Jump to content

Էդսոն Բրաֆհեյդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էդսոն Բրաֆհեյդ
հոլ.՝ Edson Braafheid
Քաղաքացիությունը  Նիդերլանդների Թագավորություն
Ծննդյան ամսաթիվ ապրիլի 8, 1983(1983-04-08)[1][2][3] (42 տարեկան)
Ծննդավայր Պարամարիբո, Սուրինամ
Հասակ 180 սանտիմետր
Քաշ 76 կիլոգրամ
Դիրք full-back և պաշտպան

Էդսոն Ռենե Բրաֆհեյդ (հոլ.՝ Edson René Braafheid, արտասանություն՝ [ˈɛtsɔn ˈbraːfɦɛit], ապրիլի 8, 1983(1983-04-08)[1][2][3], Պարամարիբո, Սուրինամ), հոլանդացի ֆուտբոլիստ, ամերիկյան «Օսթին Բոուլդ» ակումբի պաշտպան։

Բրաֆհեյդի կարիերան սկսվել է 2003 թվականին «Ուտրեխտ» ակումբում[4]։ 2007 թվականին ազատ գործակալի կարգավիճակով Էդսոնը համալրել է «Տվենտեի» կազմը[4]։ Երկու տարի անց 2.5 մլն եվրոյով հոլանդացին տեղափոխվել է Մյունխենի «Բավարիա»[5]։ «Կարմիրների» կազմում Բրաֆհեյդը չկարողացավ ամրապնդվել, և 2010 թվականի փետրվարին նա մինչև մրցաշրջանի ավարտը վարձակալությամբ հանձնվեց շոտլանդական «Սելտիկին»[6]։ Գերմանիա վերադառնալուց հետո Էդսոնը Մյունխենում մնաց կես տարի, որից հետո տեղափոխվեց գերմանական մեկ այլ ակումբ՝ «Հոֆենհայմ»[7][8]։ 2012 թվականի օգոստոսի 31-ին հոլանդացուն վարձակալել էր նրա նախկին «Տվենտե» ակումբը[9]։

2004-2006 թվականներին Բրաֆհեյդը հանդես է եկել Նիդեռլանդների երիտասարդական հավաքականում, որի կազմում հաղթել է 2006 թվականի Եվրոպայի առաջնությունը, որն անցկացվել է Պորտուգալիայում[10]։ 2009 թվականից Էդսոնը պաշտպանում է առաջին ազգային թիմի գույները։ 2010 թվականին «նարնջագույնների» հետ դարձել է աշխարհի փոխչեմպիոն[11]։ Հոլանդիայի հավաքականի կազմում Բրաֆհեյդը մասնակցել է 10 հանդիպման[12]։

Ակումբային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրաֆհեյդի պրոֆեսիոնալ կարիերան սկսվել է «Ուտրեխտ» ակումբում 2003 թվականին։ Այս թիմում նա խաղացել է չորս տարի՝ նրա կազմում անցկացնելով 81 հանդիպում և դառնալով երկու գոլի հեղինակ[6]։

2006/07 մրցաշրջանի ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում Բրաֆհեյդի պայմանագիրը «Ուտրեխտի» հետ ավարտվել է, և Էդսոնը ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվել է «Տվենտե» ակումբ՝ կնքելով պայմանագիրը մինչև 2010 թվականի ավարտը[13]։ 2007 թվականի փետրվարի 10-ին Էդսոնը Նիդեռլանդների առաջնության «Ֆեյենորդի» դեմ խաղում նորամուտը նշեց իր նոր ակումբում[14]։

«Տվենտում» երիտասարդ ֆուտբոլիստին ձախ պաշտպանի սովորական դիրքից տեղափոխել են կենտրոնական պաշտպանության գոտի: Իր վստահ խաղով իր համար նոր դերում Բրաֆհեյդը «կարմիրների» հիմնական կազմից դուրս է մղել Նիդեռլանդների երիտասարդական հավաքականի նախկին խաղընկեր Ռամոն Զոմերին: Այդ ժամանակ «Տվենտեի» գլխավոր մարզիչ Ֆրեդ Ռյուտենը հարցազրույցներից մեկում հայտարարել էր, որ Էդսոնին կենտրոնական պաշտպանի դիրք է տեղափոխել այդ դերում հանդես եկող հիմնական խաղացողների վնասվածքների պատճառով, սակայն չէր սպասում, որ երիտասարդ ֆուտբոլիստը կկարողանա այդքան վառ խաղալ այդ տեղում:

