Էդմունդ Շոտլանդացի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Էդմունդ Շոտլանդացի
Ծնվել է՝11-րդ դար
Մահացել է՝1100
Վախճանի վայրMontacute, South Somerset, Somerset, Սոմերսեթ, Հարավարևմտյան Անգլիա, Անգլիա
ՏոհմԴանկելդների հարստություն
կաթոլիկ քահանա
ՀայրՄալքոլմ III (Շոտլանդիայի թագավոր)
ՄայրՍուրբ Մարգարեթ՝ Շոտլանդիայի թագուհի

Էդմունդ կամ Էտմոնդ մեք Մաիլ Քոլուիմ (մոտավորապես 1070 – 1097-ից հետո), Շոտլանդիայի թագավոր Մալքոլմ III-ի ու իր երկրորդ կնոջ՝ Ուեսսեքսի Մարգարեթի որդի։ Նրան կարելի է գտնել շոտլանդական թագավորների որոշ ցուցակներում, բայց չկա վկայություն, որ նա եղել է թագավոր։ Թեև Էդմունդը հավանաբար Մալքոլմի ու Մարգարեթի երկրորդ որդին էր, նրան դուրս են մղել հետագա ժառանգորդությունից, քանի որ նա դավաճանել էր իր եղբայրներին՝ անցնելով իրենց հորեղբայր Դոնալդ III-ի կողմը։

Էդմունդի հոր ու նրա ճանաչված ժառանգորդ Էդվարդի՝ Մարգարեթի ավագ որդու մահից հետո 1093 թվականի նոյեմբերին Էդմունդի հորեղբայր Դոնալդը վերցրել է գահը։ Էդմունդն ու իր կրտսեր եղբայրներ Էդգարը, Ալեքսանդրը և Դավիդը փախել են արտասահման, Անգլիա, որ միանան իրենց խորթ եղբայր Դունկանին Ուիլյամ Ռուֆուսի արքունիքում։

1094 թվականին Դունկանը Ռուֆուսի օրհնությամբ ու անգլիական արքունիքի հողազուրկ ազնվականների ու Լոթիանի հողատերերի օգնությամբ հեռացրել է Դոնալդին գահից։ Ենթադրվում է, որ Էդմունդը, որը տարիքով հաջորդն էր, Դունկանի ճանաչված ժառանգորդն էր։ Ապստամբությունն ստիպել է Դունկանին իր անգլիացի դաշնակիցներին տուն ուղարկել, որից կարճ ժամանակ անց սպանվել է։ Սպանողը Մաել Փեթայրն էր, բայց Ուլստերի տարեգրություններն ու Ուիլյամ Մալմեզբերին համաձայնում են, որ սպանությունը տեղի է ունեցել Դոնալդի ու Էդմունդի հրամանով։

Ինչն է ստիպել Էդմունդին միանալ իր հորեղբորը, անհայտ է։ Ենթադրվում է, որ Դոնալդը նրան նշանակել է իր ժառանգորդ, քանի որ ինքը չի ունեցել որդիներ, և կարծում են, որ Էդմունդին կալվածք է շնորհվել իշխելու համար։

Էդմունդի մորեղբայր Էդգար Էթելինգը 1097 թվականին եկել է հյուսիս ու Դոնալդին քշելով գահից, թագավոր նշանակել Էդգարին, իսկ Ալեքսանդրին՝ նրա ժառանգորդ։ Մինչ Դոնալդին խեղել ու բանտարկել են, ու նա մահացել է 1099 թվականին, Էդմունդն ավելի բախտավոր էր։ Նրա գլուխն ածիլել են ու ուղարկել Քլունիաք վանքը Մոնտակուտում, Սոմերսեթում։ Մահվան ստույգ ժամանակը հայտնի չէ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Duncan, A.A.M., The Kingship of the Scots 842–1292: Succession and Independence. Edinburgh University Press, Edinburgh, 2002. 0-7486-1626-8
  • Oram, Richard, David I: The King Who Made Scotland. Tempus, Stroud, 2004. 0-7524-2825-X
  • Oram, Richard, The Canmores: Kings & Queens of the Scots 1040-1290, Tempus, Stroud, 2002, 0-7524-2325-8


Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]