Էդվարդ Պատրիկ Ֆրենսիս Իգան
Էդվարդ Պատրիկ Ֆրենսիս Իգան | |
---|---|
![]() | |
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | արական |
Մասնագիտացում՝ | բռնցքամարտիկ, բոբսլեիստ և ռազմական գործիչ |
Երկիր՝ | ![]() |
Ծննդյան ամսաթիվ՝ | ապրիլի 26, 1897[1] |
Ծննդավայր՝ | Դենվեր, ԱՄՆ |
Մահվան ամսաթիվ՝ | հունիսի 14, 1967[1] (70 տարեկան) |
Մահվան վայր՝ | Ռայ, Վեստչեստեր շրջան, Նյու Յորք, ԱՄՆ |
Էդվարդ Պատրիկ Ֆրենսիս Իգան կամ Էդի (անգլ.՝ Edward Patrick Francis "Eddie" Eagan, ապրիլի 26, 1897[1], Դենվեր, ԱՄՆ - հունիսի 14, 1967[1], Ռայ, Վեստչեստեր շրջան, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի մարզիկ, պատմության մեջ հայտնի տարբեր մարզաձևերում ինչպես ամառային, այնպես էլ ձմեռային օլիմպիական խաղերի միակ չեմպիոն[2][3]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Էդվարդ Պատրիկ Ֆրենսիսը ծնվել է Դենվերում՝ աղքատ ընտանիքում։ Սովորել է իրավագիտություն Հարվարդի համալսարանում, ապա՝ Օքսֆորդի[4]։
1920 թվականի օգոստոսին Անտվերպենի օլիմպիադայում մինչև 79,4 կգ քաշային կարգում նվաճել է բռնցքամարտի ոսկե մեդալ՝ եզրափակչում հաղթելով նորվեգացի Սվերեր Սորսդալին։ Էդին 1924 թվականին Փարիզի Օլիմպիական խաղերում 79,4 կգ-ից ավել քաշային կարգում առաջին մենամարտում միավորներով զիջել է Արթուր Քլիֆթոնին[5]։ Ութ տարի անց Իգանը վերադարձել է Օլիմպիական խաղեր արդեն որպես բոբսլեյդեր։ 1932 թվականի փետրվարին Լեյկ Պլեսիդի Օլիմպիական խաղերի ժամանակ 34-ամյա Էդի Իգանը շահել է իր երկրորդ օլիմպիական ոսկե մեդալը օդաչու Բիլլի Ֆիսկի և ամերիկացի չորս հոգու հետ։
Սպորտային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Էդին առաջին մարզիկն էր, ով տարբեր մարզաձևերում՝ ամառային և ձմեռային օլիմպիական խաղերում, դարձել է մեդալակիր։ Արդյունքում միայն չորսին է հաջողվել հասնել դրան՝ նորվեգացի Յակոբ Թուլին Թամսին (դահուկացատկ թռիչք և ծովագնացություն), գերմանուհի Քրիստա Լյուդինգ-Ռոտենբուրգերին (արագ սահադաշտ և հեծանվավազք), կանադացի Կլարա Հյուզին (նաև արագ չմշկասահք և հեծանվավազք) և ամերիկացի Լորին Ուիլյամսին (աթլետիկա և բոբսլեյ)[6][7]։ Միևնույն ժամանակ, Էգանը միակն էր, ով կարողացել է տարբեր մարզաձևերում նվաճել ամառային և ձմեռային օլիմպիական խաղերի ոսկի մեդալները։ Նշենք, որ հայտնի շվեդ գեղասահորդ Գիլլիս Գրաֆստրյոմը ոսկե մեդալ է նվաճել 1920 թվականի ամառային Օլիմպիական խաղերում և 1924 և 1928 թվականների ձմեռային Օլիմպիական խաղերի տղամարդկանց մենախաղում։ Ֆիննական զույգ Վալտեր և Լյուդովիկա Յակոբսոնը սահադաշտում հաղթելուց հետո 1920 թվականի ամառային օլիմպիական խաղերում 4 տարի անց նվաճեցին արծաթե մեդալ, երբ գեղասահքը մտավ ձմեռային խաղերի ծրագրի մեջ։
Էգանը մարզական գործունեության ավարտից հետո դարձել է իրավաբան։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ծառայել է ամերիկական բանակում և հասնում մինչև գնդապետի կոչման։
Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Էդին մահացել է 70 տարեկան հասակում Նյու Յորքում և հուղարկավորվել Գրինվուդ Յունիոնի գերեզմանատանը[8][9]։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
- Մարզիկների ցուցակ, ովքեր մասնակցել են ինչպես ամառային, այնպես էլ ձմեռային օլիմպիական խաղերին։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
- ↑ «Who's competed in the summer and winter Olympics?»։ web.archive.org։ 2014-02-22։ Արխիվացված է օրիգինալից 2014-02-22-ին։ Վերցված է 2020-11-19
- ↑ «Eddie Eagan Bio, Stats, and Results»։ web.archive.org։ 2020-04-17։ Արխիվացված է օրիգինալից 2020-04-17-ին։ Վերցված է 2020-11-19
- ↑ «Eddie Eagan, Former Chairman Of Boxing Commission, Is Dead; 2-Sport Olympic Champion Held the U.S. Amateur Title as Heavyweight at Yale (Published 1967)» (en-US)։ 1967-06-15։ Վերցված է 2020-11-19
- ↑ «Eddie Eagan - BoxRec»։ boxrec.com։ Վերցված է 2020-11-19
- ↑ «This Day in Sports: Eddie Eagan Wins His "Other" Olympic Gold»։ ESPN.com (անգլերեն)։ 2010-02-15։ Վերցված է 2020-11-19
- ↑ «BOXERS WIN PLACES ON OLYMPIC TEAM; Eddie Eagan and Bill Spengler Qualify in Bouts at 69th Regiment Armory. (Published 1920)» (en-US)։ 1920-07-14։ Վերցված է 2020-11-19
- ↑ «Eddie Eagan, Former Chairman Of Boxing Commission, Is Dead; 2-Sport Olympic Champion Held the U.S. Amateur Title as Heavyweight at Yale (Published 1967)» (en-US)։ 1967-06-15։ Վերցված է 2020-11-19
- ↑ «Edward Eagan - The official website of the Beijing 2008 Olympic Games»։ web.archive.org։ 2011-06-23։ Արխիվացված է օրիգինալից 2011-06-23-ին։ Վերցված է 2020-11-19
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Edward EAGAN - Olympic Bobsleigh, Boxing»։ International Olympic Committee (անգլերեն)։ 2020-11-18։ Վերցված է 2020-11-19
- «Иген Эдвард (Eagan Edvard)»։ fightnews.ru (ռուսերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2020-11-28-ին։ Վերցված է 2020-11-19
- «Eddie Eagan Bio, Stats, and Results»։ web.archive.org։ 2020-04-17։ Արխիվացված է օրիգինալից 2020-04-17-ին։ Վերցված է 2020-11-19
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Էդվարդ Պատրիկ Ֆրենսիս Իգան կատեգորիայում։ |
|
- Ապրիլի 26 ծնունդներ
- 1897 ծնունդներ
- ԱՄՆ-ում ծնվածներ
- Հունիսի 14 մահեր
- 1967 մահեր
- Նյու Յորք նահանգում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ամերիկացի օլիմպիական չեմպիոններ
- Ամերիկացի բռնցքամարտիկներ
- Հարվարդի իրավունքի դպրոցի շրջանավարտներ
- Ամերիկացի մարզիկներ
- Երկրորդ համաշխարհային պատերազմի զինվորականներ
- Բռնցքամարտիկներ այբբենական կարգով
- Օքսֆորդի համալսարանի շրջանավարտներ