Էդուար Դեմբովսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox auteur.png
Էդուար Դեմբովսկի
Edward Dembowski
Dembowski Edward 1822 dag.2.jpg
Ծնվել էմայիսի 31, 1822(1822-05-31)[1] Վարշավա, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էփետրվարի 27, 1846(1846-02-27)[1][2] (23 տարեկանում) Պոդգուրզե, Կրակով, Կրակովի Հանրապետություն
ԳերեզմանPodgórze Old Cemetery
ՔաղաքացիությունԼեհաստան
Ռուսական կայսրություն
Մասնագիտությունլրագրող, փիլիսոփա և գրական քննադատ
Գործունեության ոլորտփիլիսոփայություն
Տիրապետում է լեզուներինլեհերեն[2]
ՀայրLeon Dembowski?
Edward Dembowski Վիքիպահեստում

Էդուարդ Դեմբովսկի (լեհ.՝ Edward Dembowski) [25․4․ (կամ 31․5)․1822, Վարշավա — 27․2․1846, Պոդգուժ, Կրակովի մոտ], լեհ հեղափոխական-դեմոկրատ, մատերիալիստ փիլիսոփա։

«Լեհ ժողովրդի համագործակցության» ընդհատակյա հայրենասիրական կազմակերպության հեղափոխական թևի ղեկավար։ 1842 թվականին Վարշավայում հիմնել է «Փշեգլյոն նաուկովի» (լեհ.՝ «Przeglad naukowy») ամսագիրը։ Մասնակցել է 1846 թվականի Կրակովի հեղափոխությանը։ Քննադատել է Հեգելի փիլիսոփայական համակարգի էկլեկտիզմը և դիալեկտիկայի վերացական բնույթը, գտնելով, որ դիալեկտիկան պետք է հիմնավորի գյուղացիության ազատագրման և կոմունիստական հասարակության ստեղծման գաղափարը։ Նա պահանջել է ստեղծել հասարակ ժողովրդի շահերն արտահայտող փիլիսոփայություն։ Դեմբովսկին հասարակական երևույթները բացատրել է իդեալիզմի դիրքերից, պատմության հիմնական շարժիչ ուժ է համարել մարդկային բանականությունը։ Դեմբովսկու գեղագիտությունը տոգորված է հեղափոխական ռոմանտիզմի գաղափարներով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 340 CC-BY-SA-icon-80x15.png