2009 թվականի հունիսի 11-ին Բրաֆհեյդը տեղափոխվել է Մյունխենի «Բավարիա»։ Հրաժարագինը, որը գերմանական ակումբը «Տվենտեին» վճարել է Էդսոնի համար, կազմել է 2,5 միլիոն եվրո[5][15]։ Սակայն բավարացիների ճամբարում անցկացրած առաջին կես տարվա ընթացքում ֆուտբոլիստը չի կարողացել իր համար մշտական տեղ ապահովել թիմի հիմնական կազմում, այդ պատճառով ստիպված է եղել խնդրել գերմանական ակումբի ղեկավարությանը իրեն վարձակալության տալ: Այս արարքը առաջին հերթին կապված էր ֆուտբոլիստի՝ մշտական խաղային պրակտիկա ունենալու ցանկության հետ, որպեսզի Նիդերլանդների հավաքականի հետ մասնակցի 2010 թվականի աշխարհի առաջնությանը։

«Բավարիայի» ղեկավարությունը գնաց Բրաֆհեյդի հետ հանդիպման, և 2010 թվականի փետրվարի 1-ին էդսոնը վարձակալական պայմանագրով մինչև 2009/10 մրցաշրջանի ավարտը տեղափոխվեց շոտլանդական «Սելտիկ»:[6][16][17].

Նոր թիմին միանալուց անմիջապես հետո հոլանդացին իրեն դրսևորեց որպես «կելտերի» հիմնական կազմի խաղացող։ Էդսոնի նորամուտը «Սելտիկում» տեղի է ունեցել 2010 թվականի փետրվարի 7-ին՝ «Դանֆերմլին Ատլետիկի» դեմ Շոտլանդիայի գավաթի խաղում[18]։ Երեք օր անց հոլանդացին առաջին անգամ խաղադաշտ դուրս եկավ Շոտլանդիայի առաջնության խաղում, երբ «սպիտակ-կանաչները» 2:0 հաշվով հաղթեցին «Հարթ օֆ Միդլոտյանին»[19]։

Ապրիլի 12-ին հայտնի է դարձել, որ հոլանդացին տուգանվել է «կելտերի» նոր գլխավոր մարզիչ Նիլ Լենոնի կողմից այն բանի համար, որ նա ինքնակամ լքել է թիմի գտնվելու վայրը՝ տեղեկանալով «Ռոս Քաունթիի» դեմ Շոտլանդիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի հայտացուցակում չհայտնվելու մասին: Ըստ «սպիտակ-կանաչների» մենթորի նա խոսել է Բրաֆհեյդի հետ այդ առիթով, և նա ներողություն է խնդրել իր արարքի համար[20]։

