Էդուարդ արքայազն (թատրոն)
![]() | |
---|---|
![]() | |
Տեսակ | թատրոն |
Երկիր | ![]() |
Գտնվելու վայրը | Ուեստ Էնդ |
Անվանված է | Էդուարդ VIII |
Կայք | delfontmackintosh.co.uk/theatres/prince-edward-theatre/index.php |
Prince Edward Theatre Վիքիպահեստում |
«Էդուարդ արքայազն» (անգլ.՝ The Prince Edward Theatre), թատրոն Ուեսթ Էնդում, Լոնդոն, Մեծ Բրիտանիա: Պատկանում է թատերական «Delfont Mackintosh Theatres» ընկերությանը: Կոչվել է Անգլիայի թագավոր Էդուարդ VIII-ի անունով, երբ վերջինս դեռևս արքայազնի կարգավիճակում էր:
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Թատրոնի շենքը կառուցվել է 1930 թվականին, ըստ ճարտարապետ Էդուարդ Սթոունի նախագծի: Ներքին հարդարանքի դիզայնով զբաղվել են Մարկ Անրի Լևին և Գաստոն Լավերդետը[1]. Բացվել է 1930 թվականի ապրիլի 3-ին, «Էդուարդ արքայազն» անունով, ի պատիվ այդ ժամանակ դեռևս արքայազն Էդուարդի: Առաջին ներկայացումը եղել է Ռիո Ռիտա մյուզիքլը[2]: 1935 թվականին Սթունը ձևափոխում է թատրոնը` դարձնելով այն պարասրահ ու կաբարե, «Լոնդոնյան խաղատուն» անունով (անգլ.՝ London Casino): Շենքը լրջորեն տուժել է 1941 թվականի մայիսի 10-ի օդային հարձակումից: Նրա շրջակայքում գտնվող բոլոր շինությունները ոչնչացել էին: Ճարտարապետ Թոմաս Բրէդոկը փորձ է արել վերակառուցել շենքը: 1942 թվականից շենքում է գտնվել «Քուինսբերի» բազմաֆունկցիոնալ ակումբը (անգլ.՝ «Queensberry All Services Club»), որը գործել է զինվորականների համար: Այստեղ անց են կացվել տարբեր ներկայացումներ, որոնք հեռարձակվել են Բի-Բի-Սի-ով: Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո Թոմաս Բրէդոկն ու նրա եղբայրը կրկին ձևափոխում են շենքը` դարձնելով այն թատրոն` վերադարձնելով նրան «Լոնդոնյան խաղատուն» անվանումը[1]. 1954 թվականին այն ձևափոխվում է և դառնում կինոթատրոն: Համապատասխանբար, այն ստանում է նոր` «Casino Cinerama Theatre» անվանումը: 20 տարի անց իմպրեսարիո Բերդարդ Դելֆոնսը ձեռք է բերում թատրոնը 150 հազար ֆունտ ստերլինգով[2]. «RHWL Architects» ճարտարապետական ընկերությունը ձևափոխում է շենքը, իսկ 1978 թվականին նրան է վերադարձվում պատմական` «Էդուարդ արքայազն» անվանումը: Հունիսի 21-ին կայանում է «Էվիտա» մյուզիքլի համաշխարհային պրեմիերան: 1992-1993 թվականներին «RHWL Architects»-ի մասնագետները կոսմետիկ վերանորոգում և որոշ թարմացումներ են անում շենքում, լայնացնում են պատերը[1]. Թատրոնը վարձույթով է տրամադրվում համաշխարհային ճանաչման մյուզիքլների համար:
Բեմադրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1930. «Ռիո Ռիտա» մյուզիքլ
- 1978. «Էվիտա» (մյուզիքլ, համաշխարհային պրեմիերա)
- 1986. «Շախմատ» մյուզիքլ
- 1989. «Ինչ էլ որ պատահի» մյուզիքլ
- 1991. «Էնդրյու Լլոյդ Ուեբերի երաժշտությունը»
- 1992. «Ոմանք ավելի տաք են սիրում» մյուզիքլ
- 1993. «Խենթանում եմ քեզ համար» մյուզիքլ
- 1996. «Մարտեն Գեր»
- 1998. «Լողացող թատրոն», «Վեսթսայդյան պատմություն»
- 1999. «Mamma Mia!» (համաշխարհային պրեմիերա)
- 2004. «Մերի Փոփինս» (մյուզիք, համաշխարհային պրեմիերա)
- 2008. «Տղաները Ջերսիից»
- 2014. «Միսս Սայգոն»
- 2016. «Ալլադին» (ընթացիկ)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Էդուարդ արքայազն» թատրոնի պաշտոնական կայք Archived 2016-01-09 at the Wayback Machine. (անգլ.)