Էդուարդ Այանյան (հրապարակախոս)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էդուարդ Մելիքի Այանյան
Ծնվել էհունիսի 5, 1971(1971-06-05) (52 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունգրող
ԿրթությունՀԱՊՀ

Էդուարդ Մելիքի Այանյան (հունիսի 5, 1971(1971-06-05), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հեղինակ, հրապարակախոս, հեղինակային խոսքի մարզիչ, հեռուստատեսային, բեմական, կինոյի, ռադիոյի, երաժշտական բազմաթիվ նախագծերի հեղինակ։ «Երևան» ամսագրի նախկին գլխավոր խմբագիրն է։ Դասավանդում է Հայ-ռուսական համալսարանում և Մոսկվայի «Սկոլկովո» կառավարման դպրոցում[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այանյանը ծնվել է 1971 թվականի հունիսի 5-ին Երևանում։ 1987-1992 թվականներին սովորել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Տեխնիկական կիբեռնետիկայի ֆակուլտետում՝ «Միկրոէլեկտրոնային և կիսահաղորդչային սարքավորումներ» մասնագիտացմամբ[2]։

1993-1995 թվականներին ծառայել է Հայաստանի զինված ուժերում՝ որպես դասակի հրամանատար։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այանյանն իր ստեղծագործական և հասարակական գործունեությունը (1996-1998 թթ.) սկսել է «Շարմ Հոլդինգ» ընկերությունում՝ որպես հեռուստահաղորդումների, գովազդային հոլովակների, ֆիլմերի սցենարիստ։ Զբաղվել է մշակութային և սոցիալական ծրագրերի մշակմամբ[3]։

1990-ական թվականներին Հայաստանում հայտնի «Մեր բակը» (վարկանիշը IMDB-ում՝ 7.7[4]), «Մեր բակը 2» և «Մեր բակը 3»[5] ֆիլմերի սցենարի հեղինակներից մեկն է։ Գլխավոր հերոսներից Հրանտ Թոխատյանը «Մեր բակը» ֆիլմի մասին գրել է․

«Մեր բակը» ֆիլմ է մեր բակերի կյանքի մասին՝ նկարահանված հին տեսախցիկով։ Հայաստանում չկա մեկը, ով չի դիտել այն։ Մեր երեխաները պետք է իմանան, թե ինչ են կորցրել[6]։

2000-2006 թվականներին Այանյանը եղել է «Կրեատիվ» ընկերության հիմնադիրներից և ղեկավարներից մեկը։ Ընկերությունը զբաղվում էր հեռուստատեսային, բեմական, կինոյի, ռադիոյի և երաժշտական նախագծերի (հեռուստատեսային հաղորդումներ, ռադիոհաղորդումներ, պիեսներ, գեղարվեստական և վավերագրական ֆիլմեր) մշակմամբ և իրականացմամբ։ Քաղաքային և ազգային մասշտաբի ամենահայտնի իրադարձություններից էին․

  • «Գարուն Երևանը» քաղաքային տոն,
  • «Բազե» առաջին համահայկական երիտասարդական հավաք (2002 թ.)[7][8]։

2005-2008 թվականներին եղել է «Երևան» ամսագրի գլխավոր խմբագրի տեղակալը, իսկ 2011-2013 թվականներին՝ ամսագրի գլխավոր խմբագիրը[9] և «Երևան Փրադաքշնս» հրատարակչության տնօրենը։

2009-2010 թվականներին եղել է «RBA» ամսագրի գլխավոր խմբագիրը, իսկ 2012-2015 թվականներին՝ «Երևան Փրադաքշնս» ընկերության գործադիր տնօրենը։

Դասավանդման և ստեղծագործական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այանյանը «Երևան-Մոսկվա տրանզիտ» երաժշտական նախագծի ռուսական տեքստերի հեղինակն է[10]։

2010 թվականից դասավանդում է հեղինակային խոսք։ Հայ-ռուսական համալսարանի լրագրության ֆակուլտետի ուսանողների համար մշակել է ուսումնական կուրս հեղինակային խոսքի վերաբերյալ[11]։

2015 թվականից Մոսկվայի «Սկոլկովո» կառավարման դպրոցի դասավանդող է[12]։

  • «Պրակտիկում տնօրենների համար»[1]
  • «Ծրագիր հաջորդների համար»

Հրապարակախոսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այանյանը մի շարք հոդվածների, ձեռագրերի և ակնարկների հեղինակ է․

  • Մութ տարիներ
  • Մետաղի ձայնով
  • Լավագույն լավաշ
  • Երկնային գործեր
  • Երազանքի թիմ
  • Տիեզերքի սյուները
  • Ժամանակի հաղթողը (նվիրվել է Արտավազդ Փելեշյանին)
  • Տասներկուերորդ մայրաքաղաքի ճարտարապետը
  • Մարդը կադրից դուրս
  • Այրուձիի մեծ գաղտնիքը
  • Մեծ սկանդալ
  • Սաքո
  • Joe The Turk
  • Խիստ գաղտնի
  • Ծաղրածուի կախարդական լռությունը
  • Քառակի դատապարտվածը
  • Ստամբուլի քրոնիկաները
  • Աստվածային հարցազրույց

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած չէ, ունի երեք դուստր։ Պապը խորհրդային սպա, Հայրենական մեծ պատերազմի մասնակից, Խորհրդային Միության հերոս Էդուարդ Այանյանն է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Бизнес-школа СКОЛКОВО встречает шестой класс программы Практикум для директоров
  2. Аянян Эдуард (сценарист)
  3. Sharm Holding | Advertising Company in Armenia
  4. Mer bake (1996)
  5. Эдуард Аянян на сайте КиноПоиск.ру
  6. «Tele.ru: Грант Тохатян: «Считаю, что у каждого ребенка должна быть своя мать, но моя жена Луиза против»». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 7-ին.
  7. Клуб Базе / Հայաստանի երիտասարդական հիմնադրամի «ԲԱԶԵ» ակումբի կայքէջ
  8. Обсуждение в клубе Базе / Քննարկում «Բազե» ակումբում
  9. «Армянский новостной портал ImYerevan.am». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 7-ին.
  10. «САРКИС МНОЯН: "Я ВСЕ ЛЮБЛЮ НАЧИНАТЬ С БЕЛОГО ЛИСТА"». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 6-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 7-ին.
  11. «Газета РАУ: С Наступающим!». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 28-ին.
  12. ««Слова и смыслы» семинар». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 11-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 7-ին.