Էդուարդ Սպերցյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Էդուարդ Սպերցյան
Ազգությունը հայ
Քաղաքացիությունը Flag of Russia.svg Ռուսաստան և Flag of Armenia.svg Հայաստան
Ծննդյան ամսաթիվ հունիսի 7, 2000(2000-06-07)[1] (21 տարեկան)
Ծննդավայր Ստավրոպոլ, Ռուսաստան
Հասակ 178 սանտիմետր
Դիրք Կիսապաշտպան
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2018—մինչ օրս Ռուսաստան Կրասնոդար 5 (0)
2018—2019  Ռուսաստան Կրասնոդար-3 13 (1)
2018—մինչ օրս  Ռուսաստան Կրասնոդար-2 66 (15)
Ազգային հավաքական
2021—մինչ օրս Հայաստան 1 (1)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Էդուարդ Մկրտչի Սպերցյան (ռուս.՝ Эдуард Мкртычевич Сперцян, հունիսի 7, 2000(2000-06-07)[1], Ստավրոպոլ, Ռուսաստան), հայազգի ֆուտբոլիստ, կիսապաշտպան, Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի անդամ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էդուարդ Սպերցյանը ծնվել է 2000 թվականի հունիսի 7-ին Կրասնոդար քաղաքում։ 10 տարեկանից մարզվել է «Կրասնոդար» ֆուտբոլային ակումբի ակադեմիայում[2]։ 2018 թվականից սկսել է հանդես գալ Ռուսաստանի ֆուտբոլի պրոֆեսիոնալ լիգայի «Կրասնոդարի 2» ֆուտբոլային ակումբում[3]։ «Կրասնոդարի 2»-ի կազմում Ռուսաստանի Ֆուտբոլի ազգային լիգայում նորամուտը նշել է 2020 թվականին, 9 խաղում դարձել է 7 գոլի հեղինակ։ Դրանից հետո Էդուարդ Սպերցյանը սկսել է հանդես գալ Պրեմիեր Լիգայում հանդես եկող «Կրասնոդար» ակումբի հիմնական կազմում։

2021 թվականի փետրվարին ընդգրկվել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում[4][5]։ Առաջին ելույթն անցկացրել է մարտի 31-ին՝ Աշխարհի 2022 առաջնության ընտրական մրցաշարի Հայաստան-Ռումինիա (3-2) խաղին և դարձել մեկ գոլի հեղինակ[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]