Էդվարդ Նինո Էրնանդես
Էդվարդ Նինո Էրնանդես | |
---|---|
Ծնվել է | մայիսի 10, 1986 (38 տարեկան) |
Ծննդավայր | Բոգոտա, Կոլումբիա |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | դերասան |
Էդվարդ Նինո Էրնանդես (անգլ.՝ Edward Niño Hernández, մայիսի 10, 1986, Բոգոտա, Կոլումբիա)[1] աշխարհի երկրորդ ամենակարճահասակ շարժվող մարդն է[2]։ Նա հավաստագրվել է Գինեսի ռեկորդների գրքում 2010 թվականի սեպտեմբերի 4-ին։
Էրնանդեսը դադարել է աճել դեռ երկու տարեկանից։ Ծնված օրվանից նրա հասակն ավելացել է ընդամենը 40 սմ-ով[3]։ 24 տարեկանում Էրնանդեսը 0,7 մ հասակ է ունեցել և կշռել է 10 կգ։ 33 տարեկանում Էրնանդեսի հասակը եղել է 0,721 մ[1]։ Նա ապրում է Կոլումբիայի Բոգոտա քաղաքում[4][5]
Գինեսի այս ռեկորդի նախորդ տիտղոսակիրը՝ Մոնղոլիայից Հե Պինգպինգն է եղել, որի հասակը Էրնանդեսից 3,8 սմ բարձր է եղել։ Նա մահացել է 2010 թվականի մարտի 13-ին Հռոմում, որտեղ նկարահանվում էր Lo show dei record հեռուստահաղորդումում։ Էրնանդեսի ռեկորդը գերազանցել է երբ նեպալցի Խագենդրա Թապա Մագարը։ Ռեկորդը վերականգնվել է 2020 թվականի հունվարի 17-ին՝ Մագարի մահից հետո, բայց կրկին կորցրել է այն 2022 թվականի դեկտեմբերի 13-ին, երբ իրանցի Աֆշին Ղադերզադեն 20 տարեկան է դարձել[2]։
Էրնանդեսը գումար է վաստակում տարբեր շոուներում հանդես գալով և ֆիլմերում նկարահանվելով, նա հանդես է եկել Արգենտինայի Susana Giménez հեռուստածրագրում[6]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 «New record holder for the world's shortest man living confirmed as Edward Niño Hernández of Colombia». Guinness World Records (բրիտանական անգլերեն). 2020 թ․ մայիսի 12. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 21-ին.
- ↑ 2,0 2,1 «20-year-old Iranian confirmed as world's shortest man». Guinness World Records (բրիտանական անգլերեն). 2022 թ․ դեկտեմբերի 14. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 15-ին.
- ↑ LLC, Helix Consulting. «Աշխարհի ամենափոքր մարդը գոհ է իր մարմնից». www.panorama.am (անգլերեն). Վերցված է 2023 թ․ հունվարի 20-ին.
- ↑ BBC: Colombian declared world's shortest man
- ↑ "World's shortest man named as 27ins tall Colombian" Telegraph
- ↑ Աշխարհի ամենափոքր մարդը Կոլումբիայից է