Էդուարդա Օ’Բարա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էդուարդա Օ’Բարա
Դիմանկար
Ծնվել էմարտի 27, 1953(1953-03-27)
ԾննդավայրՋոնսթաուն, Քամբրիա շրջան, Փենսիլվանիա, ԱՄՆ
Մահացել էնոյեմբերի 21, 2012(2012-11-21)[1] (59 տարեկան)
Մահվան վայրMiami Gardens, Մայամի Դեյդ շրջան, Ֆլորիդա, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունMiami Norland Senior High School?

Էդուարդա Օ’Բարա (անգլ. Edwarda O'Bara, ծնվ.՝ մարտի 27, 1953, Johnstown, մահ.՝ նոյեմբերի 21, 2012, Miami Gardens)՝ ամերիկուհի, ով հայտնի է դարձել իր կյանքի մեծ մասը, 42 տարին, անցկացնելով կոմայի մեջ, ավելի շատ, քան բժշկության պատմության մեջ ցանկացած հիվանդ։ Էդուարդան դիաբետիկ կոմայի մեջ է ընկել թոքաբորբի ֆոնի վրա՝ 16 տարեկան հասակում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Էդուարդայի Հայրը՝ Ջո Օ’Բարան, 1952 թվականին, Փիթսբուրգի համալսարանի թիմի կիսապաշտպանն էր, ինչպես նաև ԱՄՆ-ի Պատերազմի ծովային ուժերում, բռնցքամարտի, միջին քաշային կատեգորիայի չեմպիոն։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ծառայել է ծովային հետևակազորում[2]։ Երիտասարդ տարիքում Էդուարդան երազում էր մանկաբույժ դառնալ[3]։

Հիվանդություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1969 թվականի դեկտեմբերի 20-ին Էդուարդայի մոտ թոքաբորբ ախտորոշվեց, երկու շաբաթների ընթացքում նրա վիճակը անընդհատ վատանում էր, և նրան ստիպված էին հոսպիտալացնել։ Նրա ընտանիքի անդամնների խոսքերով, 1970 թվականի հոկտեմբերի 20-ին, գիշերը ժամը 3-ին, Էդուարդան «արթնացավ ցնցումների մեջ, սարսափելի ցավեր զգալով, քանի որ ինսուլինը, որը նա բերանի միջոցով էր ընդունում, արյունատար համակարգ չի հասել»[4]։ Այս ամսաթիվը նշանակալից էր նրա ծնոցների համար, քանի որ համընկնեց նրանց ամուսնության 22-րդ ամյակի հետ։

Շուտով Էդուարդան դիաբետիկ կոմայի մեջ ընկավ[5], որից առաջ հասցրեց իր մորը՝ Քեթրինին խնդրել, որ վերջինս երբեք նրան չլքի։ Քեթրին Օ’Բարան իր աղջկան խոստացավ, որ ինչ էլ պատահի, երբեք նրան չի լքի։ Քեթրինը պարբերաբար իր աղջկա կողքին էր. սնուցման զոնդի միջոցով կերակրում էր նրան, հոգ էր տանում նրա մասին, ամեն երկու ժամը մեկ շրջում էր նրան, որպեսզի պառկելախոց չձևավորվի։ Նա նաև խոսում էր Էդուարդայի հետ, բարձրաձայն կարդում էր նրա համար, երաժշտություն էր միացնում[3]։ Ջոն նաև դուրս եկավ աշխատանքից, որպեսզի հոգ տանի հիվանդ դստեր մասին։

Երբ պարզ դարձավ, որ Էդուարդայի՝ կոմայից դուրս գալու հույս չկա և իր կյանքի պահպանման համար պետք է հսկայական գումարներ վճարել, Ջոն սկսեց երեք աշխատատեղում աշխատել։ 1972 թվականին նա սրտի կաթված տարավ և մահացավ 1976 թվականին՝ 50 տարեկան հասակում։ 2007 թվականին ընտանիքի պարտքը 200 000 դոլար էր կազմում։ Քեթրինը մահացավ 2008 թվականին՝ 81 տարեկան հասակում։ Նա պահեց իր խոստումը, մինչև իր կյանքի վերջ հոգ տանելով Էդուարդայի մասին։ Քեթրինի մահից հետո հիվանդի մասին շարունակեց հոգ տանել Էդուարդայի քույրը՝ Քոլինը[6]։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Էդուարդա Օ’Բարան մահացավ 2012 թվականի նոյեմբերի 21-ին, իր տանը, Մայամի Գարդենսում, 59 տարեկան հասակում[7]։

Այն տարիների ընթացքում, երբ նա անցկացրեց կոմայի մեջ, Օ’Բարա ընտանիքի տուն աշխարհի տարբեր ծայրերից հազարավոր մարդիկ էին այցելում, ոգեշնչված Քեթրին Օ’Բարայի դիմացկունությամբ և իր դստեր հանդեպ տածած սիրով։ Այն ուխտագնացության նմանվեց, նույնիսկ շշուկներ էին պտտվում Էդուարդային դիպչելու և բուժվելու մասին։ Քեթրինը հավաստիացնում էր, որ իր տեսիլքների մեջ հայտնվել է Մարիամ Աստվածածինը, նա նաև նամակներ է գրել հռոմի պապին՝ Հովհաննես Պողոս II-ին։ Էդուարդայի սենյակի պատին նա փակցրել է պատասխան նամակի մեջբերումը՝ «Այնտեղ, որտեղ մեծ է սերը, մեծ հրաշքներ են կատարվում»[6]։

Օ’Բարաների տուն այցելած մարդկանց թվում են նաև տարբեր հայտնի դեմքեր՝ Բիլ Քլինթոնը, Ֆլորիդայի նահանգապետ Ջեբ Բուշը, երգիչ Նիլ Դայմոնդը և ուրիշներ։ Ուեյն Դայերը գրել է «Խոստումը խոստում է» գիրքը, որը պատմում է Քեթրինի անսահման սիրո մասին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Edwarda O'Bara, who spent 4 decades in a coma, dies at 59
  2. «The Daily Courier - Google News Archive Search». news.google.com. Վերցված է 2019 թ․ հունիսի 3-ին.
  3. 3,0 3,1 CAVALIERE, VICTORIA. «Florida woman dies after spending 42 years in a coma». nydailynews.com. Վերցված է 2019 թ․ հունիսի 3-ին.
  4. «Florida's 'Sleeping Snow White' dies after 42 YEARS in a coma - the longest ever recorded . . . and her mother and sister never left her side». Mail Online. 2012 թ․ նոյեմբերի 23. Վերցված է 2019 թ․ հունիսի 3-ին.
  5. «Sarasota Herald-Tribune - Google News Archive Search». news.google.com. Վերցված է 2019 թ․ հունիսի 3-ին.
  6. 6,0 6,1 CNN, By Wayne Drash. «Comatose since Christmas 1969: A tale of unconditional love and miracles». CNN. Վերցված է 2019 թ․ հունիսի 3-ին. {{cite web}}: |last= has generic name (օգնություն)
  7. «Woman dies after spending 42 years in a coma». Associated Press (ամերիկյան անգլերեն). 2015 թ․ մարտի 27. Վերցված է 2019 թ․ հունիսի 3-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]