Էդուրնե Պասաբան
| Էդուրնե Պասաբան | |
|---|---|
| Ծնվել է | օգոստոսի 1, 1973 (53 տարեկան) |
| Ծննդավայր | Տոլոսա, Գիպուսկոա, Բասկերի երկիր, Իսպանիա |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | ESADE |
| Մասնագիտություն | լեռնագնաց, գործարար և պոդքաստեր |
| Պարգևներ և մրցանակներ | |
| 🌐 | |

Էդուրնե Պասաբան Լիսարիբար (իսպ.՝ Edurne Pasaban Lizarribar,օգոստոսի 1, 1973, Տոլոսա, Գիպուսկոա, Բասկերի երկիր, Իսպանիա), իսպանացի բասկ լեռնագնաց։ 2010 թվականի մայիսի 17-ին դարձել է առաջին կինը և 21-րդ մարդն աշխարհում, որը հաղթահարել է բոլոր 14 ութհազարանոց գագաթները[1]։ Իր առաջին 8,000 մետրանոց գագաթը՝ Էվերեստը, նվաճել է 9 տարի առաջ՝ 2001 թվականի մայիսի 23-ին։ Նվաճել է նաև «Յոթ գագաթները»։
Կենսագրություն և կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Պասաբանը ծնվել է Իսպանիայի Բասկերի Երկրի ինքնավար համայնքի Գիպուսկոա նահանգի Տոլոսա քաղաքում։
Վերելքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]2007 թվականի հուլիսի 12-ին ավստրիացի լեռնագնաց Գեռլինդե Քալթենբրուների հետ միասին բարձրացել է իր իններորդ ութհազարանոց գագաթը՝ Բրոդ Պիկը։ 2008 թվականի մայիսի 1-ին Պասաբանը նվաճել է Դհաուլագիրին․ նույն օրը գագաթ է բարձրացել նաև Քալթենբրուները։ Երկուսն էլ չեն կարևորել բոլոր 14 ութհազարանոցները նվաճած առաջին կինը լինելու պայքարը։
2009 թվականի մայիսի 18-ին Պասաբանը նվաճել է Կանչենջանգան՝ Խուանիտո Օյարսաբալի և լեհ լեռնագնաց Կինգա Բարանովսկայի հետ միասին։ Դրանով շրջանցեցլ է Քալթենբրուներին ու Նիվես Մերոյին՝ դառնալով առաջին կինը, որը նվաճել է տասներկու ութհազարանոց գագաթ[2]։ Գեռլինդե Քալթենբրուները երկու օր անց հավասարվել է Պասաբանին, երբ բարձրացել է Լհոցե։ Իտալացի լեռնագնաց Նիվես Մերոյն այնուհետև փորձել է հասնել Կանչենջանգայի գագաթը, սակայն ստիպված է եղել ընդհատել վերելքը, երբ նրա ամուսինը և արշավակիցը՝ Ռոմանո Բենեն, վերելքի ընթացքում առողջական խնդիրներ են ունեցել։
2010 թվականի ապրիլի 17-ին Պասաբան իր ցանկին է ավելացրել Անապուրնան[3], որից անմիջապես հետո ուղևորվել է Շիշապանգմա, որտեղ մայիսի 17-ին ավարտել է իր վերելքների շարքը[4][4]։
14 գագաթների ռեկորդի շուրջ ժամանակավոր վեճ
[խմբագրել | խմբագրել կոդը]2010 թվականի ապրիլի 27-ին հայտարարվել է, որ Պասաբանը կորցրել է բոլոր 14 ութհազարանոց գագաթները նվաճած առաջին կինը դառնալու տիտղոսը՝ զիջելով հարավկորեացի լեռնագնաց Օ Ին Սոնին[5]: Այնուամենայնիվ, Պասաբանը և այլ մասնագետներ կասկածի տակ են դրել Կանչենջանգա գագաթ Օյի վերելքի փաստը[6]: Էլիզաբեթ Հոլիի և Պասաբանի միջև տեղի ունեցած զրույցից հետո Հոլին հայտարարել է, որ իր Հիմալայան տվյալների բազայի ապագա թողարկումներում Օյի վերելքը նշվելու է որպես «վիճելի»[7]: Մայիսի 3-ին Օն Կատմանդուում մեկժամանոց քննարկում է ունեցել Հոլիի հետ, որի ընթացքում վերջինս հարցեր է ուղղել Օյին