Վերադառնալով «Բավարիա»՝ Էդսոնը կրկին չկարողացավ ամրապնդվել հիմնական կազմում՝ 2010 թվականի հոկտեմբերի վերջին անցկացնելով ընդամենը հինգ խաղ։ Բրաֆհեյդի դրությունն ակումբում ավելի բարդացավ նույն տարվա նոյեմբերին մյունխենցիների գլխավոր մարզիչ Լուի վան Գալի հետ ունեցած կոնֆլիկտից հետո[21], որից հետո հոլանդացին դարձավ հազվագյուտ հյուր նույնիսկ պահեստայինների նստարանին։ 2011 թվականի հունվարի 27-ին Էդսոնը տեղափոխվեց «Հոֆենհայմ»՝ կնքելով երեք տարվա պայմանագիր[7][8]։ Հոլանդացու նորամուտը իր նոր թիմի կազմում կայացել է 2011 թվականի փետրվարի 5-ին, երբ փոխարինման է դուրս եկել «Կայզերսլաուտերնի» դեմ խաղի 73-րդ րոպեին: Բրաֆհեյդը խաղադաշտում անցկացրել է ընդամենը 6 րոպե, որից հետո հեռացվել է մրցակցից հեռանալու համար[22]։ 2012 թվականի ապրիլի 28-ին հոլանդացին առաջին անգամ գոլով աչքի ընկավ «Հոֆենհայմի» կազմում՝ գրավելով «Նյուրնբերգ» ակումբի դարպասը[23]։ 2012 թվականի հունիսին «կապտանռնագույնների» գլխավոր մարզիչ Մարկուս Բաբելը հայտարարել էր, որ Բրաֆհեյդն ու իր ակումբակից Ռայան Բաբելը կփոխեն ակումբը արտամրցաշրջանային ժամանակահատվածում[24]։

Վերադարձ «Տվենտե»

[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականի օգոստոսի 31-ին Էդսոնը մինչև 2012/13 մրցաշրջանի ավարտը վարձավճարով տեղափոխվեց իր նախկին ակումբ՝ «Տվենտե»[9]։

Վերադարձ «Ուտրեխտ»

[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի օգոստոսի 17-ին Բրաֆհեյդը մեկ տարվա պայմանագիր կնքեց իր առաջին ակումբի՝ «Ուտրեխտի» հետ[25]։

«Օսթին Բոուլդ»

[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի օգոստոսի 3-ին Բրաֆհեյդը ներկայացվել է որպես նորաստեղծ «Օսթին Բոուլդ» ակումբի առաջին երեք խաղացողներից մեկը[26][27] ՅՈՒՍԼ-ի Չեմպիոնշիփից, որը ԱՄՆ-ի երկրորդ դիվիզիոնն է։

Ակումբային վիճակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Լիգայի գավաթ Լիգայի փլեյ-օֆֆ Եվրագավաթներ Ընդհանուր
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Ուտրեխտ 2003/04 14 0 1 0 15 0
2004/05 23 0 1 0 4 0 28 0
2005/06 31 2 1 0 32 2
2006/07 13 0 13 0
Ընդհանուր «Ուտրեխտ»-ում 81 2 1 0 0 0 0 0 6 0 88 2
Տվենտե 2006/07 11 0 2 0 13 0
2007/08 32 0 1 0 4 1 1 0 38 1
2008/09 33 1 6 0 9 0 48 1
2012/13[28] 19 0 6 0 25 0
Ընդհանուր «Տվենտե»-ում 95 1 7 0 0 0 6 1 16 0 124 2
Բավարիա 2009/10 9 0 3 0 2 0 14 0
2010/11 3 0 1 0 1 0 5 0
Ընդհանուր «Բավարիա»-ում 12 0 4 0 0 0 0 0 3 0 19 0
Սելտիկ 2009/10 10 0 2 0 12 0
Ընդհանուր «Սելտիկ»-ում 10 0 2 0 0 0 0 0 0 0 12 0
Հոֆենհայմ 2010/11 10 0 10 0
2011/12 21 1 3 0 24 1
Ընդհանուր «Հոֆենհայմ»-ում 31 1 3 0 0 0 0 0 0 0 34 1
Ընդամենը կարիերայի ընթացքում 228 4 17 0 0 0 6 1 25 0 276 5

(վերանայվել է 2013 թվականի մարտի 30-ի դրությամբ)

Բրաֆհեյդը (ձախից) Նիդերլանդների հավաքականի երկրպագուների հետ:

Նիդերլանդների հավաքական

[խմբագրել | խմբագրել կոդը]

2006 թվականին Բրաֆհեյդը Նիդերլանդների երիտասարդական հավաքականի հետ հաղթել է Պորտուգալիայում կայացած Եվրոպայի երիտասարդական առաջնությունում[10]։

