Էդուարդ Ալթունյան
Jump to navigation
Jump to search
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Էդուարդ Ալթունյան (այլ կիրառումներ)
Էդուարդ Ալեքսանդրի Ալթունյան | |
---|---|
![]() | |
28 դեկտեմբերի, 1958 - 4 հոկտեմբերի, 1992 | |
Ծննդավայր | ![]() |
Մահվան վայր | ![]() |
Մարտեր/ պատերազմներ | Արցախյան ազատամարտ |
Պարգևներ | Արցախի «Արիության համար» մեդալ |
Էդուարդ Ալթունյան (28 դեկտեմբերի, 1958, Հին Թաղեր, Հադրութի շրջան - 4 հոկտեմբերի, 1992, Թոփաղաջ), հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից։ Արցախի Հանրապետության «Արիության համար» մեդալակիր։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Էդուարդ Ալթունյանը ծնվել է 1958 թվականի դեկտեմբերի 28-ին Հադրութի շրջանի Հին Թաղեր գյուղում։ Ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը։ Այնուհետև ուսումը շարունակել է Հայաստանի Հանրապետության Արարատի տեխնոլոգիական տեխնիկումում։ Ծառայել է Խորհրդային բանակում։ Զոհվել է 1992 թվականի հոկտեմբերի 4-ին Թոփաղաջ տեղամասում։ Հետմահու պարգևատրվել է ԼՂՀ «Արիության համար» մեդալով։ Ամուսնացած էր, ունի երեք երեխա։ Հանգչում է Հին Թաղերի գերեզմանատանը[1]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Էդուարդ Ալթունյանը Արցախյան պատերազմի թանգարանի կայքում»։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-05-ին։ Վերցված է 2014-02-20