Կանչենջանգայի վերելքի մանրամասների վերաբերյալ[8]: «Օյին հաշվեգրվելու է Կանչենջանգա վերելքը, սակայն այն նշված է լինելու որպես վիճելի»,- ավելի ուշ մամուլին հայտնել է Հոլին[8]: «Նրա պատմածը լրիվ տարբերվել է Պասաբանի տարբերակից, ուստի ես իսկապես չգիտեմ, թե ով է ճիշտ»,- ավելացրել է նա[8]: Ըստ հաղորդումների՝ Հոլին նաև նշել է, որ Կանչենջանգայի վերելքի կարգավիճակը նորից փոխվելու է «հաջողվածի», եթե իսպանական թիմը հետ վերցնի իր մեղադրանքները[9]: Մերժելով Պասաբանի պնդումները՝ Օն ավելացրել է. «Կարծում եմ, որ որոշ շերպեր Պասաբանին ասել են, թե ես չեմ բարձրացել Կանչենջանգա: Բայց շերպերից ոչ մեկի անունը չի նշվել: Ինչո՞ւ[8]»:
Մայիսի 4-ին Պասաբանը նշել է ներգրավված յոթ շերպերի անունները. «Դավա Օնգչու Շերպա, Պեմա Չիրինգ Շերպա, Չհեջի Նուրբու Շերպա, Դավա Սանգե Շերպա, Օնգ Դարչի Շերպա, Կումբի Շերպա և Փուրդորչի Շերպա»[10]: Պասաբան հրաժարվել է այս անունները հայտնել ավելի վաղ, քանի որ այդ շերպերը դեռևս աշխատել են հարավկորեացի լեռնագնացի մոտ: Ավելի ուշ Պասաբանը ընդունել է, որ ինքը 14 ամենաբարձր գագաթները նվաճած երկրորդ կինն է, սակայն կասկածի տակ է դրել Օ Ին Սոնի՝ բոլոր գագաթները նվաճած լինելու փաստը[11]:
Այնուամենայնիվ, 2010 թվականի օգոստոսի 29-ին հայտարարվել է, որ Հարավային Կորեայի լեռնագնացության ֆեդերացիան, ուսումնասիրելով Օյի ներկայացրած ապացույցները, հրաժարվել է ճանաչել նրա վերելքը Կանչենջանգա՝ ընդունելով շերպերի վարկածը, համաձայն որի Օն չի կարողացել ավարտին հասցնել վերելքը եղանակային վատ պայմանների պատճառով[12][13][14]: Հետագայում Օն ընդունել է, որ ստիպված է եղել կանգ առնել Կանչենջանգայի գագաթից մի քանի հարյուր մետր ցածր, և 2010 թվականի դեկտեմբերի 10-ին «ExplorersWeb» լեռնագնացային կայքը Էդուռնե Պասաբանին պաշտոնապես ճանաչել է որպես բոլոր տասնչորս գագաթները նվաճած առաջին կին[1]՝ վերջ դնելով այս վեճին[15]:
Նվաճած ութհազարանոց գագաթներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2010 թվականի մայիսի 17՝ Շիշապանգմա
- 2010 թվականի ապրիլի 17՝ Անապուրնա
- 2009 թվականի մայիսի 18՝ Կանչենջանգա
- 2008 թվականի հոկտեմբերի 5՝ Մանասլու
- 2008 թվականի մայիսի 1՝ Դհաուլագիրի
- 2007 թվականի հուլիսի 12՝ Բրոդ Պիկ
- 2005 թվականի հուլիսի 20՝ Նանգա Պարբաթ
- 2004 թվականի հուլիսի 26՝ Չոգորի
- 2003 թվականի հուլիսի 26՝ Գաշերբրում I
- 2003 թվականի հուլիսի 19՝ Գաշերբրում II
- 2003 թվականի մայիսի 26՝ Լհոցե
- 2002 թվականի հոկտեմբերի 5՝ Չո Օյու
- 2002 թվականի մայիսի 16՝ Մակալու
- 2001 թվականի մայիսի 23՝ Էվերեստ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 ExWeb Oh Eun-Sun report, final: Edurne Pasaban takes the throne, ExplorersWeb, Dec 10, 2010
- ↑ Top-5 women to reach more eight-thousanders, with dates
- ↑ «Annapurna summit push watch: SUMMITS!». Explorersweb. 2010-04-17. Վերցված է 2010-08-31-ին.