2008 թվականի սկզբին հոլանդացի ֆուտբոլային փորձագետ Ուգո Բորստը էդսոնին անվանեց «ազգային հավաքականի ապագա» և կոչ արեց «նարնջագույնների» գլխավոր մարզիչ Մարկո վան Բաստենին ներառել պաշտպանին այն թիմի կազմում, որը պատրաստվում էր մասնակցել Եվրոպայի 2008 թվականի առաջնությանը: Երկրպագուները դրական են ընդունել այդ կոչը՝ ընդունելով, որ հավաքականի պաշտպանական շարքերը զգալիորեն թուլացել են այն բանից հետո, երբ կարիերան ավարտել են Յապ Ստամն ու Ֆրանկ դե Բուրը։ Չնայած Բրաֆհեյդին Եվրո-2008-ին ընդունելու բոլոր կոչերին, Վան Բաստենը հրաժարվեց դա անել: Նույն թվականի ամռանը Բրաֆհեյդը «Տվենտեի» մեկ այլ պաշտպան Ռոբ Վիլարտի հետ ընդգրկվել է Նիդերլանդների օլիմպիական հավաքականի կազմում՝ մասնակցելու Պեկինի 2008 թվականի ամառային Օլիմպիական խաղերին։ Սակայն Չեմպիոնների լիգայի որակավորման փուլում «կարմիրների»՝ «Այաքսի» հետ հանդիպումների պատճառով, որոնք անցկացման ժամկետներով համընկնում էին օլիմպիական մրցաշարի հետ, Էդսոնին և Ռոբին արգելել են մեկնել Չինաստան:

2008 թվականի նոյեմբերի 19-ին Բրաֆհեյդն առաջին անգամ խաղաց Նիդերլանդների երկրորդ հավաքականի կազմում, որտեղ «նարնջագույնները» 0-3 հաշվով պարտվեցին շվեդներին[29]։

Հավաքականի նարնջագույն մարզաշապիկով Էդսոնը նորամուտը նշել է 2009 թվականի փետրվարի 11-ին՝ Թունիսի հետ հոլանդացիների խաղում[30]։

2010 թվականի մայիսի 11-ին Բրաֆհեյդն ընդգրկվել է Նիդերլանդների հավաքականի նախնական կազմում 2010 թվականի աշխարհի առաջնության համար[31][32]։ Մայիսի 27-ին «նարնջագույնների» գլխավոր մարզիչ Բերտ վան Մարվեյկը հրապարակել է մունդիալ՝ 2018 թվականին մեկնող ֆուտբոլիստների վերջնական ցուցակը[33][34]։ Աշխարհի առաջնությունում Բրաֆհեյդը գրեթե ամբողջ մրցաշարն անցկացրել է պահեստայինների նստարանին՝ մասնակցելով միայն մեկ հանդիպման՝ Իսպանիայի դեմ եզրափակիչ հանդիպմանը պաշտպանը փոխարինման է դուրս եկել հանդիպման 105-րդ րոպեին «նարնջագույնների» ավագ Ջովաննի վան Բրոնքհորսթի փոխարեն: Հանդիպումն ավարտվել է 1:0 հաշվով՝ հօգուտ «կարմիրների»[11]։

Հոլանդիայի ազգային հավաքականի կազմում Բրաֆհեյդը մասնակցել է 10 հանդիպման[12]։

Հանդիպումներ և գոլեր Նիդերլանդների հավաքականում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընդհանուր՝ 10 խաղ/0 գոլ, 3 հաղթանակ, 5 ոչ-ոքի, 2 պարտություն:

(վերանայվել է 2011 թվականի նոյեմբերի 15-ի դրությամբ)

Հավաքական խաղերի/գոլերի ամփոփ վիճակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ելույթներ ազգային հավաքականում
Հավաքական Տարի Աշխարհի առաջնության ընտրական խաղեր ԱԱ-ի եզրափակիչ հանդիպումներ ԵԱ-ի ընտրական խաղեր ԵԱ-ի եզրափակիչ հանդիպումներ Ընկերական խաղեր Ընդհանուր
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Նիդերլանդներ 2009 1 0 4 0 5 0
2010 1 0 2 0 3 0
2011 2 0 2 0
Ընդհանուր կարիերայի ընթացքում 1 0 1 0 0 0 0 0 8 0 10 0

