Էդուարդ Լիմոնով
Էդուարդ Վենիամինովիչ Սավենկո, հայտնի որպես Էդուարդ Լիմոնով ( ռուս.՝ Эдуард Вениаминович Лимонов. փետրվարի 22, 1943[1][2][3], Ձերժինսկ, Նիժնի Նովգորոդի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[4] - մարտի 17, 2020[5][4][6], Մոսկվա, Ռուսաստան[7])[8],[9], ռուս այլախոհ գրող և քաղաքական գործիչ, Ազգային բոլշևիկյան կուսակցության հիմնադիր և առաջնորդ:
Խարկովում ՝ բանաստեղծ, Նյու Յորքում ՝ անօթևան, Փարիզում` գրող և լրագրող, բոսնիական պատերազմի ժամանակ` սերբամետ աշխարհազորային, նախկին ԽՍՀՄ-ում՝ այլախոհ, այնուհետև քաղբանտարկյալ Լիմոնովին 2012 թ. ընտրությունների ժամանակ թույլ չեն տվել առաջադրվելու ՌԴ նախագահի թեկնածու: Սկսած 2014 թվականին Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցումից և Դոնբասի պատերազմից՝ նա հեռացել է ընդդիմությունից և աջակցություն ցուցաբերել Վլադիմիր Պուտինի արտաքին քաղաքականությանը:
Ըստ նրա կենսագիր Էմանուել Կառերի՝ « նրա կյանքի պատմությունը լավագույնս արտացոլում է 20-րդ դարի երկրորդ կեսի շրջադարձերը»:
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մանկություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Էդվարդ Լիմոնովը ծնվել է Ձերժինսկում՝ արդյունաբերական մի քաղաքում, որը գտնվում է Նիժնի Նովգորոդ (խորհրդային տարիներին՝ Գորկի) մեծ քաղաքի մոտ, Օկա գետի ափին: Մանուկ է եղել, երբ նրանց ընտանիքը հաստատվել է Ուկրաինական ԽՍՀ Խարկով քաղաքում։ Այստեղ է մեծացել Լիմոնովը։ Նրա հայրը խորհրդային միլիցիայի՝ NKVD- ի կրտսեր սպա էր: Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ծառայում էր որպես գործարանի հսկիչ: Պատանի Լիմոնովը հաճախ է շփվել զինվորների հետ, որոնց պատերազմական պատմությունները հիացնում էին նրան: Նա շատ է ազդվում, երբ իմանում է, որ ինքը կարճատես է, և դա կարող է խանգարել զինվորական կարիերային. ըստ նրա՝ ակնոց կրելը չէր սազի այն մեծ հերոսին, ինչպիսին ինքը կցանկանար դառնալ։ Էդվարդը կրքով կարդում էր Ժյուլ Վեռնի, Ալեքսանդր Դյումայի վեպերը և երազում էր աշխարհով մեկ շրջել որպես արկածախնդիր ու հերոս։ Նա հետագայում կասի, որ այն ամենը, ինչ երազում էր, արեց։
Խարկովի արվարձաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Խարկովի աղքատ և պատերազմից վատ ապաքինված արվարձաններում Էդուարդ Լիմոնովը և նրա ընկերները դառնում են ավազակներ՝ իրականացնելով մի շարք փոքր հարձակումներ, որոնք երբեմն պատճառ են դառնում ոստիկանական կալանքի: Ինքն անձամբ խուսափում է բանտից՝ շնորհիվ հոր ունեցած պաշտոնի ու դիրքի։ Լիմոնովը ներկայացրել է իր կյանքը Խարկովում Մի ավազակի ինքնադիմանկար-ում և «Փոքրիկ սրիկա»-ում: Այս փոքրիկ ավազակություններն ավարտվում են, երբ նրա երկու լավագույն ընկերներից մեկին երկու տարով բանտ են նստեցնում, իսկ մյուսին ուղարկում են գործարան և ստիպում ամուսնանալ հղի ընկերուհու հետ։
Էդվարդ Լիմոնովն այնուհետև իր նոր ընկեր Կոստյայի միջնորդությամբ սկսում է հաճախել խարկովյան բոհեմ, որի կենտրոնը թիվ 41 գրախանութն էր. այստեղ փոխանակում էին արգելված գրքեր (սամիզդատ), որոնք երբեմն անգիր էին անում կամ պատճենում։ Այստեղ է, որ նա հայտնաբերեց Աննա Ախմատովային, Մարինա Ցվետաևային և վերելք ապրող բանաստեղծ Իոսիֆ Բրոդսկուն (որին նա հետագայում ատելու էր) և իր ընկերների խրախուսմամբ սկսեց բանաստեղծություններ գրել:
Նրա սամիզդատյան բանաստեղծությունները որոշակի տարածում գտան, սակայն Լիմոնովին շուտով կարգադրեցին հեռանալ Խորհրդային Միությունից (պաշտոնապես՝ նա իր կամքով մեկնեց ԱՄՆ)։
Նյու Յորք, 1974 թ.
