոփայություն դասավանդելու ընթացքում նպաստել է Միացյալ Թագավորությունում ակադեմիական սոցիոլոգիայի հիմնադրմանը՝ 1907 թվականին Լոնդոնի համալսարանում դառնալով Մարտին Ուայթի առաջին սոցիոլոգիայի պրոֆեսորը (Լեոնարդ Թրելոնի Հոբհաուսի հետ միասին)[14][15]: Լոնդոնում նրա անցկացրած ժամանակի պատճառներից մեկն այն է, որ Վեստերմարկը իրեն անվտանգ չի զգացել Հելսինկիում կամ Տուրկուում՝ Ֆինլանդիայի անկախության պաշտպանության պատճառով, բայց նույնիսկ երբ քաղաքական իրավիճակը հանդարտվել է, շարունակել է դասավանդել և՛ Լոնդոնում, և՛ Տուրկուում մինչև 1930–1932 թվականները: 1918-1921 թվականներին, եղել է Օբո Ակադեմի համալսարանի ռեկտոր: 1932 թվականին անցել է թոշակի և իր կյանքի մնացած մասն անցկացրել է իր հիմնական աշխատությունները՝ «Էթիկական հարաբերականություն» (1932), «Երեք ակնարկ սեռի և բարոյականության մասին» (1934), «Ամուսնության ապագան արևմտյան քաղաքակրթությունում» (1936) և «Քրիստոնեություն և բարոյականություն» (1939) հրատարակելով․ վերջինս հրատարակվել է նրա մահվան տարում: 1929 թվականին հրատարակել էր իր ինքնակենսագրության անգլերեն տարբերակը՝ «Հիշողություններ իմ կյանքից», որը 1927 թվականին ի սկզբանե հրատարակվել է շվեդերենով[12]։

Դիտարկումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեստերմարկին նկարագրել են որպես «առաջին դարվինյան սոցիոլոգ» կամ «առաջին սոցիոկենսաբան»[17], ինչպես նաև «բարոյականության և ամուսնական սովորույթների պատմության գիտնական»[15]։ Հերքել է այն ժամանակ տարածված այն տեսակետը, որ վաղ մարդիկ ապրել են սեռական անառակության մեջ՝ պնդելով, որ իրականում պատմականորեն մոնոգամիան նախորդել է պոլիգամիային[14]։ Վեստերմարկը նշել է, որ «ամուսնությունը արմատավորված է ընտանիքում, այլ ոչ թե ընտանիքը ամուսնության մեջ»[18]։

Հակադարձ սեռական իմպրինտինգի երևույթը, որը նշանակում է սեռական ցանկության նվազում այն անձանց միջև, ովքեր ապրել են սերտ ընտանեկան հարաբերությունների մեջ նրանցից որևէ մեկի կյանքի առաջին մի քանի տարիների ընթացքում, որն այժմ հայտնի է որպես Վեստերմարկի էֆեկտ, առաջին անգամ պաշտոնապես նկարագրվել է նրա «Մարդկային ամուսնության պատմությունը» (1891) թեզում։

Վեստերմարկը նաև Մարոկկոյի գիտնական է և իր երկհատոր «Ծեսեր և հավատալիքներ Մարոկկոյում» (1926) աշխատության մեջ պոզիտիվիստական տեսակետ է ներկայացրել ժողովրդական կրոնի ձևավորման վերաբերյալ[14]։ 1898 թվականին արդեն սկսել է իր դաշտային աշխատանքները Մարոկկոյում և հաջորդ երեսուն տարիների ընթացքում 21 անգամ այցելել է Մարոկկո՝ ընդհանուր առմամբ յոթ տարի անցկացնելով այնտեղ։ Ուսումնասիրել է նաև իր սիրելի առարկան՝ ամուսնությունը և 1914 թվականին Մարոկկոյում հրատարակել է «Մարոկկոյի ամուսնական արարողությունները» աշխատությունը[12]։

Վեստերմարկը քննադատել է քրիստոնեական ինստիտուտներն ու քրիստոնեական գաղափարները՝ հիմք չունենալու համար։ Եղել է բարոյական հարաբերականության կողմնակից և իր երկհատոր «Բարոյական գաղափարների ծագումն ու զարգացումը» (1906–1908) աշխատության մեջ պնդել է, որ բարոյական դատողությունները ռացիոնալ չեն, այլ հիմնված են զգացմունքների և հասարակության հավանության կամ մերժման վրա։ Արդյունքում, հերքել է նաև ընդհանուր կամ համընդհանուր բարոյական ճշմարտության գոյությունը[14]։

Մեծ Բրիտանիայում նրա անունը հաճախ գրվում է «Edward»։ Նրա քույրը՝ Հելենա Վեստերմարկը, գրող և նկարիչ է[19]։