(վերանայվել է 2011 թվականի նոյեմբերի 15-ի դրությամբ)

Ձեռքբերումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գերմանիա «Բավարիա»

Նիդերլանդներ Նիդերլանդների հավաքական

  • Աշխարհի փոխչեմպիոն՝ 2010

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 https://www.uslchampionship.com/edson-braafheid
  3. 3,0 3,1 As (իսպ.)Madrid: PRISA, 1967. — ISSN 1888-6671
  4. 4,0 4,1 «Edson Braafheid» (անգլերեն). FootballDatabase.eu. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 21-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 10-ին. {{cite web}}: Italic or bold markup not allowed in: |publisher= (օգնություն)
  5. 5,0 5,1 ««Бавария» подписала контракт с защитником «Твенте»» (անգլերեն). Sports.ru. 2009 թ․ հունիսի 9. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 21-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 10-ին. {{cite web}}: Italic or bold markup not allowed in: |publisher= (օգնություն)
  6. 6,0 6,1 6,2 «Celtic confirm Braafheid signing» (անգլերեն). STV Sport. 2010 թ․ փետրվարի 1. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 9-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 10-ին. {{cite web}}: Italic or bold markup not allowed in: |publisher= (օգնություն)
  7. 7,0 7,1 «Брафхейд перешёл в «Хоффенхайм»». Чемпионат.com. 2011 թ․ հունվարի 27. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 31-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 10-ին. {{cite web}}: Italic or bold markup not allowed in: |publisher= (օգնություն)
  8. 8,0 8,1 «1899 verpflichtet Braafheid». Bundesliga. 2011 թ․ հունվարի 27. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 21-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 10-ին. {{cite web}}: Italic or bold markup not allowed in: |publisher= (օգնություն)(գերմ.)
  9. 9,0 9,1 Oliver Scrimgeour (2012 թ․ օգոստոսի 31). «Official: Twente land Braafheid on loan from Hoffenheim» (անգլերեն). Goal.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 21-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 10-ին. {{cite web}}: Italic or bold markup not allowed in: |publisher= (օգնություն)
  10. 10,0 10,1 «2006: Лавры Хунтелаара» (անգլերեն). UEFA.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 21-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 10-ին. {{cite web}}: Italic or bold markup not allowed in: |publisher= (օգնություն)
  11. 11,0 11,1 «Нидерланды 0 — 1 (дв) Испания». Чемпионат.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 21-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 10-ին. {{cite web}}: Italic or bold markup not allowed in: |publisher= (օգնություն)
  12. 12,0 12,1 «Braafheid, Edson» (անգլերեն). National Football Teams. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 21-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 10-ին. {{cite web}}: Italic or bold markup not allowed in: |publisher= (օգնություն)
  13. «Защитник «Утрехта» перешел в «Твенте»». Спорт-Экспресс. 2007 թ․ հունվարի 26. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 10-ին. {{cite web}}: Italic or bold markup not allowed in: |publisher= (օգնություն)
  14. «Twente 3 — 0 Feyenoord» (անգլերեն). Football-Lineups.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 9-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 10-ին. {{cite web}}: Italic or bold markup not allowed in: |publisher= (օգնություն)
  15. «Bayern sign Braafheid» (անգլերեն). FIFA.com. 2009 թ․ հունիսի 11. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 9-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 10-ին. {{cite web}}: Italic or bold markup not allowed in: |publisher= (օգնություն)
  16. «Braafheid in deadline day switch to Celtic» (անգլերեն). Bayern Munich FC. 2010 թ․ փետրվարի 1. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 9-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 10-ին. {{cite web}}: Italic or bold markup not allowed in: |publisher= (օգնություն)
  17. ««Селтик» взял в аренду защитника «Баварии»». Sports.ru. 2010 թ․ փետրվարի 1. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 21-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 10-ին. {{cite web}}: Italic or bold markup not allowed in: |publisher= (օգնություն)
