Էդուարդ Այվազյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Էդուարդ Այվազյան
ապրիլի 4, 1968(1968-04-04) - հունիսի 29, 1992(1992-06-29) (24 տարեկանում)
ԾննդավայրՀայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Չայլու, Մարտակերտի շրջան
Մահվան վայրԼՂՀ Լևոնարխ
Մարտեր/
պատերազմներ
Արցախյան ազատամարտ

Էդուարդ Նոբելի Այվազյան (4 ապրիլի, 1968, Չայլու, Մարտակերտի շրջան - 29 հունիսի, 1992, Լևոնարխ), հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էդուարդ Այվազյանը ծնվել է 1968 թ. ապրիլի 4-ին Մարտակերտի շրջանի Չայլու գյուղում։ Ավարտել է գյուղի միջնակարգ դպրոցը։ Ծառայել է Խորհրդային բանակում։ Զորացրվելուց հետո ուսումը շարունակել է տեխնիկումում, սովորել ապրանքագիտության բաժնում։ Աշխատում էր գյուղում։ Մասնակցել է գյուղի պաշտպանությանը։ Զոհվել է 1992 թ. հունիսի 29-ին Լևոնարխ գյուղում։ Ամուսնացած չէր։ Հանգչում է Չայլու գյուղի գերեզմանատանը[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]