[խմբագրել | խմբագրել կոդը]Երեսուն տարեկանում Էդուարդ Լիմոնովը սկսեց վեպեր գրել։ Այդ ժամանակ նա հաճախում էր Նյու Յորքի փանկ և ավանգարդիստական շրջանակներ և հիանում Լու Ռիդի երաժշտությամբ: Արևմուտքի կողմից ճանաչված այլախոհ լինելուց հետո նա բացահայտեց այնտեղի ազատության բացասական կողմերը. նրան տրվող խղճուկ նպաստը հազիվ բավարարում էր վճարելու հյուրանոցային անմխիթար սենյակի համար, որտեղ նա նույնիսկ գազը չէր կարող միացնել: Նրա կյանքը Նյու Յորքի աղքատ թաղամասերում թշվառ էր։ Նա ճանաչեց ամերիկյան երազանքի հակառակ երեսը, շփվեց անօթևան մարդկանց հետ, որոնց հետ անսանձ սեռական հարաբերություններ ունեցավ, մի փորձառություն, որը նկարագրվել է «Ռուս բանաստեղծը նախընտրում է բարձրահասակ նեգրերին» գրքում: Հետո նրան հաջողվեց աշխատանք գտնել նյույորքցի մի մեծահարուստի մոտ։ Այս ժամանակաշրջանի մասին նա գրել է երկու ինքնակենսագրական գործ՝ «Journal de son servant» և «Journal d'un raté», որոնք 1983 թվականին հրատարակվել են Ֆրանսիայում:
Փարիզ, 1980 թ.
[խմբագրել | խմբագրել կոդը]Էդուարդ Լիմոնովը տեղափոխվել է Փարիզ 1980 թվականին, երբ լույս է տեսել «Ռուս բանաստեղծը նախընտրում է բարձրահասակ նեգրերին» գիրքը։ Այստեղ նրան միացել է Նատալյա Մեդվեդևան, ում հետ 1982 թվականին ծանոթացել էր Լոս Անջելեսում։ Էդուարդի միակ ունեցվածքը Լենինյան մի պաստառ էր, հոր քսան կիլոգրամանոց Ռեմինգթոնը և Կարմիր բանակի սպայի համազգեստը։ Նա արագ ու ակտիվորեն ներգրավվեց ֆրանսիական գրական շրջանակներում։ Համագործակցում էր կոմունիստական (L'Humanité) ու ազգայնական թերթերի (Le Choc du mois) և հատկապես L'Idiot international-ի հետ, որը տարածում էր նրա համբավը որպես «կարմրա-շագանակագույնի» (այսինքն՝ ֆաշիստական և կոմունիստական կամ ազգայնական-բոլշևիկյան հայացքներ ունեցողի)։ Հենց L'Idiot international- ում նա ապրեց իր կյանքի ամենաբեղուն շրջաններից մեկը, որի ընթացքում ընկերացավ ֆրանսիացի մի շարք գրողների, այդ թվում՝ Մարկ-Էդուարդ Նաբեի, Պատրիկ Բեսոնի և Ֆիլիպ Սոլերսի հետ:
Երբ ԽՍՀՄ-ը կազմալուծվեց, Լիմոնովը մոլեգնորեն հարձակվեց Գորբաչովի, բայց նաև «աշխարհի տեր» Ամերիկայի վրա: Բեռլինի պատի անկումը ապշեցրեց նրան և ներշնչեց հորինելու " Պատը մեռած է, կեցցե՛ պատը» կարգախոսը: Նա երկու անգամ հան դես եկավ հեռուստատեսությամբ Թիերի Արդիսոնի վարած հարթակում:
Կարճատև վերադարձ ԽՍՀՄ և սերբական դրվագ
[խմբագրել | խմբագրել կոդը]1989 թվականի դեկտեմբերին Լիմոնովը երկու շաբաթով վերադարձավ ԽՍՀՄ, որտեղ տասնհինգ տարվա բաժանումից հետո կարճ ժամանակով վերամիավորվեց ծնողների հետ, ինչի մասին հետագայում պատմեց «Օտարը» իր հայրենի քաղաքում գրքում։
Անհայտ պատճառներով Լիմոնովը որոշեց նորից հեռանալ Ռուսաստանից։ Հարավսլավական պատերազմների ժամանակ Սերբիայում էր։ Լիմոնովի լուսանկարները, որոնցում երևում է, թե ինչպես է նա զրուցում Ռադովան Կարաջիչի հետ հենց այն ժամանակ, երբ սերբական զորքերը գնդացրով գնդակոծում էին Սարաևոն, մեծապես ցնցեցին արևմուտքցիներին: Այդ օրերից ի վեր Լիմոնովի գործերը որոշ ժամանակ չվերահրատարակվեցին Ֆրանսիայում, և նա աստիճանաբար մոռացության մատնվեց։