  18. Keir Murray (2010 թ․ փետրվարի 7). «Dunfermline 2 — 4 Celtic» (անգլերեն). BBC Sport. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 21-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 10-ին. {{cite web}}: Italic or bold markup not allowed in: |publisher= (օգնություն)
  19. Fraser Gibson (2010 թ․ փետրվարի 10). «Celtic 2 — 0 Hearts» (անգլերեն). BBC Sport. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 21-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 10-ին. {{cite web}}: Italic or bold markup not allowed in: |publisher= (օգնություն)
  20. ««Селтик» оштрафовал Брафхейда» (անգլերեն). Чемпионат.com. 2010 թ․ ապրիլի 12. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 21-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 10-ին. {{cite web}}: Italic or bold markup not allowed in: |publisher= (օգնություն)
  21. «Ван Галь наорал на Брафхейда». Чемпионат.com. 2010 թ․ նոյեմբերի 13. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ նոյեմբերի 16-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 10-ին. {{cite web}}: Italic or bold markup not allowed in: |publisher= (օգնություն)
  22. «Hoffenheim 3 — 2 Kaiserslautern» (անգլերեն). Soccerway. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 21-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 10-ին. {{cite web}}: Italic or bold markup not allowed in: |publisher= (օգնություն)
  23. «Hoffenheim 2 — 3 Nürnberg» (անգլերեն). Soccerway. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 21-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 10-ին. {{cite web}}: Italic or bold markup not allowed in: |publisher= (օգնություն)
  24. ««Хоффенхайм» готов расстаться с Бабелом и Брафхейдом». Sports.ru. 2012 թ․ հունիսի 18. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 21-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 10-ին. {{cite web}}: Italic or bold markup not allowed in: |publisher= (օգնություն)
  25. «Edson Braafheid terug op het oude nest». Officiële website van FC Utrecht (հոլանդերեն). 2016 թ․ օգոստոսի 17. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հուլիսի 12-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 6-ին.
  26. «Austin Bold FC Hosts Official Launch». USL Championship (անգլերեն). 2018 թ․ մարտի 8. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 6-ին.
  27. Kevin Lyttle (2018 թ․ օգոստոսի 3). «Austin Bold FC to add Brazilian flavor to USL in 2019». Austin American-Statesman (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 6-ին.
  28. данные перенесены с низа таблицы для большей наглядности выступлений Брафхейда за «Твенте»
  29. «Terug naar 2004: de thriller tussen Zweden en Nederland». FCUpdate. 2008 թ․ նոյեմբերի 19. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 21-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 10-ին. {{cite web}}: Italic or bold markup not allowed in: |publisher= (օգնություն)(նիդեր.)
  30. «Tunisia 1 — 1 Netherlands» (անգլերեն). EU-Football. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 21-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 10-ին. {{cite web}}: Italic or bold markup not allowed in: |publisher= (օգնություն)
  31. «Ван Марвейк огласил предварительный состав сборной Голландии». Чемпионат.com. 2010 թ․ մայիսի 11. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 21-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 10-ին. {{cite web}}: Italic or bold markup not allowed in: |publisher= (օգնություն)
  32. «Van Marwijk trims Dutch squad to 27» (անգլերեն). Agence France-Presse. 2010 թ․ մայիսի 15. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 21-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 10-ին. {{cite web}}: Italic or bold markup not allowed in: |publisher= (օգնություն)
  33. «Стал известен окончательный состав сборной Голландии на ЧМ-2010». Чемпионат.com. 2010 թ․ մայիսի 27. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 21-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 10-ին. {{cite web}}: Italic or bold markup not allowed in: |publisher= (օգնություն)
  34. «Holland coach Bert van Marwijk finalises World Cup squad» (անգլերեն). The Guardian. 2010 թ․ մայիսի 27. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 21-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 10-ին. {{cite web}}: Italic or bold markup not allowed in: |publisher= (օգնություն)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էդսոն Բրաֆհեյդ» հոդվածին։