Էդվարդ Վեստերմարկի և նրա 1927-39 թվականների աշխատանքների մասին
  • 1891: The History of Human Marriage. 3 Vol, Macmillan, London.
  • 1906: The Origin and Development of the Moral Ideas. 2 Vol, MacMillan, London
  • 1907: Siveys ja kristinusko: Esitelmä. Ylioppilasyhdistys Prometheus, Helsinki.
  • 1914: Marriage Ceremonies in Morocco. Macmillan, London.
  • 1919: Tapojen historiaa: Kuusi akadeemista esitelmää: Pitänyt Turussa syksyllä 1911 Edward Westermarck. 2nd edition. Suomalaisen kirjallisuuden seura, Helsinki.
  • 1920: Religion och magi (Religion and magick), Studentföreningen Verdandis Småskrifter 149, Albert Bonniers Förlag, Stockholm
  • 1926: Ritual and Belief in Morocco. 2 Vol.
  • 1926: A short History of Human Marriage. Macmillan, London.
  • 1930: Wit and Wisdom in Morocco. Routledge, London.
  • 1932: Ethical Relativity.
  • 1932: Avioliiton historia. WSOY, Helsinki.
  • 1932: Early Beliefs and Their Social Influence. London: Macmillan.
  • 1933: Pagan Survivals in Mohammedan Civilisation. London: Macmillan.
  • 1933: Moraalin synty ja kehitys. WSOY, Helsinki.
  • 1934: Three Essays on Sex and Marriage. Macmillan, London.
  • 1934: Freuds teori on Oedipuskomplexen i sociologisk belysning. Vetenskap och bildning, 45. Bonnier, Stockholm.
  • 1936: The future of Marriage in Western Civilisation. Macmillan, London.
  • 1937: "Forward" in The Wandering Spirit: A Study of Human Migration. Macmillan, London
  • 1939: Kristinusko ja moraali (Christianity and Morals). Otava, Helsinki.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 3 4 5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 1 2 3 4 Encyclopædia Britannica
  3. 1 2 3 4 Internet Philosophy Ontology project
  4. 1 2 Store norske leksikon(նորվ.) — 1978. — ISSN 2464-1480
  5. ↑ Deutsche Nationalbibliothek Record #119240572 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  6. 1 2 3 4 5 6 7 8 Biografiskt lexikon för Finland (շվեդերեն) — SLS.
  7. 1 2 3 4 Kansallisbiografia (фин.) / M. Klinge — Suomalaisen Kirjallisuuden Seura, Suomen Historiallinen Seura. — ISSN 1799-4349
  8. 1 2 Pas L. v. Genealogics — 2003.
  9. ↑ «Edvard Westermarck․ NBN:fi:sls-4841-1416928957447». blf.fi (Swedish). Վերցված է 2025 թ․ օգոստոսի 13-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  10. ↑ «Obituary: Edward Alexander Westermarck: 1862-1939». American Journal of Sociology. 45 (3): 452–452. 1939. ISSN 0002-9602.
  11. ↑ Anthropological Association, American (2008). Abstracts of the Annual Meeting, 2008. American Anthropological Association.
  12. 1 2 3 Lyons, Andrew (2018). «A Revolutionary Anthropologist Before His Time: Intellectual Biography of Edward Westermarck». Bérose-Encyclopédie internationale des histoires de l'anthropologie. Bérose. Վերցված է 2020 թ․ հունվարի 19-ին.
  13. ↑ «Prometheus». www.uppslagsverket.fi (շվեդերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 15-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 16-ին.
  14. 1 2 3 4 5 «Edward Westermarck». Encyclopædia Britannica. 2019. Վերցված է 2020 թ․ հունվարի 13-ին.
  15. 1 2 3 «Westermarck, Edward Alexander». Columbia Electronic Encyclopedia. Columbia University Press. 2012. Վերցված է 2020 թ․ հունվարի 13-ին.
  16. ↑ Hoebel, E. Adamson (1950). «Review of The Beginnings of Diplomacy: A Sociological Study of Intertribal and International Relations». American Sociological Review. 15 (6): 810–810. doi:10.2307/2086620. ISSN 0003-1224.
  17. ↑ Sanderson, SK. "REFORMING THEORETICAL WORK IN SOCIOLOGY: A DETAILED REPLY TO MY CRITICS"
  18. ↑ Cited from: Bertrand Russell. Marriage and Morals
  19. ↑ Petteys, Chris (1985). Dictionary of women artists : an international dictionary of women artists born before 1900. Boston, Mass: G.K. Hall. ISBN 0816184569.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Juhani Ihanus: Multiple origins: Edward Westermarck in search of mankind. Frankfurt am Main [u.a.]: Lang, 1999 (Europäische Studien zur Ideen- und Wissenschaftsgeschichte; 6); 3-631-34455-4
  • «1951 Om Edvard Westermarck och verken från hans verk..., s. 1». digi.kansalliskirjasto.fi (ֆիններեն). Վերցված է 2025 թ․ օգոստոսի 13-ին.
  • Pipatti, Otto (2019). Morality Made Visible: Edward Westermarck's Moral and Social Theory. London: Routledge (978-0815347439)
  • Kirsti Suolinna, Catherine af Hällström & Tommy Lahtinen: Portraying Morocco: Edward Westermarck's fieldwork and photographs 1898–1913. Åbo: Akademis Förl, 2000; 951-765-046-9
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էդվարդ Վեստերմարկ» հոդվածին։