Էդմունդ Մերիջ
| Ծնվել է | հունիսի 14, 1964 (62 տարեկան) |
|---|---|
| Ծննդավայր | Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
| Քաղաքացիություն | |
| Մասնագիտացում | կինոռեժիսոր, սցենարիստ, օպերատոր-բեմադրիչ և ռեժիսոր |
| IMDb | ID ID 0580729 |
Էդմունդ Էլիաս Մերիջ (անգլ.՝ Edmund Elias Merhige, հունիսի 14, 1964, Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր և կինոօպերատոր:
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մերիջը ծնվել է 1964 թվականին Բրուքլինում (Նյու-Յորքում) և Նյու-Յորք նահանգի համալսարանում սովորել է կինոարվեստ[1]: 1980-ականներին Մերիջը նկարահանել է կարճամետրաժ՝ Implosion (1983), Spring Reign (1984) и A Taste of Youth (1985) ֆիլմերը:
1991 թվականին հրապարակվել է Մերիջի դեբյուտային աշխատանքը՝ «Ծնվածը» (Begotten):
Դա նորարարական ֆիլմ էր՝ լի խորը սիմվոլիզմով և քննադատներին հիշեցնում էին Բունյուելի և Դեյվիդ Լինչի սյուրռեալիստական ֆիլմերը[2]։ Ֆիլմում չկան երկխոսություններ, իսկ սև-սպիտակ պատկերը դժվարորեն է թույլ տալիս տարբերել դետալները. Մերիջը միտումնավոր հասավ այս էֆեկտին՝ մի քանի անգամ լուսանկարելով յուրաքանչյուր կադր՝ օգտագործելով օպտիկական նստարան: Նրա խոսքերով էկրանային ժամանակահատվածի յուրաքանչյուր րոպեի կադրերի վրա աշխատանքի համար ծախսվել է 10 ժամ[3].: «Ծնվածը» խանդավառությամբ ընդունվում էր փառատոններում, Սյուզեն Զոնթագը անվան է այն մեր ժամանակների կարևորագույն ֆիլմերից մեկը, իսկ TIME- ի նահանգային կինոքննադատ Ռիչարդ Կորլիսը ավելացրել է այն տարվա լավագույն ֆիլմերի տասնյակի ցանկում[4]:
«Ծնվածը»-ը գրավեց երաժիշտ Մերիլին Մենսոնի ուշադրությունը, ով հրավիրեց Մերիջին նկարահանել տեսահոլովակ «Antichrist Superstar» երգի համար համանուն ալբոմից (1996 թ.): Հաջորդ տարի Մերիջը տեսահոլովակ նկարահանեց նաև «Cryptorchid» երգի համար: 2000 թվականին Մերիջը նկարահանում է «Վամպիրի ստվերը» թրիլլերը՝ Ֆրիդրիխ Մուրնաուի և իր դասական «Նոսֆերատու. Սարսափի սիմֆոնիա» ֆիլմի նկարահանումների մասին: Մերիջի խոսքերով, ֆիլմի պրոդյուսեր Նիկոլաս Քեյջը նրան առաջարկել է աշխատանքը «Ծնվածը»-ը դիտելուց հետո[5]: Ֆիլմը բարձր գնահատականի է արժանացել քննադատների կողմից սարսափի և աբսուրդի հաջող համադրման համար[6]։ 2004 թվականին նկարահանված «Մարդասպանների որսորդը» թրիլլերը, որտեղ գլխավոր դերերում հանդես են եկել Աարոն Էքհարթը և Քերի-Էնն Մոսը, ավելի քիչ հաջողություն ունեցավ։ Ռոջեր Էբերթը, ով գնահատում է Մերիջի աշխատանքը իր «տեսողական զգայունության և լարվածություն ստեղծելու ունակության համար, այնտեղ որտեղ այն չպետք է լինի», ֆիլմը նկարագրել է որպես չափազանց բարդ և շփոթեցնող[7]։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լիամետրաժ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ծնվածը (1991)
- Վամպիրի ստվերը (2000)
- Մարդասպանների որսորդը (2004)
կարճամետրաժ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Implosion (1983)
- Spring Reign (1984)
- A Taste of Youth (1985)
- Երկնային թռչունների ձայները (2006)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Peter Hanson The cinema of Generation X: a critical study of films and directors. — McFarland, 2002. — P. 168. — 219 p. — ISBN 9780786413348
- ↑ Yoram Allon, Del Cullen, Hannah Patterson Contemporary North American film directors: a Wallflower critical guide. — Wallflower Press, 2002. — P. 168. — 619 p. — ISBN 9781903364529
- ↑ J. Hoberman The magic hour: film at fin de siècle. — Temple University Press, 2003. — P. 91. — 272 p. — ISBN 9781566399951
- ↑ Bartlomiej Paszylk The pleasure and pain of cult horror films: an historical survey. — McFarland, 2009. — P. 190. — 236 p. — ISBN 9780786436958
- ↑ Интервью Э.Элиаса Мериджа Արխիվացված 2007-10-25 Wayback Machine BBC, 2003 год.
- ↑ Роджер Эберт (2001 թ․ հունվարի 26). «Shadow Of The Vampire». Chicago Sun Times. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 21-ին.
- ↑ Роджер Эберт (2001 թ․ հունվարի 26). «Suspect Zero». Chicago Sun Times. Արխիվացված օրիգինալից 2008 թ․ փետրվարի 10-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 21-ին.