- ↑ «Shisha Pangma: Edurne Pasaban summits - completes the 14x8000ers». Explorersweb. 2010-05-17. Վերցված է 2010-08-31-ին.
- ↑ Stephen Mulvey (2010-04-27). «Is Korean Oh Eun-sun first woman to climb 14 top peaks?». BBC News. Վերցված է 2010-08-31-ին.
- ↑ Spanish TV, Photo of Oh Eun-Sun at Kangchenjunga, which has created serious doubts (es)
- ↑ Mulvey, Stephen (2010-04-23). «Korean woman climber's Himalayan record challenged». BBC News.
- 1 2 3 4 Sophia Tamot (AFP) "S.Korean climber defends claim to 14-peak record" May 3, 2010 Retrieved on 2010-05-12.
- ↑ Chosun Daily "Mountaineer Oh Eun-sun Meets Arbiter of Himalaya Ascents" May 4, 2010 Retrieved on 2010-05-15.
- ↑ Pasaban da los nombres de los sherpas que dicen que Miss Oh no hizo cumbre (es)
- ↑ «Spanish climber concedes she is second woman to climb world's 14 highest peaks». The Telegraph (անգլերեն). 2010-05-23. Վերցված է 2025-08-01-ին.
- ↑ Govan, Fiona (2010-08-27). «First woman to climb world's highest peaks stripped of title». The Telegraph. Telegraph.co.uk. Վերցված է 2011-05-14-ին.
- ↑ «S.Korea rejects woman's world-record climbing claim». channelnewsasia.com. 2010-08-27. Արխիվացված է օրիգինալից 2010-08-27-ին. Վերցված է 2011-05-14-ին.
- ↑ «Pasaban se acerca a su cumbre más difícil». Eurosport (իսպաներեն). Yahoo. 2010-08-29. Վերցված է 2010-08-31-ին.
- ↑ Ángel Cruz (2010-08-31). «La notaria del Himalaya corona a Edurne Pasaban» (իսպաներեն). As. Վերցված է 2010-08-31-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Էդուրնե Պասաբան կատեգորիայում։ |
- Edurne Pasaban's Website (in Spanish and English)
- Edurne Pasaban's Twitter
- All her 8000 summits. Video information and pics.
- Edurne Pasaban's DESAFIO-14x8000m at Facebook
- Edurne's expedition sponsored by ENDESA (in Spanish) Արխիվացված 2016-01-13 Wayback Machine
- Diary of the Kangchenjunga & Shisha Pangma expeditions (in Spanish)
- Between Places (English subtitles), feature documentary film)
| Պարգևներ | ||
|---|---|---|
| Նախորդող՝ Մարտա Դոմինգես |
Իսպանիայի տարվա լավագույն մարզուհի (2010) 2010 |
Հաջորդող՝ Մարինա Ալաբաու |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էդուրնե Պասաբան» հոդվածին։ |
| ||||||||||||