Էդուարդ Խաչիկյան (աստղաֆիզիկոս)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Էդուարդ Խաչիկյան (այլ կիրառումներ)
Էդուարդ Խաչիկյան
Ծնվել էդեկտեմբերի 16, 1928(1928-12-16)[1][2]
Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1][2]
Մահացել էփետրվարի 4, 2018(2018-02-04) (89 տարեկան)
Երևան, Հայաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Ազգությունհայ
Մասնագիտությունաստղաֆիզիկոս և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)ՀՀ ԳԱԱ Վ. Հ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարան[1] և Երևանի պետական համալսարան
Գործունեության ոլորտաստղաֆիզիկա
Պաշտոն(ներ)դեկան
ԱնդամակցությունՀՀ ԳԱԱ, Միջազգային աստղագիտական միություն[1] և Եվրոպական աստղագիտական ընկերություն
Ալմա մատերԵրևանի պետական համալսարան (1951)[1] և Սանկտ Պետերբուրգի համալսարան (1955)
Կոչումակադեմիկոս
Գիտական աստիճանֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր[1][2] (1975)
Գիտական ղեկավարՎիկտոր Դոմբրովսկի
Պարգևներ
«Պատվո նշան» շքանշան
ԿուսակցությունԽՄԿԿ[1]
Ակադեմիկոս Էդուարդ Խաչիկյանի հուշատախտակը, Երևան, Հրաչյա Քոչարի փողոց

Էդուարդ Երեմի Խաչիկյան (դեկտեմբերի 16, 1928(1928-12-16)[1][2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1][2] - փետրվարի 4, 2018(2018-02-04), Երևան, Հայաստան[3]), հայ աստղաֆիզիկոս, ֆիզմաթ գիտությունների դոկտոր (1975), պրոֆեսոր (1982), ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս (1996)[4]։ Միջազգային Աստղագիտական միության անդամ (1967 թվականից)։

ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ Սպարտակ Խաչիկյանի եղբայրն է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1951 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը։ 1960-1969 թթ․ եղել է Բյուրականի աստղադիտարանի գիտնական քարտուղարը, 1970 թ-ից սպեկտրոսկոպիայի լաբորատորիայի վարիչը, 1986 թվականից՝ խմբի վարիչ, 1980-1985 թթ., միաժամանակ ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի դեկան, 1988-1993 թթ. և 1999 թվականից՝ աստղադիտարանի տնօրեն։

Աշխատանքները վերաբերում են գազային, փոշային և գիսավորաձև միգամածություններին, միգամածությունների ճառագայթման բևեռացմանը, աստղասփյուռներին և գերաստղասփյուռներին, արտագալակտիկ աստղագիտությանը, ակտիվ գալակտիկաներին, Սեյֆերտի և ուլտրամանուշակագույն ավելցուկների գալակտիկաներին։ Ուսումնասիրել է գազային միգամածությունները և ակտիվ գալակտիկաները։

Առաջինն է կատարել Բյուրականի աստղադիտարանի աշխատակիցների հայտնաբերած ավելցուկային ուլտրամանուշակագույն ճառագայթում ունեցող օբյեկտների մանրակրկիտ սպեկտրային ուսումնասիրությունը և հայտնաբերել Սեյֆերտի տիպի նոր գալակտիկաներ։

1967 թվականից Միջազգային Աստղագիտական միության անդամ է, 1991 թվականից՝ նույն միության «Գալակտիկաներ» հանձնաժողովի անդամ, 1983 թվականից Աստղագիտության խորհրդի «Գալակտիկաների և մետագալակտիկայի ֆիզիկա և էվոլյուցիա» բաժանմունքի նախագահ[5]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարգևատրվել է Պատվո շքանշանով, կառավարական մեդալներով, ՀԽՍՀ Գերագույն Խորհրդի պատվոգրով։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Observational evidence of activity in galaxies.- Dordrecht, Sold and distributed in the U.S.A. and Canada by Kluwer Academic Publishers, 1987, xxii, 601 p.
  • Գալակտիկաները և նրանց ակտիվությունը.- Երևան, Գիտելիք, 1987, 24 էջ։
  • Վիկտոր Համբարձումյան.- Երևան, Գիտելիք, 1968, 61 էջ[6]։

Մամուլ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հոդվածների մատենագիտություն[7]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.)Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 2.
  3. «Վախճանվել է աստղաֆիզիկոս Էդուարդ Խաչիկյանը». news.am. Վերցված է 2018 թ․ փետրվարի 5-ին.
  4. «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի իսկական անդամներ». Վերցված է 2023 թ․ հունիսի 15-ին.
  5. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
  6. «ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանի էլ․ քարտարան- Էդուարդ Խաչիկյան». Վերցված է 2023 թ․ հունիսի 15-ին.
  7. «ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսների կենսամատենագիտություններ». Վերցված է 2023 թ․ հունիսի 8-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էդուարդ Խաչիկյան (աստղաֆիզիկոս)» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 27