Էդվարդ Բերգեր
| Էդվարդ Բերգեր գերմ.՝ Edward Berger | |
|---|---|
| Ծնվել է | 1970[1] |
| Ծննդավայր | Վոլֆսբուրգ, Ստորին Սաքսոնիա, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[2] |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Թիշչ արվեստի դպրոց[1] |
| Մասնագիտություն | կինոռեժիսոր, սցենարիստ, կինոպրոդյուսեր և կինոսցենարիստ |
| Պարգևներ և մրցանակներ | |
Էդվարդ Բերգեր (գերմ.՝ Edward Berger, 1970[1], Վոլֆսբուրգ, Ստորին Սաքսոնիա, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[2]), գերմանացի կինոռեժիսոր, սցենարիստ և կինոպրոդյուսեր, առավել հայտնի է 2022 թվականին նկարահանված «Արևմտյան ճակատում նորություն չկա» ֆիլմով, որը ստացել է «Օսկար» 4 անվանակարգում:
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Էդվարդ Բերգերը ծնվել է 1970 թվականին Վոլֆսբուրգում՝ Արևմտյան Գերմանիա։ Ավարտել է տեղական գիմնազիան, որից հետո ուսումը շարունակել է է Բրաունշվայգի Գեղարվեստի բարձրագույն դպրոցում (1990-1991) և Նյու Յորքի համալսարանում (1991-1994)[4]: Նյու Յորքում Բերգերը սկսել է նկարահանել կարճամետրաժ ֆիլմեր, որոնք մասնակցել են տարբեր կինոփառատոների։ Նա մասնակցել է Էնգ Լի և Թոդ Հեյնսի ֆիլմերի նկարահանումներին, դասախոսություններ է կարդացել և վարպետության դասեր անցկացրել Կոլումբիայի և Բեռլինի համալսարաններում, ինչպես նաև Պոտսդամի կինոդպրոցում[5]։
1998 թվականին Բերգերը նկարահանել է իր առաջին լիամետրաժ ֆիլմը՝ «Գոմեսը»։ 2000-ական թվականներին նա որպես սցենարիստ և ռեժիսոր մասնակցել է մի շարք նախագծերի գերմանական հեռուստատեսությունում։ 2012 թվականին Բերգերի «Լավագույն ամառ» ֆիլմը արժանացել է «Ադոլֆ Գրիմմի» մրցանակի։ 2014 թվականին նրա «Ջեք» ֆիլմը ստացել է «Գերմանական կինոմրցանակ»։ 2018 թվականին Բերգերը նկարահանել է ամերիկյան «Ահաբեկչություն» մինի սերիալի երեք էպիզոդ։ Նույն թվականին նա նկարահանել է Պատրիկ Մելրոուզ (հեռուստասերիալ)|«Պատրիկ Մելրոուզ» մինի սերիալը։
2022 թվականին էկրան է բարձրացել Բերգերի «Արևմտյան ճակատում նորություն չկա» (ֆիլմ)|«Արևմտյան ճակատում նորություն չկա» ֆիլմը՝ Էրիխ Մարիա Ռեմարկի համանուն վեպի էկրանավորումը։ Ֆիլմը ստացել է բարձր գնահատականներ քննադատներից ու լայն հանրությունից, իսկ նույն տարվա ընթացքում նա առաջադրվել է «Օսկարի» և շահել «BAFTA» մրցանակներ՝ «Լավագույն ֆիլմ», «Լավագույն ոչ անգլալեզու ֆիլմ», «Լավագույն ռեժիսորական աշխատանք» և «Լավագույն ադապտացված սցենար» անվանակարգերում[6][7]։
2025 թվականի փետրվարի 16-ին Լոնդոնում տեղի է ունեցած 78-րդ «BAFTA» մրցանակաբաշխության արարողության ժամանակ «Լավագույն ֆիլմ» անվանակարգում հաղթող է ճանաչվել Էդվարդ Բերգերի «Կոնկլավ» թրիլերը[8]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 filmportal.de — 2005.
- ↑ 2,0 2,1 2,2 Deutsche Nationalbibliothek Record #141966831 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ https://www.bafta.org/awards/film/director
- ↑ Edward Bergers Profil Արխիվացված 2017-08-04 Wayback Machine
- ↑ «Vita Edward Berger». Soup Film. Արխիվացված է օրիգինալից 2014-02-01-ին. Վերցված է 2014-01-20-ին.
- ↑ «Опубликованы шорт-листы претендентов на «Оскар»». www.film.ru. 2022-12-22. Արխիվացված օրիգինալից 2022-12-22-ին. Վերցված է 2022-12-22-ին.
- ↑ ««На западном фронте без перемен» стал триумфатором премии BAFTA». www.kinometro.ru (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2023-02-20-ին. Վերցված է 2023-02-21-ին.
- ↑ film, Guardian (2025-02-16). «Baftas 2025: the full list of winners». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2025-02-17-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Էդվարդ Բերգեր Internet Movie Database կայքում
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էդվարդ Բերգեր» հոդվածին։ |
| ||||||||||||||||
- 1970 ծնունդներ
- Ապրող անձինք
- Անձինք այբբենական կարգով
- 20-րդ դարի ավստրիացիներ
- 20-րդ դարի կինոռեժիսորներ
- 20-րդ դարի ռեժիսորներ
- 20-րդ դարի սցենարիստներ
- 21-րդ դարի կինոռեժիսորներ
- 21-րդ դարի շվեյցարացիներ
- BAFTA մրցանակի դափնեկիրներ
- Ավստրիացի գրողներ
- Ավստրիացի կինոգործիչներ
- Ավստրիացի կինոպրոդյուսերներ
- Ավստրիացի կինոռեժիսորներ
- Ավստրիացի ռեժիսորներ
- Ավստրիացի սցենարիստներ
- Գերմանացի գրողներ
- Գերմանացի ռեժիսորներ
- Գերմանացի սցենարիստներ
- Կինոռեժիսորներ այբբենական կարգով
- Նյու Յորքի համալսարանի շրջանավարտներ
- Շվեյցարացի կինոռեժիսորներ
- Շվեյցարացի ռեժիսորներ
- Շվեյցարացի սցենարիստներ
- Սցենարիստներ այբբենական կարգով
- Օսկարակիրներ