Էդուարդ Դայան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Էդուարդ Դայան
Ծնվել էհոկտեմբերի 28, 1930(1930-10-28)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էհուլիսի 14, 2009(2009-07-14) (78 տարեկանում)
Մասնագիտությունջութակահար
Գործիքներջութակ
ՇրջանավարտՄոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիա

Էդուարդ Արամայիսի Դայան (հոկտեմբերի 28, 1930(1930-10-28), Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - հուլիսի 14, 2009(2009-07-14)[1]), ջութակահար, մանկավարժ, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1980

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1954 թվականին ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիան: 1955-1960 թվականներին եղել է Նովոսիբիրսկի ֆիլհարմոնիկ, օպերայի և բալետի թատրոնի նվագախմբերի, լարային քառյակի ջութակահար։ 1961 թվականից դասավանդել է Երևանի կոնսերվատորիայում, պրոֆեսոր՝ 1984 թվականից, 1976 թվականից՝ որակավորման բարձրացման ֆակուլտետի դեկան, 1987-1989 թվականներին՝ պրոռեկտոր։ 1995 թվականին՝ ասպիրանտուրայի բաժնի վարիչ։ Որպես մենակատար ելույթներ է ունեցել Չինաստանում, ԱՊՀ երկրներում[2]: Հեղինակ է մեթոդիստական ձեռնարկների։ Դասավանդել է նաև Երևանի Պյոտր Չայկովսկու անվան և Առնո Բաբաջանյանի անվան երաժշտական դպրոցներում։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Համամիութենական փառատոնի դափնեկիր, Մոսկվա, 1957

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Էդուարդ Դայանի կենսագրությունը AV Production կայքում
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]