2000-ական թվականներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Էդուարդ Լիմոնովի համբավը կրկին տարածվեց 2000-ականներին՝ մի կողմից ռուսական քաղաքական կյանքում իր խաղացած նոր դերի առնչությամբ (տե՛ս հաջորդ բաժինը), մյուս կողմից՝ Ֆրանսիայում՝ Էմանուել Կառերի հրատարակած նրա գեղարվեստական կենսագրության շնորհիվ, որն արժանացավ Renaudot մրցանակի և 2011 թվականին հենց միայն Ֆրանսիայում վաճառվեց ավելի քան 220 000 օրինակ: Կառերի գրքի հաջողությունը թույլ տվեց Ալբին Միշելին՝ 2011 թվականի նոյեմբերից մինչև 2012 թվականի հունվար ընկած ժամանակամիջոցում վերահրատարակելու Լիմոնովի որոշ ստեղծագործություններ, մասնավորապես Journal d'un répét, Ավազակի ինքնանկարը իր պատանեկության տարիներին և Փոքրիկ ստահակը:
2014 թվականին՝ Ուկրաինայում տեղի ունեցած Արժանապատվության հեղափոխությունից հետո, Ռուսաստանը ներխուժեց Ուկրաինա և օկուպացրեց Ղրիմը։ Ղրիմի հետագա բռնակցումը Ռուսաստանին Լիմոնովը նկարագրել է 1999 թվականին Ռուսաստանում լույս տեսած իր վեպում: Այդ իրադարձությունները ստիպեցին Լիմոնովին դադարեցնելու իր քննադատությունը Վլադիմիր Պուտինի հասցեին։ Դա թույլ տվեց նրան աստիճանաբար ավելի հաճախակի հրավիրվելու և հանդես գալու ռուսական հեռուստատեսային եթերում, ձեռք բերելու ազգային նշանակության գրողի համբավ։
Էդուարդ Լիմոնովը մահացել է 2020 թվականի մարտի 17-ին, ետվիրահատական բարդությունների պատճառով։ Թաղվել է Տրոեկուրովյան գերեզմանատանը[10]։
Քաղաքական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ազգային-բոլշևիկյան
[խմբագրել | խմբագրել կոդը]Վերադառնալով Ռուսաստան՝ գրողը Ալեքսանդր Դուգինի և փանկ աստղ Եգոր Լետովի հետ հիմնել է Ազգային բոլշևիկյան կուսակցությունը (PNB): Դուգինից բաժանվելուց հետո 2001 թվականին ձերբակալվել է Ղազախստանում զենքի վաճառքի և պետական հեղաշրջման փորձի համար: Դատապարվել է 4 տարվա ազատազրկման (դատախազը պահանջել էր տասնչորս տարի), բայց բանտում անց է կացրել երկու տարի[11]։ Միջազգային քարոզարշավի ճնշման ներքո ազատ արձակվելով՝ նա 2002 թվականին ստացավ Անդրեյ-Բելիի անվան մրցանակը՝ իր երկու տարվա բանտարկության ընթացքում գրած ութ գրքերից մեկի՝ «Ջրի գրքի» համար:
2006 թվականի սկզբին կայացած վերջին համագումարի ժամանակ Ազգային բոլշևիկյան կուսակցությունը տրոհվեց։ Փոքրամասնության խմբակցությունը ( Ազգային-բոլշևիկյան ճակատը) հեռացավ PNB-ից և ավելի մոտեցավ Եվրասիական երիտասարդական միությանը, որը Ալեքսանդր Դուգինի կուսակցության երիտասարդական մասնաճյուղն էր: Լիմոնովն իր համախոհների հետ շարունակեց կոսակցական գործունեությունը՝ պահպանելով նախկին անունը[12]։
2007 թվականին Ազգային բոլշևիկյան կուսակցությունը ընդմիշտ արգելվեց:
Այդ ժամանակ շատ դաժան բախումներ տեղի ունեցան Լիմոնովի կողմնակիցների և Դուգինի կողմնակիցների միջև: Վերջիններս առաջիններին մեղադրում էին Ռուսաստանի դեմ և Արևմուտքի օգտին աշխատելու մեջ՝ նկատի առնելով Լիմոնովի կողմից Միավորված քաղաքացիական ճակատի հետ դաշինք կազմելը, որը միավորում է մի շարք արևմտամետ կամ ազատական ակտիվիստների։ Հետագայում տեղի ունեցավ Լիմոնովի անջատումն այդ դաշինքից. այդ քայլը նա ինքը համարեց տակտիկական։ Դուգինը կարծում է, որ շագանակագույն ոչինչ չի մնացել Լիմոնովի կողմնակիցներին, որոնց նա որակում է որպես հստակ գաղափարախոսություն չունեցող պատեհապաշտների։
2009 թվականի մայիսի 31-ին Լիմոնովը կրկին ձերբակալվեց՝ մի շարք այլ հակապուտինականների հետ մեկտեղ[13]։ Բանն այն է, որ Լիմոնովն այն ժամանակ հայտարարել էր, որ առաջադրվելու է 2012 թվականի նախագահական ընտրություններում[14]։
«Ուրիշ Ռուսաստան»-ը և Ռազմավարություն 31-ը
[խմբագրել | խմբագրել կոդը]
