Էդուարդ Մարգարյան
Ծնվել է | դեկտեմբերի 24, 1929[1] Երևան, ԽՍՀՄ |
---|---|
Մահացել է | 2011[1] |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մասնագիտություն | փիլիսոփա |
Հաստատություն(ներ) | Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտ |
Գործունեության ոլորտ | փիլիսոփայություն և մշակութաբանություն |
Ալմա մատեր | Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ (1953) |
Կոչում | պրոֆեսոր |
Գիտական աստիճան | փիլիսոփայական գիտությունների դոկտոր (1968) |
Էդուարդ Սարգսի Մարգարյան (դեկտեմբերի 24, 1929[1], Երևան, ԽՍՀՄ - 2011[1]), հայ փիլիսոփա, մշակութաբան։ Փիլիսոփայական գիտությունների դոկտոր (1968), պրոֆեսոր (1984)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]
Էդուարդ Մարգարյանը ծնվել է Երևանում։ 1953 թվականին ավարտել է Մոսկվայի միջազգային հարաբերությունների ինստիտուտի իրավաբանական ֆակուլտետը։ 1958 թվականից եղել է ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության և իրավունքի ինստիտուտի գիտաշխատող։ 2006 թվականին ընտրվել է Ռուսաստանյան մշակութաբանական (գիտակրթական) ընկերության պատվավոր անդամ[2]։
Աշխատությունները վերաբերում են մշակութաբանության, ինչպես նաև համաշխարհային քաղաքակրթության դինամիկայի համատեքստում հայ ժողովրդի գոյատևման ու զարգացման հիմնախնդիրներին («Համաշխարհային ստրատեգիական կառավարման ունակությունը։ ՄԱԿ-ի համակարգի առաջիկա բարեփոխումը էվոլյուցիոն գոյատևման հրամայականների տեսանկյունից», անգլերեն, 1998 թվական)։ Մարգարյանը մարդկային գործունեությունը սահմանում է որպես սոցիալական ակտիվություն, որը ծրագրավորվում և իրականացվում է մշակույթի մեխանիզմների օգնությամբ։
Մարգարյանը հրապարակել է շուրջ 200 աշխատություն, այդ թվում՝ ավելի քան 30 մենագրություն, որոնք տպագրվել են Հայաստանում, Ռուսաստանում և այլ երկրներում[3][4]։
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- О консцепции локальных цивилизаций, Ереван, 1962.
- Очерки теории культуры, Ереван, 1969.
- Теория культуры и современная наука, Москва, 1983.
- Маркарян Э. С. Избранное. Наука о культуре и императивы эпохи (Отв. ред. и составитель А. В. Бондарев), М.-СПб., 2014, 656 с.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 https://cyberleninka.ru/article/n/e-s-markaryan-1929-2011-osnovatel-armyanskoy-kulturologicheskoy-i-traditsiologicheskoy-shkoly/viewer
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
- ↑ «Է. Սարգսյանը` մեր օրերի նշանավոր հումանիստ (ծննդյան 85-ամյակի առթիվ)» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 12-ին.
- ↑ «Գիտական հուշարձան Էդուարդ Սարգսյանին» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2018 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 12-ին.
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Культурология и глобальные вызовы современности к разработке гуманистической идеологии самосохранения человечества: Сборник научных статей, посвященный 80-летию Э. С. Маркаряна (Подобщ. ред. А. В. Бондарева и Л. М. Мосоловой), СПб., 2010.
![]() | Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էդուարդ Մարգարյան» հոդվածին։ |
|
- Դեկտեմբերի 24 ծնունդներ
- 1929 ծնունդներ
- Երևան քաղաքում ծնվածներ
- 2011 մահեր
- Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Փիլիսոփաներ այբբենական կարգով
- Հայ փիլիսոփաներ
- Փիլիսոփայական գիտությունների դոկտորներ
- Հայ պրոֆեսորներ
- Հայ մշակութաբաններ
- Մոսկվայի պետական համալսարանի շրջանավարտներ