Էդուարդ Ավետիսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ավետիսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Էդուարդ Ավետիսյան
Ծնվել էմարտի 19, 1951(1951-03-19)
Մահացել էփետրվարի 11, 1993(1993-02-11) (41 տարեկան)

Էդուարդ Ավանեսի Ավետիսյան (1951 մարտի 19, Հայադ, Մարտակերտի շրջան - 1993 փետրվարի 11, Մեհմանա), հայ ազատամարտիկ, Արցախյան պատերազմի մասնակից[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1951 թվականի մարտի 19-ին Մարտակերտի շրջանի Հայադ գյուղում։ Ավարտել է Առաջաձորի միջնակարգ դպրոցը։

Զինվորական պարտադիր ծառայությունն անցել է Չեխոսլովակիայում։ Զորացրվելուց հետո աշխատանքի է անցել շինվարչությունում, այնուհետև էլեկտրատեխնիկական գործարանում՝ որպես բանվոր։ Շուշիի ազատագրումից հետո կամավորագրվել է ԿՊՇ-ի, 2-րդ գումարտակին՝ որպես հետևակային։ Մասնակցել է Մարտակերտի շրջանի գյուղերի պաշտպանական և ազատագրական մարտերին։

Զոհվել է 1993 թվականի փետրվարի 11-ին, Մեհմանա գյուղի համար մղված մարտում։ Հետմահու պարգևատրվել է ՀՀ «Արիության համար» մեդալով։ Ամուսնացած էր, ունի հինգ երեխա, որից երկուսը զոհվել են Շուշիից հրթիռակոծության ժամանակ՝ իրենց տան բակում, իսկ մեկը անհայտ կորել է Տոնաշենում, զինվորական ծառայության ժամանակ։ Հանգչում է Ստեփանակերտի քաղաքային գերեզմանատանը՝ իր երեխաների հետ կողք-կողքի։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Ազատամարտիկը Արցախյան պատերազմի թանգարանի կայքում». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 16-ին.