Պուտինի դեմ նրա գործունեությունը և PNB-ն արգելելը Լիմոնովին տիպեցին անցնել ուլիբերալների կողմը, թեև նա պահպանեց շատ ուժեղ ազգայնականություն: Նա ղեկավարում էր«Ուրիշ Ռուսաստան» կոչվող կուսակցությունը, որն անվանվել էր բանտում գրված իր գրքերից մեկի պատվին, նաև ի պատասխան պուտինյան «Եդինայա Ռոսիա» կուսակցության: Նա մտերիմ էր հատկապես շախմատիստ Գարրի Կասպարովի հետ, որը պուտինյան ռեժիմին ավանդաբար ընդդիմացող գործիչ է: Նա գտնում է, որ Պուտինը «մի տեսակ Կեսար է, որը նախագահում էր Հռոմեական կայսրության անկումը » .
2010 թվականի հունվարից Լիմոնովը ղեկավարում էր «Ռազմավարություն 31» շարժումը, որը պահանջում էր հարգել Ռուսաստանի Սահմանադրության 31-րդ հոդվածը՝ ազատորեն ցույցեր կազմակերպելու իրավունքի մասին: Այս ցույցերին մասնակցում է շուրջ հազար մարդ։ Յուրաքանչյուր ցույցից հետո նա ձերբակալվում էր իր որոշ համախոհների հետ և մի քանի օր անցկացնում բանտում։ Լիմոնովն աչքի էր ընկնում որպես խոսքի, մտքի և ցույցերի ազատության մեծ պաշտպան։
2011 թվականի դեկտեմբերի 4- ին, երբ Լիմոնովը հենց նոր էր իրեն հռչակել որպես 2012 թվականի նախագահական ընտրություններում թեկնածու, և պետք է մեկնարկեին օրենսդիր մարմնի ընտրությունները, նա ձերբակալվեց Մոսկվայում՝ օրենսդիր մարմնի ընտրությունների անցկացման դեմ ցույցի ժամանակ, ինչը Վլադիմիր Պուտինի կուսակցությանը հնարավորություն տվեց հաղթանակ տանել, այն էլ՝ ընտրատեղամասերի մեկ երրորդում արձանագրված խախտումներով[15]:
2011 թվականի դեկտեմբերի 6-ին JDD-ին տված հարցազրույցում (երբ Լիմոնովը բանտում էր) նա ասաց, որ ցանկալի է բռնել քաղաքացիական դիմադրության ուղին, քանի որ առկա պայմաններում հեղափոխություն հնարավոր չէ՝ այն անմիջապես կջախջախվի։ Թեև նա Կասպարովին էր տեսնում որպես միասնական ընդդիմության հնարավոր առաջնորդի, միաժամանակ կարծում էր, որ ինքը միակն է, ով ունի անհրաժեշտ քաղաքական կառուցվածքներ:
Դեկտեմբերի 18-ին ՌԴ ընտրական հանձնաժողովը մերժեց նրա թեկնածության գրանցումը այն պատրվակով, որ գրողը գտնվել է ավտոբուսում (ոստիկանության աշխատակիցները թույլ չէին տվել նրան ու կողմնակիցներին մտնելու հյուրանոց, որտեղ պետք է տեղի ունենար երդմնակալությունը)։ Լիմոնովը նշում է, որ «Ոստիկանական պետությունից այլ բան չէր կարելի սպասել»: Նա բողոք է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ խնդրելով առաջնահերթության կարգով քննել իր գործը, որպեսզի կարողանա մասնակցել մարտի 4-ի ընտրություններին:
Դեկտեմբերի 31-ին նա պարզապես ձերբակալվեց Ռուսաստանի Սահմանադրության 31-րդ հոդվածը հարգելու նշանաբանով կազմակերպած իր սովորական ցույցերից մեկի ժամանակ:
Էդուարդ Լիմոնովը մահացել է քաղցկեղից[16]։
Գրվածքները
[խմբագրել | խմբագրել կոդը]Էդուարդ Լիմոնովը բեղմնավոր հեղինակ է, ով հիմնականում գրել է ռուսերեն։ Բացի այդ՝ գրել է ֆրանսերեն՝ տարբեր թերթերի համար, ինչպես նաև անգլերեն, օրինակ՝ Մոսկվայում լույս տեսնող անգլալեզու The eXile ամսագրի համար:
Առաջին գրվածքները ԽՍՀՄ-ում
[խմբագրել | խմբագրել կոդը]Լիմոնովն իր գրական կարիերան սկսել է որպես բանաստեղծ՝ Վլադիմիր Մայակովսկու մեծ ազդեցության տակ։ Նա հայտնի է դարձել այլախոհական շրջապատում, և իշխանությունները նրան կարգադրել են հեռանալ ԽՍՀՄ-ից: Նա մեծ հակակրանք էր տածում իրենից երեք տարով մեծ, նույնպես այլախոհ և գրականության ոլորտում Նոբելյան մրցանակի ապագա դափնեկիր Իոսիֆ Բրոդսկու նկատմամբ, որովհետև Բրոդսկին զբաղեցրել էր հռչակված այլախոհի այն տեղը, որին, ըստ Լիմոնովի, ինքն էր արժանի:
