Էդուարդ Վանցյան
Ծնվել է | սեպտեմբերի 13, 1921 |
---|---|
Ծննդավայր | Թիֆլիս, Թիֆլիսի գավառ |
Մահացել է | փետրվարի 17, 1989 (67 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Ազգություն | հայ[1] |
Կրթություն | Թբիլիսիի պետական բժշկական համալսարան (1943) |
Մասնագիտություն | վիրաբույժ |
Գիտական աստիճան | բժշկական գիտությունների դոկտոր (1964) և պրոֆեսոր (1965) |
Պարգևներ | «Պատվո նշան» շքանշան, Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան և ԽՍՀՄ պետական մրցանակ |
Էդուարդ Նիկիտիի Վանցյան (սեպտեմբերի 13, 1921, Թիֆլիս, Թիֆլիսի գավառ - փետրվարի 17, 1989, Մոսկվա, ԽՍՀՄ), հայ խորհրդային վիրաբույժ: Բժշկական գիտությունների դոկտոր (1964), պրոֆեսոր (1965): ԽՍՀՄ ԲԳԱ թղթակից անդամ (1975)[2]:
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Էդուարդ Վանցյանը ծնվել է 1921 թվականին Թիֆլիսում: 1943 թվականին ավարտել է Թբիլիսիի պետական բժշկական ինստիտուտը: 1958-1963 թվականներին աշխատել է Մոսկվայի 1-ին բժշկական ինստիտուտում, 1963 թվականից՝ կլինիկական և փորձարարական վիրաբուժության ՀամԳՀԻ կերակրափողի և ստամոքսի վիրաբուժության բաժանմունքի վարիչ, 1969-1989 թվականներին՝ փոխտնօրեն[3]:
Աշխատանքները վերաբերում են ստամոքսի վիրաբուժությանը և շարժողական ֆունկցիային, վիրահատված կերակրափողի հիվանդություններին: Առաջարկել է կերակրափողի ամբողջական և հատվածային պլաստիկայի եղանակ: Մշակել է կերակրափողի նեղացման և սրտի կծկանքի պահպանողական բուժման հատուկ օդալայնիչ: Հեղինակ է շուրջ 170 գիտական աշխատանքների և 9 մենագրության[4]:
Անդամակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Վիրաբույժների միջազգային ընկերության անդամ
- Կուբայի, ԳԴՀ, ԳՖՀ, Չեխոսլովակիայի, Հունգարիայի, Լեհաստանի վիրաբույժների ընկերությունների պատվավոր անդամ
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ԽՍՀՄ պետական մրցանակ
- Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան
- «Պատվո նշան» շքանշան
- Յան Պուրկինեի արծաթե մեդալ ու պատվո դիպլոմ (Չեխոսլովակիա)
Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Многотомное руководство по хирургии, под ред. Б. В. Петровского, т. 6, кн. 2, М., 1966 (авт. ряда разд.)
- Дивертикулы пищевода, М., 1968 (совм, с Петровским Б. В.)
- Лечение ожогов и рубцовых сушений пищевода, М., 1971 (совм, с Тощаковым Р. А.)
- Приобретенные свищи между пищеводом и дыхательными путями, Баку, 19 72 (совм, с др.)
- Грыжи пищеводного отверстия диафрагмы, Тбилиси, 1974 (совм, с др.)
- Операции на пищеводе, в кн: Атлас грудн. хир., под ред. Б. В. Петровского, т. 2, с. 121, М., 1974 (совм, с Тощаковым Р. А.)
- Язва кардинального отдела желудка, Эдуард Ванцян, Александр Черноусов, Александр Корчак, «Медицина» 1982 г.[5]
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Айриян А. П. Армянские учёные-медики. - Ер., 1998 - 276 с. ISBN 99930-1-001-7
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Армянские учёные-медики (ռուս.) — 1998.
- ↑ Большая Медицинская Энциклопедия, Ванцян Эдуард Никитич
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007
- ↑ «Ванцян Эдуард Никитич (1921-1989) - хирург, профессор, член-корреспондент АМН СССР. Могилы врачей. г. Москва»։ mednecropol.ru։ Արխիվացված է օրիգինալից 2018-10-20-ին։ Վերցված է 2017-02-03
- ↑ «Эдуард Ванцян, Александр Черноусов, Александр Корчак»։ www.livelib.ru։ Վերցված է 2017-02-03
- Սեպտեմբերի 13 ծնունդներ
- 1921 ծնունդներ
- Թբիլիսի քաղաքում ծնվածներ
- Փետրվարի 17 մահեր
- 1989 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Բժիշկներ այբբենական կարգով
- Հայ բժիշկներ
- Հայ վիրաբույժներ
- Բժշկական գիտությունների դոկտորներ
- Հայ պրոֆեսորներ
- ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիրներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- «Պատվո նշան» շքանշանի ասպետներ