Էդվարդ Դարլի Բոյթի դուստրերը (նկար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox artiste.png
Էդվարդ Դարլի Բոյթի դուստրերը
John Singer Sargent 001.jpg
տեսակգեղանկար
նկարիչՋոն Սինգեր Սարջենթ[1]
տարի1882[1]
բարձրություն221,93 սանտիմետր[2]
լայնություն222,57 սանտիմետր[2]
ստեղծման երկիրFlag of the United States.svg ԱՄՆ
ուղղությունռեալիզմ[3]
ժանրընտանեկան դիմանկար, ռեալիզմ[3] և Էդվարդյան դարաշրջան[3]
նյություղաներկ
գտնվում էԲոստոնի գեղարվեստի թանգարան[2] և ԱՄՆ[1]
հավաքածուԲոստոնի գեղարվեստի թանգարան
The Daughters of Edward Darley Boit Վիքիպահեստում

«Էդվարդ Դարլի Բոյթի դուստրերը» (անգլ.՝ Carnation, Lily, Lily, Rose), ամերիկացի նկարիչ, Հիասքանչ դարաշրջանի կարկառուն ներկայացուցիչ Ջոն Սինգեր Սարջենթի նկարներից: Այս ստեղծագործությունը հեղինակը վրձնել է 1882 թվականին։ Յուղաներկով կտավի չափերն են 221,93 × 222,57 սմ[4]: Այսօր «Էդվարդ Դարլի Բոյթի դուստրերը» ստեղծագործությունը պահպանվում և ցուցադրվում է Գեղարվեստի թանգարանում (Բոսթոն, Ամերիկայի Միացյալ Նահանգներ):

Ստեղծման պատմություն և ճակատագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեռևս անհայտ է, թե Էդվարդ Դարլի Բոյթի նախաձեռնությա՞մբ է ստեղծվել կտավը, թե՞ այն հեղինակի ցանկությամբ է իրականացվել։ Ընդունված է համարել, որ նկարում պատկերված դեպքերը տեղի են ունենում բոյթերի փարիզյան բնակարանում (բնակարանի հասցեն էր՝ ֆր.՝ Paris, avenue de Friedland, 32[5], որը կառուցվել էր 1874 թվականին և ցայսօր էլ պահպանվել է[6]

Նկարում պատկերված են Էդվարդ Դարլի Բոյթի (անգլ.՝ Edward Darley Boit, 1840-1915) չորս դուստրերը։ Էդվարդ Բոյթը Սարջենթի ընկերն էր, ամերիկացի նկարիչ, որը ժամանակակիցների մոտ այնքան էլ ճանաչում չի ունեցել։ Վերջինս ապրել է Ֆրանսիայում՝ Փարիզում։ Նկարը ստեղծվել է 1882 թվականի աշնանը։

Սարջենթն իր նկարը նվիրել է Էդվարդ Բոյթին։ Սակայն այսօր այն ցուցադրվում և պահպանվում է Բոսթոնի գեղարվեստի թանգարանում։ Գույքային համարն է՝ 19.124[7]։ «Էդվարդ Դարլի Բոյթի դուստրերը» ստեղծագործությունը թանգարանում հայտնվել է որպես ընծա Մերի Լուիզա, Ջուլիա Օվերինգ, Ջեյն Հաբբարդ, Ֆլորենս Բոյթ քույրիերի կողմից՝ ի հիշատակ իրենց հոր։ Նվիրաբերությունը կայացել է 1919 թվականի մարտի 31-ին։

Կոմպոզիցիան անսովոր է խմբակային դիմանկարի ժանրում, քանի որ բոլոր հերոսները հավասար կարևորված են։ Անսովոր է նաև կտավի քառակուսի ձևը։

Նկարի առանձնահատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեգո Վելասկես՝ Լաս Մենինաս

