Էդուարդ Ստրելցովի հուշարձաններ (Մոսկվա)
Էդուարդ Ստրելցովի հուշարձան | |
---|---|
Տեսակ | հուշարձան |
Երկիր | Ռուսաստան |
Բնակավայր | Մոսկվա |
Շինության ձև | Քանդակ |
Ներկա վիճակ | Կանգուն |
Էդուարդ Ստրելցովի հուշարձաններ (ռուս.՝ Памятники Эдуарду Стрельцову), հուշարձաններ Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում, որոնք նվիրված են խորհրդային անվանի ֆուտբոլիստ Էդուարդ Ստրելցովին։
Մոսկվայում կա նրան նվիրված երեք հուշարձան՝ Ստրելցովի անվան մարզադաշտի տարածքում, «Լուժնիկիում» և Վագանկովյան գերեզմանատանը։
Էդուարդ Ստրելցով
[խմբագրել | խմբագրել կոդը]Էդուարդ Անատոլևիչ Ստրելցովը (1937-1990) խորհրդային անվանի ֆուտբոլիստ է, 1956 թվականի օլիմպիական չեմպիոն, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1957, 1967)։ Ֆուտբոլային ամբողջ կարիերան նա անցկացրել է Մոսկվայի «Տորպեդոյի» կազմում (1954-1958 և 1965-1970)։ Մահից հետո Ստրելցովի անունով է կոչվել Մոսկվայի «Տորպեդո» մարզադաշտը։
Հուշարձաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հուշարձան Ստրելցովի անվան մարզադաշտում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հեղինակն է քանդակագործ Ալեքսանդր Տարասենկոն։ Ձուլվել է բրոնզից ԱՄՕ ԶԻԼ ավտոգործարանի ձուլման արտադրամասում[1]։ 1999 թվականի ապրիլի 10-ին տեղադրվել է գրանիտե պատվանդանի վրա՝ մարզադաշտի մուտքի մոտ։ Բացման հանդիսավոր արարողությանը ներկա են եղել Մոսկվայի կառավարության գիտության և արդյունաբերական քաղաքականության դեպարտամենտի ղեկավար Եվգենի Պանտելեևը, Ռուսաստանի ֆուտբոլային միության նախագահ Վյաչեսլավ Կոլոսկովը, Պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգայի նախագահ Նիկոլայ Տոլստիխը, ինչպես նաև Մոսկվայի բոլոր ֆուտբոլային ակումբների ներկայացուցիչները[2]։ Քանդակը քննադատվել է, քանի որ ֆուտբոլիստը պատկերված է գնդակը ձեռքին, ինչը կարելի է անհեթեթություն համարել[3]։
Հուշարձան «Լուժնիկիում»
[խմբագրել | խմբագրել կոդը]Հուշարձանը տեղադրվել է 1998 թվականին՝ Ռուսաստանի ականավոր մարզիկների ծառուղում։ Հեղինակն է քանդակագործ Ալեքսանդր Ռուկավիշնիկովը[4]։
Հուշարձան Վագանկովյան գերեզմանատանը
[խմբագրել | խմբագրել կոդը]Հուշարձանը տեղադրվել է 1991 թվականին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Официальный сайт АМО ЗИЛ». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 23-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 6-ին.
- ↑ Статья в Независимой газете
- ↑ «Итоги», 09.11.99
- ↑ «Фото Владимира Ергакова (журнал «2х45»)». Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ հուլիսի 21-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 6-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Фотография памятника на стадионе с сайта www.panoramio.com (Станислав Ткаченко) Արխիվացված 2016-10-31 Wayback Machine
- Фотография памятника на стадионе с сайта mosday.ru (Москва — Московский день — справочник и фотографии Москвы)
- Вид сбоку на памятник на стадионе. Фото с сайта taddy.ya.ru(չաշխատող հղում)
- Фотографии памятника в Лужниках с сайта www.photoshare.ru (Дмитрий ‘Sirius-MSK’ Абрамов): Фото1 Արխիվացված 2016-03-04 Wayback Machine Фото2 Արխիվացված 2016-03-04 Wayback Machine
- Цветы у памятника в Лужниках, фото Юрия Абрамочкина
- Фотография памятника на Ваганьковском кладбище с сайта fcmoscow506.narod.ru (фан-клуб школы № 506)
- Характер не переделаешь. Статья содержит информацию о памятнике на Ваганьковском кладбище Արխիվացված 2020-07-17 Wayback Machine