Էդուարդ Սարգսյան (ճարտարապետ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Էդուարդ Սարգսյան (այլ կիրառումներ)
Էդուարդ Սարգսյան (ճարտարապետ)
Ի ծնեԷդուարդ Սարգսյան
Ծնվել է1934 հոկտեմբերի 16
ԾննդավայրԲելգիա
Ազգությունհայ
Ճյուղ(եր)ճարտարապետություն
Գործունեությունճարտարապետ

Էդուարդ Սարգսյան (1934, հոկտեմբերի 16, Բելգիա), ճարտարապետ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1965 թվականին ավարտել է Մարսելի բարձրագույն ճարտարապետական դպրոցը։ Աշխատել է ֆրանսիական նախագծային տարբեր ընկերություններում։ Մշակույթի գործիչների ֆրանսիական միության պատվավոր անդամ է[1]։

Սարգսյանի նախագծերով կառուցել են՝

  • Բնակելի համալիրներ Լավանդում և Մարսելում, Նոր Կալեդոնիայում և Էքս-Ան-Պրովանսում (նաև՝ Տեղեկատվության ազգային կենտրոնը)
  • Մարսելում՝ Հայկական արվեստի կենտրոնը, «Պուգետ» վարչական շենքը, պատմության թանգարանը, թատրոն
  • Կաննում, Մարսելում, Նիսում` բանկեր
  • Գյումրիում` ֆրանսիական դպրոցը (1993-1997, Ն. Ա. Սարգսյանի, հետ, Կ. Ռաշիդյանի մասնակցությամբ)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007