Նյու Յորք
[խմբագրել | խմբագրել կոդը]Նյու Յորքում նա մոտ երկու տարի անցկացրեց առանց գրելու և ապրեց թշվառ, անօթևան կամ աղքատ թաղամասերում: Նրա «Ռուս բանաստեղծը նախընտրում է բարձրահասակ նեգրերին» ինքնակենսագրական վեպը պատմում է Նյու Յորքի թափառաշրջիկների հետ իր ունեցած սեռական արկածների մասին: Այդ գիրքը լայնորեն ցնցեց հասարակական կարծիքը և Լիմոնովին որոշ ճանաչում բերեց։
Ընթացքում նա գրել է Diary of a Failure-ը՝ ինքնակենսագրություն օրագրի տեսքով, առանց ընդհանուր սյուժեի: Մեկը մյուսից անկախ տեքստերը իրենցից ներկայացնում են դիտարկում, դիտողություն, հիշողություն կամ ապաստրոֆ (այս տեքստերում «Դու» անձնական դերանունի օգտագործումը կարող է վերաբերել ընթերցողին, ընկերոջը, կամ հենց իրեն՝ հեղինակին): Նա դառը դիտարկում է անում իր կյանքի մասին:" Ես երեսունչորս տարեկան եմ ու հոգնել եմ մարդկային հարաբերություններից»: Նա իր մարգինալ դիտարկումները ծառայեցնում է Նյու Յորքի հասարակությանը ցինիզմով ու կոպտորեն ցույց տալուն։ 2011 թվականին Ալբին Միշելի կողմից Journal d'un fail- ը վերահրատարակելիս Լիմոնովի սույն գործը բնորոշվել է որպես վեպ:
Վերջապես՝ Histoire de son servant- ում Լիմոնովը նկարագրում է իր փորձառությունը որպես նյույորքցի միլիարդատիրոջ ծառայի, ընդ որում՝ տերը միշտ աչքի է ընկել բռնությամբ, սակայն, այնուհանդերձ, ցնցված էր գրքից։
Փարիզ
[խմբագրել | խմբագրել կոդը]Էդուարդ Լիմոնովն արդեն որոշ հաջողություն գրանցել էր Ֆրանսիայում՝ շնորհիվ « Ռուս բանաստեղծը նախընտրում է բարձրահասակ նեգրերին» գրքի, այնուհետև «Ձախողման օրագրի» թարգմանության: Այդ ժամանակ նա անհատականություն նշանավոր դեմք էր դարձել Սեն-Ժերմեն-դե-Պրեում: Փարիզում նրա արտադրանքը հիմնականում լրագրողական էր, նախատեսված մասնավորապես L'Idiot international-ի համար[17]: Աշխատել է նաև «Օսկարը և կանայք» և «Ժամանակակից հերոսների մահը» վեպերի վրա, գրել է մի շարք պատմվածքներ, որոնք ժողովածուներով հրատարակվել են 1980-ականների վերջին։
Բանտարկյալ նախկին ԽՍՀՄ-ում
[խմբագրել | խմբագրել կոդը]ԽՍՀՄ-ի փլուզումից հետո Էդուարդ Լիմոնովը երկար ժամանակ անցկացրեց առանց գրելու։ Նա սկզբում սերբ ազգայնականների կողքին էր նախկին Հարավսլավիայում, այնուհետև ռուսական ընդդիմության շարքերում: Նրա քաղաքական գործունեությունը երկու տարվա բանտարկության պատճառ դարձավ, որի ընթացքում նա ութ գիրք գրեց։
Ռուսաստան
[խմբագրել | խմբագրել կոդը]Բանտից ազատվելուց հետո նա հիմնականում ստեղծել է քաղաքական երկեր. Ուրիշ Ռուսաստանը նրա կուսակցության մանիֆեստն է, Լիմոնովն ընդդեմ Պուտինի գրքույկը և «Ծերունին»՝ հակապուտինյան գործեր:
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]
Ներքոնշյալ ցանկը կազմվել է ըստ limonow.de կայքի [18]:
Վեպեր և վիպակներ
- «Это я — Эдичка», Нью-Йорк, 1976 (М., Глагол (издательство), 1990; М., Конец Века, 1992)
- «История его слуги», 1981 (М., Мока, 1993; СПб., Амфора (издательство), 2003)
- «Дневник неудачника», Нью-Йорк, 1982 (М., Глагол (издательство), 1991, ISBN 5-87532-010-9; СПб., Амфора (издательство), 2002)[19]
- «Подросток Савенко», Париж: Синтаксис, 1983 (М., Глагол (издательство), 1992, ISBN 5-87532-009-5; СПб., Амфора (издательство), 2002)
- «Укрощение тигра в Париже», 1985 (М.: Мока, 1994; СПб., Амфора (издательство), 2003)
- «Молодой негодяй», Париж: Синтаксис, 1986 (М., Глагол (издательство), 1992; СПб., Амфора (издательство), 2002)
