Էդվարդ Մորդեյք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էդվարդ Մորդեյք
Տեսակգրական հերոս, գեղարվեստական անձ և Քաղաքային լեգենդ
Սեռարական
Ծնվել է1887

Էդվարդ Մորդեյք (անգլ.՝ Edward Mordake); ինչպես նաև Էդվարդ Մորդրեյք (անգլ.՝ Edward Mordrake; 1887 - 1910), քաղաքային լեգենդի հերոս, 19-րդ դարում Անգլիայի բարձր ազնվականության ժառանգ, որը գլխի հետևում ունեցել է լրացուցիչ դեմք։ Այն չի կարողացել խոսել կամ ուտել, բայց կարողացել է ծիծաղել և լաց լինել։ Մորդեյքը բժիշկներից խնդրել է հեռացնել իր երկրորդ «դիվային գլուխը», քանի որ այն գիշերները հանգիստ չի թողել և սարսափելի անհանգստություն է պատճառել նրան։ Սակայն բժիշկներից ոչ մեկը չի համարձակվել կատարել այդ վիրահատությունը։ 23 տարեկան հասակում Էդվարդը ինքնասպանություն է գործել[1]։ Այդ ֆիզիկական հիվանդությունն են ունեցել Չան Ցուպին (անգլ.՝ Chang Tzu Ping) և Պասկալ Պինոնը։

1977 թվականի հրատարակված հավելյալ վերջույթներ կամ մատեր ունեցող տաս մարդկանց ցուցակում գրվել են նաև Պինոնի և Մորդրեյքի անունները[2]։

Առաջին հայտնի հիշատակությունը Մորդրեյքի մասին հանդիսանում է 1895 թվականի «Բոստոն Փոստ» թերթի «Ներկայիս գիտության հրաշքները» հոդվածը։ Դրա հեղինակը եղել է ֆանտաստիկ գրող Լոտին Հիլդրեթը։

Բժշկության անկանոնություններ և տարօրինակություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայացված է 1896 թվականի հրատարակության «Բժշկության անկանոնություններ և տարօրինակություններ» գրքում։ Այնտեղ արձանագրված է մեկ տարօրինակ դեպք։

Aquote1.png Էդվարդ Մորդեյքը ծնվել է երկու դեմքով։ Հենց Էդվարդի խոսքերով նա ծնվել է Անգլիայի ամենաազդեցիկ ընտանիքներից մեկում։ Բոլոր ծանոթները նրա մասին խոսել են՝ որպես լուսավոր մարդ։ Ընկերները ասել են, որ նրան շնորհվել է Աստծո բարեհաճությունը։ Մորդեյքը նույնիսկ կարողացել է լավ նվագել տարբեր երաժշտական գործիքներ։ Բոլոր նրանք, ովքեր ծանոթ են եղել Էդվարդ Մորդեյքին նշել են, որ նա ունի գեղեցիկ դեմք, բայց միայն դիմացից։ Հետևում նա ունեցել է ուրիշ դեմք, որը տգեղ է եղել։

Այդպիսի ախտաբանությունը կոչվում է «Craniopagus parasiticus»: Դա կարող է առաջանալ այն դեպքում, երբ մի մարմնի մեջ սերտաճում են սիամական երկվորյակների երկու գանգերը։ Այդ մարդը գերադասել է մեկուսացումը։ Նույնիսկ հրաժարվել է ընտանիքի անդամների տեսակցություններից։

Վկաների ցուցմունքով երկրորդ դեմքը երբեք ոչ մի բառ չի ասել և երբեք ուտելիք չի կերել։ Այդ ժամանակ երկրորդ դեմքի աչքերը ուշադիր հետևել են շրջակայքին և կարողացել են մի քանի էմոցիաներ արտահայտել։ Երկրորդ դեմքը ծիծաղել է և մռայլվել։ Երկրորդ դեմքի շուրթերը շարժվել են և անդադար բլբլացրել։ Հաճախ դեմքերը կարողացել են տարբեր էմոցիաներ արտահայտել։ Օրինակ՝ մի դեմքը լաց է եղել, իսկ մյուսը ժպտացել։

Այն ժամանակ, երբ մարդիկ պնդել են, որ երկրորդ գլուխը ձայն չի հանում, Էդվարդը ասել է, որ գիշերները հաճախ արթնացել է այն պատճառով, որովհետև երկրորդ դեմքը սկսել է ինչ-որ բաներ շշնջալ։ Նա բժիշկներին անընդհատ խնդրել է վիրահատության միջոցով հեռացնել երկրորդ դեմքը և նույնիսկ պատրաստ է եղել բարդ վիրահատության։ Նա հայտարարել է, որ «չար» դեմքը գիշերային ժամերին դիվային բառեր է շշնջում։

Վախենալով ճակատագրական արդյունքից, բժիշկներից ոչ-ոք չի փորձել կատարել այդ վիրահատությունը։ 23 տարեկան հասակում Էդվարդը ինքնասպանություն է գործել՝ կրակելով իր երկրորդ դեմքին։ Եվ դա եղել է այն ժամանակ, երբ Էդվարդը եղել է բժիշկների խիստ հսկողության տակ։ Ինքնասպանությունից հետո նրա հարազատները նամակ են գտել, որի մեջ Էդվարդը խնդրել է հուղարկավորությունից առաջ հեռացնել իր «դիվային» դեմքը։ Նա դա խնդրել է նրա համար, որ «այն չշարունակի իր սարսափելի շշուկը իմ գերեզմանում»։

Նա խնդրել է նաև, որ իրեն թաղեն անմարդաբնակ վայրում, ։ Նրա այդ խնդրանքը իրականացվել է, բայց տապանաքար չի դրվել։ Սակայն հայտնի չէ բժիշկները իրականացրել են նրա առաջին խնդրանքը, թե ոչ։

Aquote2.png


Կերպարը մասսայական մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Թոմ Ուեյթսը իր Alice ալբոմի համար երգ է գրել Էդվարդ Մորդրեյքի մասին՝ «Աղքատ Էդվարդ» վերնագրով[3][4]։
  • Էդվարդ Մորդրեյքի կերպարը հայտնվել է 2014 թվականի «Ամերիկյան սարսափ պատմություն» ֆիլմի 4-րդ եթերաշրջանում։ Սյուժեի համաձայն Մորդրեյքը համարվում է այն ոգին, որն իր հետ տանում է այն մարդկանց, որոնք համարձակվում են երգել Հելոուինի ժամանակ։
  • 2019 թվականի օգոստոսին SCROWS խումբը գրել է «Ed» երգը, որը նվիրված է Էդվարդ Մորդրեյքին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Anomalies and Curiosities of Medicine, pp. 188—189. George M. Gould, Walter L. Pyle. Kessinger Publishing. ISBN 978-0-7661-3211-5 (2003)
  2. The People’s almanac presents the book of lists, p. 314. David Wallechinsky, Irving Wallace, Amy Wallace. Morrow. ISBN 978-0-688-03183-1 (1977)
  3. YouTube — Tom Waits — Poor Edward
  4. Hoskyns, Barney (2009), Lowside of the Road: A Life of Tom Waits, Random House, p. 405, ISBN 978-0-7679-2709-3 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]