Jump to content

Էդուար Լեոն Սքոթ դը Մարտենվիլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էդուար Լեոն Սքոթ դը Մարտենվիլ
ֆրանսերեն՝ Édouard-Léon Scott de Martinville
Դիմանկար
Ծնվել էապրիլի 25, 1817(1817-04-25)[1][2]
ԾննդավայրՓարիզ[3]
Մահացել էապրիլի 26, 1879(1879-04-26)[1][4][2] (62 տարեկան)
Մահվան վայրՓարիզ[3]
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մայրենի լեզուֆրանսերեն
ԵրկերAu clair de la lune?
Մասնագիտությունհրատարակիչ, տպագրիչ, գրավաճառ, տպագրիչ, ստուդիական երաժիշտ և գյուտարար
Ծնողներհայր՝ Օգյուստ Տուսեն Սքոթ դե Մարտինվիլ[2], մայր՝ Ալեքսանդրինա Վիրժինի Գառնիե[2]
 Édouard-Léon Scott de Martinville Վիքիպահեստում

Էդուար Լեոն Սքոթ դը Մարտենվիլ (ֆրանսերեն՝ Édouard-Léon Scott de Martinville, ապրիլի 25, 1817(1817-04-25)[1][2], Փարիզ[3] - ապրիլի 26, 1879(1879-04-26)[1][4][2], Փարիզ[3]), փարիզյան հրատարակիչ, գրադարանավար և գրավաճառ, առաջին ձայնագրող սարքի՝ ֆոնոավտոգրաֆի գյուտարար։

Ֆոնոավտոգրաֆ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր սկզբունքով մարդու աչքին նմանեցվող լուսանկարչական ապարատի գյուտով ոգեշնչված՝ Սքոթ դե Մարտինվիլը ուսումնասիրել է մարդու ականջը և այն վերարտադրել սարքի միջոցով։ Նա չի մտածել ձայնի վերարտադրության մասին։ 1857 թվականի մարտի 25-ին ֆրանսիական կառավարությունը Լեոն Սքոթին տվել է «Ֆոնոավտոգրաֆ» (ֆր.՝ phonoautographe) կոչվող սարքը ստեղծելու համար թիվ 17 897/31 470 արտոնագիրը։

Սարքը բաղկացած էր ձայնային կոնից և ասեղին միացած թրթռացող թաղանթից։ Ասեղը վերևից հպվում էր ձեռքով պտտվող ապակե մխոցին,որը պատված էր մրոտ թղթով։ Ձայնային տատանումներն անցնելով կոնի միջով առաջացրել են թաղանթի թրթռում, որն էլ փոխանցվել է ասեղին՝ ածխածնի վրա կատարելով գծային նշումներ։ Սարքը թույլ էր տալիս պատկերել ձայնային ազդանշանները, բայց դրանք նվագելու հնարավորություն չէր տալիս։ Մարտինվիլի ձայնագրությունները համակարգչի օգնությամբ վերարտադրվել է միայն 2008 թվականին, և պարզվել է, որ Սքոթը ձայնագրել է տարբեր արագություններով[5]։

Հետագայում ֆոնոավտոգրաֆը հիմք է հանդիսացել ձայնագրի և գրամոֆոնի ստեղծման համար։

Հրապարակումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Jugement d’un ouvrier sur les romans et les feuilletons à l’occasion de Ferrand et Mariette (1847)
  • Histoire de la sténographie depuis les temps anciens jusqu'à nos jours (1849)
  • Fixation graphique de la voix (1857)
  • Les Noms de baptême et les prénoms (1857)
  • Notice sur la vie et les travaux de M. Adolphe Noël Des Vergers
  • Essai de classification méthodique et synoptique des romans de chevalerie inédits et publiés. Premier appendice au catalogue raisonné des livres de la bibliothèque de M. Ambroise Firmin-Didot (1870)
  • Le Problème de la parole s'écrivant elle-même. La France, l’Amérique (1878)

Աբրահամ Լինքոլնի Ձայնագրության առասպել

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Աբրահամ Լինքոլնի ձայնագրության առասպելի, ասվում է, որ 1863 թվականին Սքոթի ֆոնոավտոգրաֆը օգտագործվել է Սպիտակ տանը Աբրահամ Լինքոլնի ձայնը ձայնագրելու համար[6]։ Սքոթը 1860-ականներին չի այցելել Միացյալ Նահանգներ, ուստի չէր կարող անձամբ ձայնագրել Լինքոլնին, ինչպես լեգենդի տարբերակներից մեկն է պնդում։ Չկա որևէ ապացույց, որ երբևէ նման ձայնագրություն գոյություն է ունեցել․ Սպիտակ տան ոչ մի արխիվում կամ պատմական վավերագրում չկա հիշատակում նման փորձի մասին[7]։

Առավել ևս, որ ֆոնոավտոգրաֆը ստեղծվել էր ձայնային ալիքները թղթի վրա տեսողականորեն պատկերելու, այլ ոչ թե դրանք վերարտադրելու համար։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 3 4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 1 2 3 4 5 6 Pas L. v. Genealogics — 2003.
  3. 1 2 3 4 Deutsche Nationalbibliothek Record #142566438 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  4. 1 2 RKDartists (նիդերլ.)
  5. «Ученые обнаружили сделанную до изобретения фонографа звукозапись». lenta.ru. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 7-ին.
  6. Hafner, Katie (1999 թ․ մարտի 25). «In Love With Technology, as Long as It's Dusty». The New York Times. Վերցված է 2013 թ․ փետրվարի 23-ին.
  7. «The 'Lost' Tracing of Lincoln's Voice». FirstSounds.org. Վերցված է 2013 թ․ փետրվարի 23-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էդուար Լեոն Սքոթ դը Մարտենվիլ» հոդվածին։