- «Палач», Иерусалим, 1986 (М., Глагол (издательство), 1993; СПб., Амфора (издательство), 2002)
- «У нас была великая эпоха», 1987 (М., Глагол (издательство), 1992, ISBN 5-87532-009-5)
- «Иностранец в смутное время», 1991 (Омск, Омское книжное издательство, 1992)
- «Смерть современных героев», Тель-Авив, M.Michelson Publishers, 1992
- «Последние дни супермена», М., Глагол (издательство), 1995 (СПб., Амфора, 2008)
- «316, пункт „В“», 1997 (М., «Вагриус», 1998; М., Амфора (издательство), 2003; СПб., Питер, 2019)
- «В Сырах: роман в промзоне», СПб., Лимбус-Пресс (ISBN 978-5-8370-0562-6), Издательство К. Тублина (ISBN 978-5-8370-0562-6), 2012
- «Дед», СПб., Лимбус-Пресс, 2014. ISBN 978-5-8370-0671-5
- «…и его демоны», СПб., Лимбус-Пресс, 2016. ISBN 978-5-8370-0798-9
- «Седого графа сын побочный», СПб., Лимбус-Пресс, 2018. ISBN 978-5-8370-0839-9
- «Будет ласковый вождь», М., Пятый Рим, 2019. ISBN 978-5-6043327-6-4
- «Старик путешествует», М., Individuum, 2020. ISBN 978-5-6043606-5-1
Պատմվածքների ժողովածուներ
- «Чужой в незнакомом городе», 1985 (М., Константа, 1995)
- «Обыкновенные инциденты», 1987 (М., Амипресс, 1999)
- «Коньяк „Наполеон“», 1987 (Тель-Авив, M. Michelson Publishers, 1990)
- «Американские каникулы», 1988 (СПб., Амфора (издательство), 2002)
- «Великая мать любви», 1988 (СПб., Амфора (издательство), 2002)
- «Монета Энди Уорхола», 1990 (СПб., Амфора (издательство), 2002)
- «Девочка-Зверь», 1993 (СПб., Амфора (издательство), 2003)
- «Смрт», СПб.,Амфора (издательство), 2008
- «Под небом Парижа», М., Глагол (издательство), 2017. ISBN 978-5-87532-057-5
Հրապարակախոսություն և էսսեներ
- «Мы — национальный герой» (1974) // Аполлон-77, Paris, 1977
- «Исчезновение варваров», М., Глагол (издательство), 1992
- «Дисциплинарный санаторий», 1993 (СПб., Амфора (издательство), 2002)
- «Убийство часового», 1992 (М., Молодая гвардия, 1993; СПб., Амфора (издательство), 2002; М., Ил-music, 2013)
- «Лимонов против Жириновского», М., Конец века, 1994
- «Анатомия героя», М., Русич, 1997
- «Охота на Быкова: расследование Эдуарда Лимонова», СПб., Лимбус-Пресс, 2001
- «Контрольный выстрел», 2001 (М., Ультра. Культура, 2003)
- «В плену у мертвецов» М., Ультра. Культура, 2002
- «Моя политическая биография», СПб.: Амфора, 2002
- «Книга воды», М., Ad Marginem, 2002
- «Другая Россия», 2003 (М., Ультра. Культура, 2003)
- «Русское психо», М., Ультра. Культура, 2003 (СПб., Питер, 2018)
- «По тюрьмам», М., Ad Marginem, 2004
- «Как мы строили будущее России», 2004 (М., «Яуза»; «Пресском», 2004)
- «Торжество метафизики», М., Ad Marginem, 2005
- «Лимонов против Путина», М., «Новый бастион», 2006
- «Дети гламурного рая», М., Глагол (издательство), Альпина Нон-фикшн, 2008 (ISBN 978-5-91671-002-1)
- «Проповеди. Против власти и продажной оппозиции», М., Эксмо, (ISBN 978-5-4438-0304-3), 2013
- «Апология чукчей», М., АСТ, 2013. ISBN 978-5-17-081164-9
- «Киев капут. Яростная книга», М., Эксмо, 2015
- «Последние известия», М., Центрполиграф, 2016. ISBN 978-5-227-06594-0
- «Свежая пресса», М., Центрполиграф, 2017. ISBN 978-5-227-06638-1
