Էդուարդ Ավագ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էդուարդ Ավագ
Edward the Elder - MS Royal 14 B V.jpg
Ծնվել է՝հունիս 874
ԾննդավայրՎանտեջ, Մերսիա
Մահացել է՝հուլիսի 17, 924[1] (50 տարեկան)
Վախճանի վայրՖամդոն, Չեշիր, Մերսիա
Ուինչեստերի տաճառ
ԵրկիրՈւեսեքս
ՏոհմՈւեսեքսի տոհմ
գերիշխան
ՀայրԱլֆրեդ Մեծ[2]
ՄայրEalhswith?[2]
ԵրեխաներԷթելսթան[1][2], Eadgifu of Wessex?[2], Էտելվիրդ[2], Էդիթ[2], Էդվին[1][2], Էդմունդ I[2], Էդրեդ[1][2], Eadburh of Winchester?[1][2], Eadhild?[2], Edith of Polesworth?[1][2], Alfred?[1], Eadgifu?[1][2], Eadflæd?[1], Æthelhilda (?)?[1], Ælfgifu?[1][2], Elfleda (?)?[1] և Ethelfleda?[1]

Էդուարդ Ավագ (անգլ.՝ Edward the Elder, հունիս 874, Վանտեջ, Մերսիա - հուլիսի 17, 924[1], Ֆամդոն, Չեշիր, Մերսիա), Անգլիայի արքա 899 կամ 901 - 924 թվականներ։ Դարձել է թագավոր իր հոր՝ Ալֆրեդ Մեծի մահից հետո 899 թվականին։ Նրա նստավայրն էր Վինչեսթերը, Վեսեքսի նախկին մայրաքաղաքը։ Նա նվաճեց արևելյան հողերը և Արևելյան Անգլիան դաներից 917 թվականին և դարձավ Մերսիայի կառավարիչը 918 թվականին։

Նրան շնորհվել է «Anglorum Saxonum rex»-ի կամ «Անգլո-սաքսերի արքա» տիտղոսը[3]։ Նա այս տիտղոսով երկրորդ արքան էր, քանի որ տիտղոսը ստեղծել էր Ալֆրեդը[3] Edward's coinage reads "EADVVEARD REX."[4]: Ժամանակագիրները գրում են, որ ամբողջ Անգլիան համարում էր Էդվարդին լորդ 920 թվականին[5]։ Բայց այն փաստը, որ Յորքը շարունակում էր արտադրել իր սեփական մետաղադրամը, խոսում էր այն մասին, որ Էդուարդը չէր հանդիսանում հեղինակություն վիկինգներին ենթակա Նորթումբրիայում[6]։ Էդուարդի «ավագ» մականունը առաջին անգամ օգտագործվել էր Վուլֆստանի Սրբ. Ադելվոլդի կյանքը (մոտ 996) գրքում, որպեսզի նրան տարբերի ավելի ուշ կառավարած Էդվարդ Տառապյալից։

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Էդուարդը Ալֆրեդ Մեծի և Մերսիացի թագուհի Իլսվիթի ավագ որդին է։ Էդուարդի ծննդյան ստույգ տարեթիվը անհայտ է։ Նրա ծնողները ամուսնացել են 868 թվականին և նրա ավագ քույր Էթելֆլեդը ծնվել է քիչ անց, քանի որ նա ինքը ամուսնացել է 883 թվականին։ Էդուարդը հնարավոր է ծնվել է շատ ավելի ուշ, մոտ 874 թվականից 877 թվականներին[7] Պատմաբան Պետրոս Լանգտոֆտը (մահացել է մոտ 1308 թվականին և գրել է Էդուարդի մասին մի քանի դար հետո) անվանել է նրան «շատ ուժեղ, գեղեցիկ և չափազանց խելացի»։

Ըստ Ալֆրեդ թագավորի կյանքի վերաբերյալ հաշվետվությունների Էդուարդը կրթվել է պալատում իր ամենակրտսեր քրոջ հետ։ Նրա երկրորդ քույրը փոքր տարիքից անցել է հոգևոր կյանքին (ըստ միջնադարյան ավանդույթի ճանաչված ընտանիքից առնվազն մեկ հոգի նվիրվում էր եկեղեցուն) և ավելի ուշ ծառայեց Շեֆսբերիում։ Նրա փոքր եղբայր Ադելվարդը ուսուցանել է արքունական դպրոցում, որտեղ ուսումնասիրել է լատիներեն, ինչը ենթադրում էր, որ նա պետք է ապրի կրոնական կյանքով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]