Էդուարդ Գլազեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էդուարդ Գլազեր
Դիմանկար
Ծնվել էմարտի 15, 1855(1855-03-15)[1][2]
ԾննդավայրPodbořanský Rohozec
Մահացել էմայիսի 7, 1908(1908-05-07)[1] (53 տարեկան)
Մահվան վայրՄյունխեն, Գերմանական կայսրություն
Քաղաքացիություն Ավստրո-Հունգարիա
ԿրթությունՎիեննայի համալսարան
Գիտական աստիճանփիլիսոփայության դոկտոր
Մասնագիտությունճանապարհորդ հետազոտող, մարդաբան և հնագետ
 Eduard Glaser Վիքիպահեստում

Էդուարդ Գլազեր (գերմ.՝ Eduard Glaser, մարտի 15, 1855(1855-03-15)[1][2], Podbořanský Rohozec - մայիսի 7, 1908(1908-05-07)[1], Մյունխեն, Գերմանական կայսրություն), ավստրիացի արաբագետ, արևելագետ, ճանապարհորդ։

Կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Էդուարդ Գլազերը ծնվել է 1855 թվականի մարտի 15-ին, Դեյտշ Ռուստում (Բոհեմիա), հրեա ֆերմերի և վաճառականի ընտանիքում։ Պրահայի պոլիտեխնիկումի դասընթացի ավարտին, որտեղ Գլազերն իրեն նվիրել է մաթեմատիկայի և գեոդեզիայի ուսումնասիրությանը, նա միաժամանակ տարված զբաղվել է նաև արաբերեն լեզվի ուսումնասիրությամբ[3][4]։

Էդուարդ Գլազեր

1877 թվականին Գլազերը ժամանել Է Վիեննա, 1880 թվականին նա արդեն եղել է Թունիսում, որտեղից 1882 թվականին Տրիպոլիով մեկնել է Ալեքսանդրիա, հաջորդ տարի Գլազերն աշխատել է Հարավային Արաբիայում ՝ այցելելով գիտության համար շատ հետաքրքիր վայրերում[3][5]։

1885-1886 թվականներին Գլազերը ձեռնարկեց երկրորդ, իսկ 1887-1888 թվականներին երրորդ ճանապարհորդությունը Արաբիայում. այս անգամ նա կարողացավ հասնել Մարիբա, հնագույն Սաբա[6]։ Գլազերը հավաքել է ավելի քան 1000 խիմյարական և սաբեական արձանագրություններ և մի քանի կարևոր աշխարհագրական հայտնագործություններ արել։ Դրա համար 1890 թվականին Գրայֆսվալդի համալսարանն արժանացել է honoris causa փիլիսոփայության դոկտորի կոչման[3][7]։

1892 թվականին Էդուարդ Գլազերը չորրորդ ճանապարհորդությունն է ձեռնարկել Արաբիայով, Ադենից ներթափանցելով երկրի խորքը, նա կատարել է Հադրամաութի շրջանից մինչև Մեքքա և հավաքել է մոտ 800 գրություն, բազմաթիվ հնագույն արաբական ձեռագրեր, ինչպես նաև արժեքավոր նյութեր տեղական բարբառների, հատկապես Մարայի կլանի վերաբերյալ։ Այս ոլորտում Գլազերի աշխատությունները մեծ նշանակություն են կազմում Սաուդյան Արաբիայի հնությունների ուսումնասիրության մեջ[3][8][9]։

Էդուարդ Գլազերը մահացել է 1908 թվականի մայիսի 7-ին, Մյունխեն քաղաքում[10][11]։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնական աշխատությունները.

  • «Skizze der Geschichte und Geographie Arabiens von den ältesten Zeiten bis zum Propheten Muhammad» (Berlin, 1890).
  • «Die Abessinier in Arabien u. Afrika» (München, 1895).
  • «Zwei Inschriften über den Dammbruch von Mahrib» (Berlin, 1897).
  • «Punt u. die südarabischen Reiche» (Berlin, 1899).
  • «Jehowah-Jovis u. die drei Söhne Noahs», 1901.
  • «Suwâ u. al-Uzzâ u. die altjemenischen Inschriften», 1905.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  2. 2,0 2,1 MAK (польск.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 Берлин И. З. (1890–1907). «Глазер, Эдуард». Բրոքհաուզի և Եֆրոնի հրեական հանրագիտարան: In 86 Volumes (82 Volumes and 4 Additional Volumes). St. Petersburg.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  4. Jew. Enc., V, 676.
  5. Glaser, Eduard. In: Lexikon deutsch-jüdischer Autoren. Band 9: Glas-Grün. Hrsg. vom Archiv Bibliographia Judaica. Saur, München 2001, ISBN 3-598-22689-6, S. 6-13.
  6. «Глазер, Эдуард». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  7. Bohumír Roedl. Der Nachlaß vom Arabienforscher Eduard Glaser im Kreisarchiv Louny, Reisen im Leben der Gesellschaft, Acta Universitatis Purkynianae, Ústí nad Labem 1997, S. 443—447, ISBN 80-7044-136-4.
  8. Meyer, Konv.-Lex.
  9. Walter Dostal. Ethnographica Jemenica: Auszüge aus den Tagebüchern Eduard Glasers mit einem Kommentar versehen, Verlag der Österreichischen Akademie der Wissenschaften, Wien 1993, ISBN 3-7001-1977-1.
  10. Otto Weber. Eduard Glasers Forschungsreisen in Südarabien. Hinrichs, Leipzig 1909 (Der Alte Orient, 10. Jahrgang, Heft 2).
  11. Walter Dostal. Eduard Glaser − Forschungen im Yemen. Eine quellenkritische Studie in ethnologischer Sicht. (Österreichische Akademie der Wissenschaften, Philosophisch-historische Klasse. Sitzungsberichte Band 545). Verlag der Österreichischen Akademie der Wissenschaften Wien, 1990. ISBN 3-7001-1746-9.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Gratzl, Emil (1916). Die arabischen Handschriften der Sammlung Glaser in der königl. Hof-und Staatsbibliothek zu München (in German). München: Bayerische Staatsbibliothek.
  • Deutsche Rundschan f. Geographie und Statistik, XII (1890).
  • Hommel, в Explorations in Bible lands Гильпрехта, 1900, 722 sqq.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էդուարդ Գլազեր» հոդվածին։