Էդվարդ Հակոբյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Էդվարդ Հակոբյան
Ծնվել էհուլիսի 3, 1920 (99 տարեկան)
Ֆայում, Եգիպտոս Եգիպտոս
ԵրկիրԵգիպտոս Եգիպտոս
ՄասնագիտությունԿոմպոզիտոր

Էդվարդ Ստեփանի Հակոբյան (մարտի 7, 1920, Ֆայում, Եգիպտոս), խմբավար, կոմպոզիտոր, երաժշտա-հասարակական գործիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Կահիրեի Գալուստյան ազգային, ապա՝ ֆրանսիական վարժարանները, Փարիզի «Ցեզար Ֆրանկ» երաժշտանոցը (1954)։ 1955 թվականից երգեցողության ուսուցիչ է Կահիրեի Գալուստյան և Նուբարյան ազգային վարժարաններում, ղեկավարում է «Շնորհալի», «Թաթուլ Ալթունյան», «Ազատ Մանուկյան» երգչախմբերը, հանդես գալիս համերգներով, դասախոսություններով։ Գրել է լարային տրիո, սիմֆոնիկ պարեր, սիմֆոնիկ սյուիտ, «Անտիկ պոեմ»: Արժեքավոր են «Քնարական երգեր», «Քուչակյան տաղեր», «Սրբազան տաղեր» երգաշարերը, «Հայաստան, ապրիր հավիտյան», «Հարազատ դպրոց» դպրոցական երգերի պրակները։ Հայաստանում հանդես է եկել (1969, 1983) հեղինակային համերգներով։

Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png