«Էդվարդ Դարլի Բոյթի դուստրերը» ստեղծագործությունը քանիցս գրավել է արվեստաբանների ուշադրությունը[8]։ Նույնիսկ Էրիկ Հիրշլերի մենագրությունն է լույս ընծայվել, որն ամբողջությամբ նվիրված է այս կտավին[9]։

Նկարն առաջին անգամ ցուցադրվել է արտ-դիլլեր Ժորժ Պտիի պատկերասրահում 1883 թվականի աշնանը։ Այն ոչ միանշանակ ընդունելության արժանացավ քննադատների կողմից։ Նրանցից մեկը նույնիսկ արտահատվեց այսպես․ «չորս անկյուններ և դատարկություն» («four corners and a void»)։ Ֆրանսիացի հայտնի ծաղրանկարիչ Լուի Մորել-Ռեցը (ֆր.՝ Louis Pierre Gabriel Bernard Morel-Retz, 1825—1899) «Le Journal amusant» ամսագրի 1883 թվականի մայիսի 26-ի համարում տեղադրեց իր աշխատանքը՝ «Էդվարդ Դարլի Բոյթի դուստրերը» հեգնական անվանումով՝ «Grand déballage de porcelaines» (Ճենապակե իրերի մեծ տոնավաճառ)։ Որոշ քննադատներ Ջոն Սարջենթի նկարը մեկնաբանեցին որպես մանկության և պատանեկության խորը հետազոտություն։ Գրող Հենրի Ջեյմսը՝ Բոյթի և Սարջենթի մոտիկ ընկերը կտավը նկարագրեց որպես «խաղի երջանիկ աշխարհ՝ հրաշալի երեխաների ընտանիքում»։ «Էդվարդ Դարլի Բոյթի դուստրերը» նկարը ներկա պահին համարվում է «Սարջենթի արվեստի ամենահոգեբանական համոզիչ աշխատանքը»։ Քսաներորդ դարում կտավը դիտվում էր որպես ֆրոյդիզմի ոգով ստեղծված[10]։

Կոմպոզիցիայի անհամաչափությունը կտավին տալիս է անմիջականություն։ Սարջենթը նկարել է Բոյթ քույրերին մեծ համակրանքով, ասես գիտի բոլոր աղջիկների «գաղտնիքները», որոնք չի բացահատում դիտողներին։ Հեղինակը լուսաստվերը օգտագործել է ոչ միայն կտավին խորություն տալու նպատակով, այլև հանելուկային հարաբերություններ փոխանցելու նպատակով[11]։

Արվեստագետները գտնում են, որ «Էդվարդ Դարլի Բոյթի դուստրերը» ստեղծագործության վրա մեծ ազդեցություն է թողել իսպանացի նկարիչ Դիեգո Վելասկեսի «Լաս Մենինաս» կտավը[8][12][13] ։ Սարջենթը 1879 թվականին ուղևորվել է Մադրիդ և մանրամասնորեն ուսումնասիրել է վերոհիշյալ ստեղծագործությունը, նույնիսկ դրա կրկնօրինակն է ստեղծել։ Երբ առաջին անգամ ցուցադրվել է «Էդվարդ Դարլի Բոյթի դուստրերը» նկարը, քննադատները, այդ թվում և գրող Հենրի Ջեյմսը այդ երկու նկարները իրար շատ նման են համարել։ Սարջենթի և Վելասկեսի նկարների կապը այնքան սերտ են համարում, որ Պրադո թանգարանը 2010 թվականին «Հրավիրված նկարներ» (անգլ.՝ The Invited Work) նախագծի շրջանակներում ցուցադրության է բերել Սարջենթի այս գործը և ցուցադրել մյուսի հարևանությամբ[14]։ Ցուցադրությունը շարունակվել է մարտի 16-ից մինչև մայիսի 30-ը[15]։

