Էդուարդ Աղաբաբյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Էդուարդ Բորիսի Աղաբաբյան
ԱՂԱԲԱԲՅԱՆ ԷԴՈՒԱՐԴ ԲՈՐԻՍԻ.jpg
10 հոկտեմբերի, 1975 - 21 մարտի, 1993
Ծննդավայր Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Հաթերք, Մարտակերտի շրջան
Մահվան վայր ԼՂՀ Պուշկին Յալ
Մարտեր/
պատերազմներ
Արցախյան ազատամարտ

Էդուարդ Աղաբաբյան (10 հոկտեմբերի, 1975, Հաթերք, Մարտակերտի շրջան - 21 մարտի, 1993, Պուշկին Յալ), հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էդուարդ Աղաբաբյանը ծնվել է 1975 թ. հոկտեմբերի 10-ին Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղում։ Տեղի միջնակարգ դպրոցի ութերորդ դասարանն ավարտելուց հետո ուսումը շարունակել է Ներքին Հոռաթաղի թիվ 120 պրոֆտեխուսումնարանի Հաթերքի մասնաճյուղում, բայց չի հասցրել ավարտել։ Ընդամենը 13 տարեկան էր, երբ ներքաշվեց ազատագրական շարժման մեջ։ Մասնակցել է մի շարք մարտերի։ Զոհվել է 1993 թ. մարտի 21-ին «Պուշկին Յալ» տեղամասում՝ զոհված ընկերների դիակները մարտի դաշտից հանելու ժամանակ։ Ամուսնացած չէր։ Հանգչում է Հաթերքի գերեզմանատանը[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]