Էդուարդ Մարոու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

անգլ.՝ Edward R. Murrow
Դիմանկար
Ծնվել էապրիլի 25, 1908(1908-04-25)[1][2][3][…]
ԾննդավայրԳրինսբորո
Մահացել էապրիլի 27, 1965(1965-04-27)[1][2][3][…] (57 տարեկան)
Մահվան վայրPawling, Դաչես շրջան, Նյու Յորք, ԱՄՆ
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
ԿրթությունՎաշինգտոնի պետական համալսարան
Մասնագիտությունլրագրող
ԱմուսինJanet Huntington Brewster?
Պարգևներ և
մրցանակներ
Փիբոդի պարգև Բրիտանական կայսրութւան շքանշանի ասպետ-կոմանդոր Ազատության նախագահական շքանշան Ջորջ Պոլկի մրցանակ Ջորջ Պոլկի մրցանակ և Television Hall of Fame?
ԱնդամությունԱրվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա
Ստորագրություն
EdwardRMurrow.svg
Edward R. Murrow Վիքիպահեստում

Էդուարդ Մարոու (անգլ.՝ Edward R. "Ed" Murrow, ապրիլի 25, 1908(1908-04-25)[1][2][3][…], Գրինսբորո - ապրիլի 27, 1965(1965-04-27)[1][2][3][…], Pawling, Դաչես շրջան, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկյան հեռուստատեսության և ռադիոյի հայտնի լրագրող։ Ճանաչում է ձեռք բերել Մեծ Բրիտանիայի համար մղվող ճակատամարտի ժամանակ Լոնդոնից հեռարձակված իր ռադիոռեպորտաժների շնորհիվ, որոնք հսկայական լսարաններ են հավաքել ԱՄՆ-ում և Կանադայում: Որոշ պատմաբաններ Մարոուին համարում են լրագրության պատմության խոշորագույն դեմքերից մեկը։ Մարոուի ռեպորտաժները միշտ աչքի են ընկել անկեղծությամբ ու ազնվությամբ։ Առաջիններից մեկն է եղել, որ լրատվական ռեպորտաժներ է վարել հեռուստատեսությունում։ 1954 թվականին Մարոուի հեռարձակումները հանգեցրել են նրան, որ հանրապետական ​​սենատոր Ջոզեֆ Մաքարթին քննադատվել է հասարակության կողմից, և նրա գործունեությունն անկում է ապրել:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Հյուսիսային Կարոլինայում՝ քվակերների ընտանիքում: 1926 թվականին՝ միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո, Պուլմանում ընդունվել է Վաշինգտոնի նահանգային քոլեջ (այժմ՝ Վաշինգտոնի պետական համալսարան) և ստացել է լեզվաբանի դիպլոմ: 1930 թվականին՝ բակալավրի կոչում ստանալուց հետո, նա վերադարձել է Նյու Յորք:

1932-1935 թվականներին եղել է միջազգային կրթության ինստիտուտի փոխտնօրեն, արտասահմանյան փախստական գիտնականների օգնության Շտապ հանձնաժողովի քարտուղարի տեղակալ. օգնել է անվանի գերմանացի գիտնականներին, որոնք կորցրել էին իրենց աշխատանքը կամ փախել էին նացիստական ռեժիմից: 1935 թվականին միացել է CBS ամերիկյան հեռուստառադիոցանցին՝ որպես բանակցությունների և կրթական ճյուղի տնօրեն և աշխատել է այս ընկերությունում իր ամբողջ գործունեության ընթացքում: Բացի հաղորդավար Բոբ Թրաուտից, հեռուստաալիքում այն ժամանակ առհասարակ նորությունների բաժին չկար: 1937 թվականին Մարոուն ուղևորվել է Լոնդոն՝ որպես CBS-ի եվրոպական մասնաճյուղի տնօրեն: Եվրոպայի մայրցամաքային երկրների համար համանման պաշտոնում աշխատանքի է ընդունել Ուիլիամ Շիրերին: Նրա աշխատակից լրագրողները հետագայում կոչվել են «Մարոուի տղաներ»:

1958 թվականին ելույթ է ունեցել Հեռուստատեսության և ռադիոյի լրագրողների ասոցացիայի (Radio and Television News Directors Association) առջև և փնովել է ԶԼՄ-ներին՝ ասելով, որ նրանք եկամուտը հասարակության շահերից բարձր են դասում՝ այդպիսով անկման, էսկապիզմի և իրականությունից անջատման խթան դառնալով[4][5]: Համարվում է, որ հենց այս ելույթի պատճառով է Մերոուն հեռացել CBS News-ից:

2005 թվականին Ջորջ Քլունին նկարահանել է «Բարի գիշեր և հաջողություն» պատմավավերագրական ֆիլմը, որը պատմում է Մարոուի և սենատոր Մաքարթու հակամարտության մասին. վերջինիս Մարոուն մեղադրել էր դեմագոգիայի և ամերիկացիների ժողովրդավարական իրավունքների խախտման մեջ: Երբ Քլունին հարցրել են, թե ինչու նա անձամբ չի կատարել լրագրողի դերը, նա պատասխանել է.

Aquote1.png Ես տարիքով համապատասխան եմ այդ դերին: Բայց նրա հաղորդումները դիտելիս հասկացել եմ, որ նա այնպիսի տեսք ուներ, կարծես ողջ աշխարհն էր պահում իր ուսերին: Եվ եթե անկեղծ լինենք, դա այն տպավորությունը չէ, որը մարդիկ ստանում են ինձ տեսնելիս: Aquote2.png


Հայտնի խոսքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Այն կարող է ուսուցանել, լուսավորել և նույնիսկ ոգեշնչել այնքան ժամանակ, քանի դեռ մարդիկ այն ճիշտ են օգտագործում: Հակառակ դեպքում այն ընդամենը արկղ է՝ լարերով և լամպերով:
RTNDA համագումարի ժամանակ, 1958 թվականի հոկտեմբերի 15

  • Վախի մասին.

Ոչ ոք չի կարող վախեցնել ամբողջ ազգին, եթե ինքը ազգը չօգնի այդ հարցում:
— Աշխատակիցների ժողովի ժամանակ ունեցած ելույթից, 1954 թվական, մարտի 9-ը

  • Քաղաքացիական ազատությունների պաշտպանության մասին.

Մենք գործով պնդում և ապացուցում ենք, որ պաշտպանում ենք ազատությունը, որտեղ էլ որ այն լինի: Բայց մենք չենք կարող պաշտպանել ազատությունը երկրի սահմաններից դուրս, եթե ունակ չենք այն պաշտպանել ներսում:

  • «Բարի գիշեր և հաջողություն (անգլ.՝ Good night, and good luck)»,- Մերոուն միշտ այս բառերով է ավարտել իր հաղորդումները:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 American National Biography — 1999.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Discogs — 2000.
  4. Вир Ивлев Отражение. — Litres, 2017-09-05. — 331 с. — ISBN 9785457985575
  5. «Российский момент Мерроу»։ ИноСМИ.Ru (ռուսերեն)։ 2011-01-11։ Վերցված է 2017-09-23