Նկարի հերոսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Չորսամյա Ջուլիան (անգլ.՝ Julia Overing Boit, 1878-1969) նստած է հատակին, ութամյա Մերի Լուիզան (անգլ.՝ Mary Louisa Boit, 1874-1945) նրանից ձախ է գտնվում։ Երկու ավագ քույրերը՝ Ջեյնն (անգլ.՝ Jane Hubbard Boit, 1870-1955) ու տասնչորսամյա Ֆլորենսը (անգլ.՝ Flourence D. Boit, 1868-1919) կանգնած են հետևի հատվածում՝ մի փոքր ստվերի մեջ։ Փոքրիկ կապուտաչյա Ջուլիան պատկերված է կտավի կենտրոնում և իր մանկական հմայքով գերում ու ստվերում թողնոմ մյուս երեխաներին։

Աղջիկներից ոչ մեկը հետագայում չամուսնացավ։ Ֆլորենսն ու Ջեյնը ունեին մտավոր և էմոցիոնալ անկայունություն։ Ամենափոքր դուստրը՝ Ջուլիան դարձավ հայտնի նկարիչ, ջրաներկի վարպետ[16]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Make Lists, Not War — 2013.
  2. 2,0 2,1 2,2 http://www.mfa.org/collections/object/the-daughters-of-edward-darley-boit-31782
  3. 3,0 3,1 3,2 Make Lists, Not War — 2013.
  4. Floryan, Meg։ «Sargent, The Daughters of Edward Darley Boit» (անգլերեն)։ Khan Academy. American Aestheticism and the Gilded Age։ Վերցված է 2016-09-20 
  5. Wallace, Natasha։ «Daughters of Edward Darley Boit» (անգլերեն)։ John Singer Sargent — American painter։ Վերցված է 2016-09-20 
  6. «32 Avenue de Friedland» (անգլերեն)։ Emporis GMBH։ Վերցված է 2016-09-20 
  7. Wallace, Natasha։ «"Дочери Эдуарда Дарли Бойта" в экспозиции Музея изящных искусств в [[Бостон]]е» (անգլերեն)։ John Singer Sargent — American painter։ Վերցված է 2016-09-20 
  8. 8,0 8,1 Killmurray, Ormond, p. 98
  9. Hirshler, Erica E. Sargent's Daughters. Biography of a Painting. — MFA Publications, 2009. — 174 с. — ISBN 9780878467426
  10. Gallati, p. 157
  11. Новикова, Карина (2010-03-10)։ «Отражения: найти себя в искусстве»։ Картина։ Արխիվացված է օրիգինալից 2017-07-08-ին։ Վերցված է 2016-09-20 
  12. Prettejohn, p. 23
  13. Tinterow, Lacambre, p.533
  14. Wallace, Natasha (2010-03-10)։ «Джулия Бойт едет в гости к родне. Диего Веласкес и Джон Сарджент»։ Русский портрет։ Վերցված է 2016-09-20 
  15. Rogers, Malcolm; Hirshler, Erika; Barón, Javier (2010-03-10)։ «Invited work: The Daughters of Edward Darley Boit (video)» (անգլերեն)։ Museo del Prado։ Վերցված է 2016-09-20 
  16. «Julia Overing Boit (1877—1969). Biography» (անգլերեն)։ askART։ Վերցված է 2016-09-20 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Brown, Bill. A Sense of Things: The Object Matter of American Literature, Chicago University Press, 0-226-07629-6
  • Gallati, Barbara Dayer. Great Expectations: John Singer Sargent Painting Children, Bulfinch 2004 978-0821261682
  • Kilmurray, Elizabeth, Ormond, Richard. John Singer Sargent. Tate Gallery Publishing Ltd, 1999. 0-87846-473-5
  • Marshall, Megan. "Model Children: The story of John Singer Sargent's painting of a family of enigmatic girls", The New York Times Book Review (December 13, 2009), p. 22
  • Prettejohn, Elizabeth. "Interpreting Sargent". Stewart, Tabori & Chang, 1998.
  • Tinterow, Gary, Lacambre, Geneviève. Manet/Velazquéz: The French Taste for Spanish Painting. The Metropolitan Museum of Art, New York, 2003. 1-58839-038-1

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]