- «В терновом венце революций», М., Книжный мир, 2017. ISBN 978-5-9909394-7-9
- «Сводка новостей», М., Центрполиграф, 2018. ISBN 978-5-227-07834-6
- «Монголия», СПб., Питер, 2018. ISBN 978-5-4461-0553-3
- «Лекции о будущем. Мрачные пророчества», СПб., Питер, 2019. ISBN 978-5-4461-1090-2
- «Азбука. „Император“ и другие мнения», СПб., Питер, 2019. ISBN 978-5-4461-1193-0
- «Лимонов, журналист», М., REGNUM, 2019. ISBN 978-5-91150-042-9
Փիլիսոփայություն
- «Ереси», СПб., Амфора, 2008. ISBN 978-5-367-00740-4
- «Illuminationes», Ад Маргинем, 2012. ISBN 978-5-91103-115-2
- «Plus Ultra (За человеком)», СПб., Лимбус-Пресс, 2016. ISBN 978-5-8370-0721-7
Կենսագրականներ
- «Священные монстры» (портреты), 2001 (М., Ad Marginem, 2003; СПб. Питер, 2019)
- «Книга мёртвых», СПб., Лимбус Пресс, 2001
- «Некрологи. Книга мёртвых-2», СПб., Лимбус-пресс, 2010. ISBN 978-5-8370-0611-1
- «Титаны», М., Ад Маргинем Пресс, 2014. ISBN 978-5-91103-160-2
- «Кладбища. Книга мёртвых-3», СПб., Лимбус-пресс, 2015
- «Великие», М., Эксмо, 2017. ISBN 978-5-699-95670-8
- «Мои живописцы», СПб., Питер, 2018. ISBN 978-5-4461-0777-3
- «Свежеотбывшие на тот свет», СПб., Питер, 2018. ISBN 978-5-4461-0958-6
- «Философия подвига», СПб., Питер, 2019. ISBN 978-5-4461-1265-4
- «Партия мёртвых», СПб., Лимбус-Пресс, 2020. ISBN 978-5-8370-0747-7
Պոեզիա
- «Русское. Стихотворения», Ann Arbor, Michigan: «Ardis», 1979 (М., Ультра. Культура, 2003)
- «Мой отрицательный герой. Стихи 1976—1982 годов», М., Глагол (издательство), 1995, ISBN 5-87532-018-4
- «Ноль часов», М., Emergency Exit, 2006
- «Мальчик, беги!», СПб., Лимбус-пресс, 2009
- «А старый пират…», М., Ад Маргинем Пресс, 2010
- «К Фифи», М., Ад Маргинем Пресс, 2011. ISBN 978-5-91103-065-0
- «Атилло Длиннозубое», М., Ад Маргинем, 2012. ISBN 978-5-91103-105-3
- «СССР — наш Древний Рим», М., Ад Маргинем Пресс, 2014. ISBN 978-5-91103-177-0
- «Золушка беременная», М., Ad Marginem, 2015
- «Девочка с жёлтой мухой», М., Ad Marginem, 2016
- «287 стихотворений», М., Ad Marginem, 2018. ISBN 978-5-91103-363-7
- «Поваренная книга насекомых», СПб., Питер, 2019. ISBN 978-5-4461-1185-5
- Полное собрание стихотворений и поэм. В 4 томах. Том 1, СПб., Питер, 2022. ISBN 978-5-00116-761-7
- Полное собрание стихотворений и поэм. В 4 томах. Том 2, СПб., Питер, 2023. ISBN 978-5-00116-894-2
- «Зелёное удостоверение епископа, сложенное вдвое», М., Альпина Проза, 2023. ISBN 978-5-00223-003-7
- Полное собрание стихотворений и поэм. В 4 томах. Том 3, СПб., Питер, 2024. ISBN 978-5-00116-962-8
Թատերգություն
- «Бутырская-Сортировочная, или Смерть в автозаке», М., Emergency Exit, 2005
Լիմոնովը՝ ժողովածու կազմող
- «Настя и Наташа», М., Emergency Exit, 2005
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Իզվեստիա (ռուս.) — 1917. — 150950 экз. — ISSN 0233-4356; 1563-6313
- ↑ 2,0 2,1 Forbes / S. Forbes — NYC: Forbes, 1917. — ISSN 0015-6914; 2609-1445
- ↑ 3,0 3,1 https://polit.ru/news/2020/02/22/limonov/ (ռուս.) — 1998.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 L’écrivain et militant russe Edouard Limonov est mort — Le Monde.
