Էդուարդ Բագիրով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Էդուարդ Բագիրով
Eduard Bagirov short 2016.jpg
Ծնվել էհոկտեմբերի 25, 1975(1975-10-25) (43 տարեկան)
ԾննդավայրՄարի, Turkmen Soviet Socialist Republic, ԽՍՀՄ
Մասնագիտությունգրող և սցենարիստ
Լեզուռուսերեն
ՔաղաքացիությունFlag of Russia.svg Ռուսաստան
Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Turkmenistan.svg Թուրքմենստան
Ժանրերարձակ և հրապարակախոսություն
Կայքbagirov.tv
Eduard Bagirov Վիքիպահեստում

Էդուարդ Իսմայիլի Բագիրով (ադրբ.՝ Eduard İsmayıl oğlu Bağırov, ռուս.՝ Эдуард Исмаилович Багиров, 1975 հոկտեմբերի 25, Մարի, Թուրքմենական ԽՍՀ), ադրբեջանական ծագում ունեցող ռուսաստանցի գրող[1]։

2013 թվականի ապրիլի 24-ին ին Թվիթերյան էջում Բագիրովը «Մոսկվայի բոլոր ադեկվատ ադրբեջանցիների անունից ցավակցել է հայ ժողովրդին Մեծ Եղեռնի տարելիցի կապակցությամբ»[2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1975 թվականին հոկտեմբերի 25-ին Թուրքմենական ԽՍՀ Մարի քաղաքում։ 1994-ից բնակվում է Մոսկվայում։ 2002 թվականին Սերգեյ Մինաևի հետ համատեղ հիմնադրել է Լիտպռոմ.ռու կայքը, 2005-ից դրա գլխավոր խմբագիրն է[3]։

2007 թվականին Բագիրովը գրել է «Գաստարբայտեր» վեպը, որը պատմում է մի երիտասարդ տղայի մասին, ով առանձ փողի եկել է «գրավելու Մոսկվան»[4]։ 2008-ի նոյեմբերին հրապարակում է երկրորդ՝ Սիրեկանները վեպը, որտեղ շարունակվում է «Գաստարբայտերի» սյուժետային գիծը, միաժամանակ լինելով առանձին և անկախ աշխատություն։ 2010 թվականի ամրանը լույս է տեսել նրա «Իդեալիստ» վեպը։ Այդ ժամանակ Բագիրովը հիմնում է սցենարների բյուրո, որի առաջաին աշխատանքն էր Ֆյոդոր Բոնդարչուկի լիամետրաժ «Օնեգին» ֆիլմի սցենարը։

Հավատարմատար անձ[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականի փետրվարի 6-ին Բագիրովը նախագահական ընտրությունների ժամանակ պաշտոնապես գրանցվել է որպես Վլադիմիր Պուտինի հավատարմատար անձ[5]։

Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]