- ↑ 5,0 5,1 5,2 Умер Эдуард Лимонов (ռուս.) — Страна.ua.
- ↑ 6,0 6,1 6,2 Կերպարվեստի արխիվ
- ↑ 7,0 7,1 7,2 Умер Эдуард Лимонов — Mail.ru.
- ↑ Neil Genzlinger (2020). «Eduard Limonov, Russian Writer and Dissident, Dies at 77». The New York Times (անգլերեն).
- ↑ Slobodan Despot (19 mars 2020). «Édouard Limonov a vécu une vie totale». Le Figaro (ֆրանսերեն).
{{cite journal}}
: External link in(օգնություն); Text "url" ignored (օգնություն).
- ↑ «Эдуарда Лимонова похоронили на Троекуровском кладбище». ria.ru (ռուսերեն). 2020.
- ↑ Emmanuel Carrère (2009). «Limonov, l'agité des lettres». Le Figaro (ֆրանսերեն)..
- ↑ The Moscow Times (2006). «Former Bolsheviks Create a New Group». The Moscow Times (անգլերեն)..
- ↑ Le Monde.fr (2009). «L'opposant Limonov arrêté lors d'une manifestation contre Poutine». Nouvelobs.com (ֆրանսերեն)..
- ↑ AFP (2009). «Russian opposition leader arrested at Moscow demo». Nouvelobs.com (անգլերեն)..
- ↑ OSCE (5 mars 2012). «Russia's presidential election marked by unequal campaign conditions, active citizens' engagement, international observers say». Organisation pour la sécurité et la coopération en Europe (Anglais). Վերցված է Septembre 2024-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Laure Mandeville (17-03-2020). «La mort d'Edouard Limonov, écrivain provocateur et apôtre du national-bolchevisme». Le Figaro. Վերցված է 24-08-2020-ին..
- ↑ «Articles d'Édouard pour "L'Idiot international" (1989-1993)». ed-limonov.livejournal.com..
- ↑ (ռուսերեն) «Bibliographie». Site personnel.
- ↑ ««Дневник неудачника»». Արխիվացված է օրիգինալից 2007-08-29-ին. Վերցված է 2005-12-16-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Էդուարդ Լիմոնովի պաշտոնական կայքը LJ-ում
- Էդուարդ Լիմոնովի պաշտոնական կայքը VK-ում
- LJ-community: «Eduard Limonov without politic»
- Էդուարդ Լիմոնովի «Ուրիշ Ռուսաստան» քաղաքական կուսակցության պաշտոնական կայքէջը
- Էդուարդ Լիմոնովի «Ուրիշ Ռուսաստան» քաղաքական կուսակցության պաշտոնական կայքէջը
- All books of Eduard Limonov
- National Bolshevik Party official web page of Limonov's political party Wayback Machine (արխիվացված 22 Հունվար 2009)
- Limonka թերթի պաշտոնական կայքը
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էդուարդ Լիմոնով» հոդվածին։ |
|
- Փետրվարի 22 ծնունդներ
- 1943 ծնունդներ
- Մարտի 17 մահեր
- 2020 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- Տրոեկուրովյան գերեզմանատանը թաղվածներ
- Անդրեյ Բելիի անվան մրցանակի դափնեկիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Ընդդիմություն Վլադիմիր Պուտինին
- Ռուս ազգայնականներ
- Ռուս կոմունիստներ
- Խորհրդային այլախոհներ
- 20-րդ դարի ֆրանսիացի վիպասաններ
- 20-րդ դարի ֆրանսիացի գրողներ
- 21-րդ դարի ռուս գրողներ
- 20-րդ դարի ռուս գրողներ
- Ռուսաստանի քաղաքական գործիչներ
- Ռուս գրողներ
- Ռուս բանաստեղծներ
- Ռուս հրապարակախոսներ
- 20-րդ դարի ռուս բանաստեղծներ
- Կուսակցության հիմնադիրներ
- Ռուս կալանավորներ և ձերբակալվածներ
- Ռուս իրավապաշտպաններ
- Քաղցկեղից մահացածներ
- Բանաստեղծներ այբբենական կարգով